Գլխավոր տեղեկություն
Номер
N 189-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2017-20.10.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.09/15(1290) Հոդ.225
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.02.2017
Дата вступления в силу
19.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 28

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 23-ի N 189-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ՝ պրոբացիայի ծառայություն) կամավոր (այսուհետ՝ կամավոր) կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, ով՝

1) տիրապետում է հայերենին.

2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունի պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում:

2. Կամավոր չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ՝

2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ՝

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով:

3. Կամավորը պետք է ունենա բարոյական և էթիկական բարձր հատկանիշներ, թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում, պարզ, սահուն արտահայտվելու, մտքերը գրավոր շարադրելու և տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն:

4. Կամավորներին ընտրելիս՝ կարող են հաշվի առնվել նաև նրանց ունակությունները, հմտությունները, հետաքրքրասիրությունները և վերաբերմունքն առաջադրվող աշխատանքի նկատմամբ:

 

II. ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Կամավորների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.moj.am) «Հայտարարություններ» բաժնում հրապարակվում է կամավորների ներգրավման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են որպես կամավոր ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետները, այն աշխատանքները, որոնց կատարման համար անհրաժեշտ է ներգրավել կամավորներ:

6. Կամավոր ներգրավվելու համար դիմողը պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմում, որում պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

բ. դիմողի բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

գ. դիմողի աշխատանքի վայրը, հեռախոսահամարը.

2) ինքնակենսագրություն.

3) որպես կամավոր ներգրավվելու մասին հիմնավորում պարունակող նամակ.

4) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

6) ուսման վայրից տեղեկանքը կամ բարձրագույն կրթության վկայականը և վկայականի պատճենը (դրանց առկայության դեպքում).

7) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում):

7. Դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն կամ ուղարկվել փոստով:

8. Դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարը, ելնելով դիմումի, կից ներկայացվող փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 189-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 1-ին կետով ամրագրված չափանիշների առերևույթ անհամապատասխանությունից, ընդունում է որոշում դիմումը մերժելու մասին:

9. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարն անցկացնում է հարցազրույց այն դիմողների հետ, ովքեր առերևույթ համապատասխանում են դիմումի, կից ներկայացվող փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 189-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 1-ին կետով ամրագրված չափանիշներին:

10. Պրոբացիայի ծառայության ղեկավարը հարցազրույցի փուլն ավարտելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր, պատճառաբանված որոշում դիմում ներկայացրած և հարցազրույցի մասնակցած անձին որպես կամավոր ներգրավելու կամ դիմումը մերժելու մասին:

11. Որպես կամավոր ներգրավելու մասին որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության և դիմում ներկայացրած անձի միջև կնքվում է պայմանագիր:

12. Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է կամավորների հաշվառման գրանցամատյան, որում նշվում են կամավորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը:

 

III. ԿԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

13. Կամավորի լիազորությունները դադարեցվում են պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշմամբ`

1) իր դիմումի համաձայն.

2) պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում.

3) որպես կամավոր ներգրավվելու համար ներկայացված փաստաթղթերը կեղծ լինելու դեպքում.

4) կամավորի կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում:

14. Կամավորի լիազորությունները համարվում են դադարած՝ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու և նրա մահվան դեպքերում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան