Գլխավոր տեղեկություն
Номер
N 168-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2017
Дата вступления в силу
25.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 168-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1037-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 1037-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին (փուլ 2)» դրամաշնորհային ծրագրով արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա դրամաշնորհի մնացած 10 տոկոս մասնաբաժնի ստացումից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարից 22 565 228 դրամի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 24

Երևան