ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
ա) Ճարտարապետական գործունեության մասին |
Կ-1136 -21.12.2016-ՏՀ-010/0 | |
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-11361 -21.12.2016-ՏՀ-010/0 | ||
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-11362 -21.12.2016-ՏՀ-010/0 | ||
2. |
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1137 -21.12.2016-ՏՀ-010/0 | |
3. |
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1146 -09.01.2017-ԳԿ-010/0 | |
4. |
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1147 -13.01.2017-ՄԻ-010/0 | |
5. |
ա) «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-1148 -13.01.2017-ՊԻ-010/0 | |
բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-11481 -13.01.2017-ՊԻ-010/0 | ||
6. |
ա) Հաշվեքննիչ պալատի մասին |
Պ-1150-17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | |
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-11502 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-11503 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
դ) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-11504 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ե) «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-11505 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
զ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-11506 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
է) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-11507 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ը) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-11508 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
թ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-11509 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ժ) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-115010 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ժա) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-115011 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ժբ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-115012 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ժգ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-115013 -17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
ժդ) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-115014-17.01.2017, 24.02.2017 -ՖՎ-010/0 | ||
7. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-1180 -25.02.2017-ՊԱ-010/0 | |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
ա) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-1162 -04.02.2017-ՏՀ-010/0 | |
բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-11621-04.02.2017-ՏՀ-010/0 | ||
2. |
ա) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1163 -04.02.2017, 17.02.2017 -ՏՀ-010/0 | |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-11631 -04.02.2017, 17.02.2017 -ՏՀ-010/0 | ||
գ) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-11632 -04.02.2017, 17.02.2017 -ՏՀ-010/0 | ||
դ) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-11633 -04.02.2017, 17.02.2017 -ՏՀ-010/0 | ||
3. |
ա) «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-1164 -07.02.2017-ԳԲ-010/0 | |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-11641 -07.02.2017-ԳԲ-010/0 | ||
գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-11642 -07.02.2017-ԳԲ-010/0 | ||
դ) «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին |
Կ-11643 -07.02.2017-ԳԲ-010/0 | ||
4. |
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1167 -13.02.2017-ՊԻ-010/0 | |
բ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-11671-13.02.2017-ՊԻ-010/0 | ||
գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-11672 -13.02.2017-ՊԻ-010/0 | ||
5. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-1168 -14.02.2017-ՊԻ-010/0 | |
6. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1169 -15.02.2017-ՊԻ-010/0 | |
7. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի նշանակում |
||
8. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
||
1. |
2016 թվականի նոյեմբերի 10-ին Դուբայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր |
Ն-1170 -15.02.2017-ԱՀ-011/0 | |
2. |
2016 թվականի նոյեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրություն |
Ն-1171 -15.02.2017-ԱՀ-011/0 | |
3. |
2016 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիր |
Ն-1172 -15.02.2017-ԱՀ-011/0 | |
4. |
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիր |
Ն-1173 -17.02.2017-ԱՀ,ՖՎ-011/0 | |
5. |
1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրություն |
Ն-1174 -21.02.2017-ԱՀ-011/0 | |
6. |
2016 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիր |
Ն-1175 -21.02.2017-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 27 փետրվարի 2017 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-283-Ն
Գ. Սահակյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|