Գլխավոր տեղեկություն
Номер
N 156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.06.01/18(587) Հոդ.184
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
10.05.2017
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.05.2017
Дата вступления в силу
11.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017190

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 մայիսի 2017 թ.

ք. Երևան

N 156-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ», «իե» ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 30-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «և տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների» բառերը, իսկ «ցանկը» բառը փոխարինել «ցանկերը» բառով.

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող՝

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:».

3) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)` տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով:».

4) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա. 3-րդ կետում «գծապատկերը» բառից հետո լրացնել «և բազային կայանների աշխարհագրական տեղակայման կոորդինատները (ռադիոկապի դեպքում)» բառերը.

բ. 7-րդ կետը լրացնել 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) առանցքային մայրուղային ցանցում օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերը (ինտերֆեյսի տիպը).

7) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ակտիվ սարքավորումների տեղակայման պահարանների զբաղվածության ծավալներն՝ ըստ սարքավորումների քանակի, էլեկտրասնուցման աղբյուրների տեսակները և դրանց լարումները.

8) օգտագործվող աշտարակների ու կայմերի տեսակները և դրանց զբաղվածության վերաբերյալ տեղեկությունները.».

6) Որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի մայիսի 10-ի
N 156-Ն որոշման


 

«Հավելված N 2
Հաստատված է

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2009 թվականի փետրվարի 18-ի
N 30-Ն որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ցանցի սպասարկման գոտու աշխարհագրական տեղակայման մասշտաբային գծապատկերը, որն ընդգրկում է մալուխային գծերը, բազային կայանների աշխարհագրական տեղակայման կոորդինատները (ռադիոկապի դեպքում):

2. Ցանցի կառուցվածքային (ներառյալ հեռանկարային զարգացման) և ֆունկցիոնալ (կապի կազմակերպման) սխեմաներն իրենց միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումներով, մալուխներով, ռադիոկապով և այլ ռեսուրսներով, որոնք ապահովում են իրականացվող գործունեության տեսակները:

3. Ցանցով իրականացվող գործունեության տեսակների նկարագիրը:

4. Ցանցի տեխնիկական բնութագրերը, որոնք ընդգրկում են`

1) առանցքային մայրուղային ցանցում օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերը (ինտերֆեյսի տիպը),

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ակտիվ սարքավորումների տեղակայման պահարանների զբաղվածության ծավալներն՝ ըստ սարքավորումների քանակի, էլեկտրասնուցման աղբյուրների տեսակները և դրանց լարումները,

3) օգտագործվող աշտարակների ու կայմերի տեսակները և դրանց զբաղվածության վերաբերյալ տեղեկությունները,

4) առանցքային մայրուղային ցանցի թողունակությունը,

5) վերջնական օգտվողների առավելագույն թվաքանակը,

6) օգտագործվող ռադիոհաճախականությունները և դրանց բաշխման սխեման (ռադիոկապի դեպքում):»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան