Գլխավոր տեղեկություն
Номер
N 285-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2017-08.07.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2017
Дата вступления в силу
22.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2017 թվականի N 285-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ծրագրի աշխատանքները համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 21-ի N 285-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ԵՎ վերա-կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի

Ա. Սաքապետոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Ք. Քաբաբյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Գ. Հայրապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

Մ. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Է. Ծառուկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

Պ. Աղաբաբյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ

Մ. Մայիլյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ա. Բակունց

- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ ) ժողովրդավարական կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով)՝ համաձայնությամբ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան