ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՆԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ»
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող այն գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկը, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գնային դիտանցում և մրցունակության վերլուծություն է իրականացնում (կցվում է):
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ մշակել և հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսության արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի գնային դիտանցում և մրցունակության վերլուծություն իրականացնելու մեթոդիկան։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|