Գլխավոր տեղեկություն
Номер
N 756-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.03.2017-04.04.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2015
Дата вступления в силу
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2015 թվականի N 756-Ա

 

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 387-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել ըստ տարիների`

1) 2015 թվականի համար` 14 մլրդ դրամ.

2) 2016 թվականի համար` 17 մլրդ դրամ.

3) 2017 թվականի համար` 18 մլրդ դրամ:

(2-րդ կետը խմբ. 23.02.17 N 188-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 2-ի N 756-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

Սույն ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը: Զգալի ուժեր են ուղղվելու հայկական արտահանման խթանմանն ու դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը:

Սույն ծրագիրն առաջարկում է արտահանման ծրագրի նախագիծ՝ առաջիկա երեք տարիների համար: Ընկերությունների խումբը կգործի և որպես արտահանող, և որպես ներդրող:

Բաժին 1. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ

Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները՝

 

NN ը/կ

Անվանումը

Տնօրեն

Հասցեն

Պետական գրանցման համար

ՀՎՀՀ

Նշումներ

1.

 «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ

Գոռ Բարոյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012505

02637286

 

2.

 «ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» ՓԲԸ

Ռազմիկ Չիտչյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012692

02635549

 

3.

 «ԱՐՄԻՆՎԵՍՏ» ՓԲԸ

Գոռ Բարոյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012690

02635522

 

4.

 «ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ» ՓԲԸ

Սուրիկ Պողոսյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012688

02635506

 

5.

 «ԱՐՄՍՏՐՈԻԿՈՄ» ՓԲԸ

Հովհաննես Գասպարյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012686

02635514

 

6.

«ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» ՓԲԸ

Ռազմիկ Չիտչյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012671

02639497

 

7.

 «ՖԱՐՄԿՈ»
ՓԲԸ

Ռազմիկ Չիտչյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012644

02639462

 

8.

 «ՍԵՎԵՐՍՏՐՈՅ» ՓԲԸ

Ռազմիկ Չիտչյան

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012625

02639446

 

9.

«ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» ՓԲԸ

Իլյա Չերենտաև

քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1012015

02639318

 

10.

«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՓԲԸ

Տիգրան Աբովյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

233

02640918

 

11.

«ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ՓԲԸ

Ռազմիկ Չիտչյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1025782

02643141

 

12.   (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 112-Ա)

13.

«ԳԱԶԱՐԴՇԻՆ» ՓԲԸ

Թամարա Մանուկյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1028371

02643794

 
14.

«ՌԻՓՈՐԹ ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ

Գոռ Սամսոնյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1032083

02644703

 
15.

«ԻՆՏԵՐՏՈՐԳ» ՓԲԸ

Ռաչ Միքայելյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1033662

02645027

 

16.

«ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԹԵՔՆՈԼՈՋԻԶ» ՓԲԸ

Եղիշե Զաքարյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

03Ա1035581

02645499

17.

«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

Լիլիթ Ղարաջյան

ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69

40

02651844

18.

«ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» ՓԲԸ

Ռաֆիկ Մաշուրյան

ՀՀ, քաղ. Երևան, Պուշկինի 21, 103 սենյակ

286.120.941343

02656872

  

(ցանկը փոփ., լրաց. 29.10.15 N 1264-Ա, 11.02.16 N 112-Ա, լրաց. 02.09.16 N 907-Ա, 23.02.17 N 188-Ա)

 

Բաժին 2. Արտահանման ծրագրի չափանիշները

2.1. Արտահանման ծրագրի ծավալները

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները՝

2015 թ.

2016 թ.

2017 թ.

51 միլիարդ դրամ

56 միլիարդ դրամ

66 միլիարդ դրամ

NN
ը/կ

Անվանումները
մլրդ դրամ

2015 թ.

2016 թ.

2017 թ.

1.

Ապրանքներ («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և(կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ)

15-17

20-22

24-26

2.

Աշխատանքներ (այդ թվում՝ շինարարական)

16-18

16-18

18-20

3.

Ծառայություններ (այդ թվում՝ ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական)

17-19

19-21

21-23

 

Ընդհանուր միջինը տարվա համար

51

56

66

 

 

Արտահանման ծրագրի քաղաքականությունը

Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը:

2.2. Արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները

 Արտահանման շուկաներ

 ԵՏՄ երկրներ

 Խոշոր մրցակիցներ

 ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ

2.3. Ապրանքների ցանկըԱրտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ

ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգիչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը, բացառությամբ օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների:

2.4. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները՝

1) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, նորոգման շինմոնտաժային և նախագծային աշխատանքներ.

2) բարեկարգման և արտաքին ինժեներական հաղորդակցությունների իրականացում:

2.5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ

Սույն ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները`

 

NN ը/կ

Անվանումը
Մարդ

2015թ.

2016թ.

2017թ.

1.

Ապրանքներ («Արտահանում» մաքսային ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում և(կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ)

8-10

10-12

12-14

2.

Աշխատանքներ

1000-1200

1100-1300

1200-1400

3.

Ծառայություններ

7-9

8-10

10-12

 

Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 400,000-600,000 դրամ։

(հավելվածը փոփ., լրաց. 29.10.15 N 1264-Ա, 11.02.16 N 112-Ա, լրաց. 02.09.16 N 907-Ա, 23.02.17 N 188-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան