ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 496-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածի 8.3-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների մասով` նշված տեղեկատվությունը տրամադրում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը` կցելով հաշվետու տարում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները, եթե սուբսիդիան հատկացվել է ամենամյա ընթացիկ գործունեությունը ծավալելու նպատակով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
2017 թ. մայիսի 16 Երևան
վարչապետԿ. Կարապետյան