Գլխավոր տեղեկություն
Номер
N 282-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2017
Дата вступления в силу
25.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2017 թվականի N 282-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԼԱԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 23-ի N 282-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՎԼԱԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

9025

Ինկուբատորում խոնավությունը և CO₂ գազի քանակություն ապահովող սարք AMF™

հատ

6

ԵՄ

4228200

2.

8504

Ինկուբատորի սնուցումն ապահովող և կարգավորող սարք UPS

հատ

6

ԵՄ

751680

3.

8504

Ստուգիչ վահանակի ճշտության ապահովող սարք UPS

հատ

6

ԵՄ

548100

4.

8504

Ելքի պահարանների սնուցումն ապահովող սարք UPS

հատ

2

ԵՄ

250560

5.

8504

Ստուգիչ վահանակի նախապատրաստման սարք UPS

հատ

2

ԵՄ

182500

6.

8531

Տագնապի ազդանշանի բլոկ՝ 32-տեղանոց միաց.

հատ

1

ԵՄ

3413880

7.

8544

Վթարային ազդանշանի մալուխ (մ)

կգ

200

ԵՄ

հաշվառված է

8.

8471

Տեղեկատվական պահարան, որն ապահովում է ինկուբատորի ամբողջ համակարգի աշխատանքի հսկողությունը, սարքավորումների միացումը և այլ SmartCenter ™/

հատ

1

ԵՄ

4692480

9.

8544

Կոմունիկացիոն մալուխ (մ)

կգ

400

ԵՄ

հաշվառված է

10.

8205

Գործիքներ՝ մոնտաժի համար

կգ

13

ԵՄ

304326

11.

8428

Վակուումային ամբարձիչ՝ 2 գլխիկներով

հատ

1

ԵՄ

1487700

12.

9403

Ձեռքի տեսակավորման սեղան. հալոգեն լամպերի միջոցով բացահայտում է չբեղմնավորված ձվերը

հատ

1

ԵՄ

1649520

13.

8428

4 օպերատորի համար ճտերի ջոկման սարք, որն ապահովում է ժամում 60 ճուտ՝ ճտահան պահարանից կոնվեերի վրա տեղավորելու համար

հատ

1

ԵՄ

3716640

14.

8428

Ճտերի հաշվառման և արկղերում տեղավ. սարք, որն ապահովված է ավտոմատ հաշվիչով

հատ

1

ԵՄ

18739800

15.

8422

Վակցինացիայի փչման ավտոմ. սարք IBS-1

հատ

1

ԵՄ

2614176

16.

8422

Լվացող մեքենա UN-2000-PR-200

հատ

1

ԵՄ

15320700

17.

8479

Մացերատոր մեքենա, որն արագ և արդյունավետ աղում է ինկուբատորի թափոնները

հատ

1

ԵՄ

6309414

18.

8484

Ջրի խողովակների բաժանարար SmartSetPro™

կգ

80

ԵՄ

856080

19.

7326

Օդի խողովակների սարք, որն ապահովում է մաքուր, թարմ օդի հոսքը դեպի ինկուբատորային պահարաններ SmartHatcհPrօ™

կգ

150

ԵՄ

454140

20.

8537

Պոլիստիրոլային պանել, որն ապահովում է ինկուբացիոն պահարանի և առաստաղի համաչափ միացում, որն ապահովում է նաև փոշուց մաքուր միջավայր SmartSetPro™-

կգ

78

ԵՄ

1261152

21.

8537

Պոլիստիրոլային պանել, որն ապահովում է ճտահան պահարանի և առաստաղի միջև հերմետիկ պատնեշ թարմ օդի և CO կեղտոտված օդի միջև SmartHatchPro

կգ

75

ԵՄ

729756

22.

8419

Ջերմափոխանակիչ սարք, որն ապահովում է ինկուբացիոն պահարաններին համապատասխան ջերմաստիճանի տաք ջրով

հատ

1

ԵՄ

2213280

23.

8414

Բուստերային օժանդակող մեքենա

հատ

1

ԵՄ

2979576

24.

8424

Բոցամուղ խոնավացուցիչ, որն ապահովում է անհրաժեշտ խոնավությունը ինկուբատորում և ձվերի պահեստներում

հատ

1

ԵՄ

1144224

25.

8424

Ֆումիգացիոն խցիկ, որն ապահովում է պահարանի գազացիան ֆորմալդեհիդով և կատարում է օդափոխանակություն

հատ

1

ԵՄ

3069360

26.

8424

Սարք, որն ինկուբատորի պահարանի ֆորմալդեհիդով մշակելուց հետո մաքրում է ֆոլմալդեհիդը

հատ

1

ԵՄ

1879200

27.

8415

Օդորակիչ AHU, 5.500 մ.3/ժ.

հատ

1

ԵՄ

11097720

28.

7326

Օդի բաշխման սարք

հատ

1

ԵՄ

7360900

29.

8415

Ինկուբատորի կլիմայի ստուգիչ սարք

հատ

1

ԵՄ

2520216

30.

8414

Օդամղիչ և օդածծիչ օդափոխություն

հատ

1

ԵՄ

2902320

31.

8415

Խոնավացման սարք, որն ապահովում է ինկուբատորի խոնավացումը՝ ըստ պահանջի

հատ

1

ԵՄ

2088000

32.

8481

Ինկուբատորի պահարանների մեջ ճնշումը կարգավորող փական

կգ

4.66

ԵՄ

477630

33.

8418

Տեխնոլոգիական սառեցման սարք 78 կվտ

հատ

1

ԵՄ

23891940

34.

8413

Պահեստային առաջնային պոմպ PCU-78-ի համար

հատ

1

ԵՄ

1705374

35.

8419

Ջրատաքացուցիչ 270

հատ

1

ԵՄ

17612280

36.

7321

Երկվառելիքային այրման խուց

հատ

1

ԵՄ

2056680

Ընդամենը

150 436 834

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան