Գլխավոր տեղեկություն
Номер
N 252-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.22/17(1292) Հոդ.283
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2017
Дата вступления в силу
23.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 252-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահելու մասին» N 372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.

«1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն լիազորված անձինք օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացնում գործը քննող դատարան՝ տվյալ գործի վերաբերյալ բոլոր ծանուցագրերը և այլ փաստաթղթերն անմիջապես իրենց (տվյալ մարմնի) նշած հասցեով ուղարկելու համար:».

2) որոշման 2-րդ և 4-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 17

Երևան