«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մարտի 2017 թ. |
N 96-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։
2. Տարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրվում են համակարգիչ՝ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի կողմից:
Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության թվերը մուտքագրելու համար ընտրվում է անվանացանկի «Արձանագրություն» բաժինը, այնուհետև «Տեղամաս» կետն ու ընտրվում է անհրաժեշտ տեղամասը և արձանագրության թվերը լրացվում են համապատասխան վանդակներում։
Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մուտքագրելու համար ընտրվում է համապատասխան դաշտը և լրացվում կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Բոլոր տվյալները լրացնելուց հետո հաստատվում է մուտքագրումը:
Վերահաշվարկի արձանագրությունների տվյալները մուտքագրելու համար ընտրվում է «Արձանագրություններ» բաժնի «Վերահաշվարկ» կետը և տվյալների մուտքագրումն իրականացվում է սույն կետում նշված կարգով։
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների այդ տվյալի համար նախատեսված դաշտում, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ այդ տվյալների համար նախատեսված դաշտերում՝ հետևյալ աղյուսակներում.
Ընտրական տարածք N |
ԹԻՎ_______ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ
|
Ընտրական տարածք N | |
Տեղամաս N |
Տարածքային ընտրական հանձնաժողով N | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Ընտրական տեղամաս N | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Ընտրողների ցուցակում ընտրողների թիվը | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Շրջիկ արկղով քվեարկող | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Ընտրողների ընդհանուր թիվը | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Քվեարկության մասնակիցների | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին | ||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված քվեարկության կտրոնների թիվը | ||
Ընտրողներից ստացված համարակալված | |||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Ընտրողներից ստացված կտրոնների | ||
Չօգտագործված համարակալված | |||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Չօգտագործված ինքնասոսնձվող | ||
Անվավեր քվեաթերթիկների թիվը | |||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
… |
Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, | |
… | |||
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
… | ||
Անճշտությունների չափը |
4. Քվեարկության արդյունքների աղյուսակը պարունակում է ընտրության անվանումը, ամսաթիվը, վերջնական աղյուսակավորման ժամանակ նշում այդ մասին, ինչպես նաև ընտրական տարածքի, տարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները:
5. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների ցուցակի թիվը և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը, անճշտությունների գումարային չափը, թվաբանական սխալի դեպքում արձանագրում է թվերի՝ համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ:
Տարածքային ընտրական հանձնաժողովը պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար:
6. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն՝ ըստ ընտրական տեղամասերի: Աղյուսակավորումը, վավերացված տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
7. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալները տարածքային ընտրական հանձնաժողովներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փոխանցվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:
8. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ տարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 ժամվա ընթացքում: Տարածքային ընտրական հանձնաժողովն աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի, ինչպես նաև գումարային արդյունքների:
9. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումն ավարտվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում է ընտրական տեղամասերից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:
10. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների աղյուսակավորման վերջնական օրինակը, վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցնում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
11. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է Գյումրու և Վանաձորի ավագանիների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:
12. Սույն կարգի դրույթները կիրառվում են հանրաքվեի քվեարկության ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում՝ հաշվի առնելով հանրաքվեի քվեարկության առանձնահատկությունները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2022, N 44-Ն | 02.07.2022, N 96-Ն | |
11.05.2021, N 19-Ն | 13.05.2021, N 96-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|