Գլխավոր տեղեկություն
Номер
N 256-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2017
Дата вступления в силу
16.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 15 մարտի 2017 թվականի N 256-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թվականի ծրագիրը (այսուհետ` ծրագիր) համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ծրագրի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 15-ի N 256-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան