ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱԹՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
1. Վրաստանի Բաթում քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսական շրջանում ընդգրկելով Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը, Գուրիայի տարածաշրջանը, Իմերեթիի տարածաշրջանը և Փոթի քաղաքը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. նոյեմբերի 23 Երևան ՆՀ-269-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|