Գլխավոր տեղեկություն
Номер
N 458-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2017
Дата вступления в силу
21.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2017 թվականի N 458-Ա

 

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռումինիայի պատմության ազգային թանգարանում նախատեսվող «Արարատից Կարպատներ. ռումինահայոց պատմական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները քննարկելու, ինչպես նաև Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալեքսանդրու-Վասիլե Օպրեանի հետ ու մի շարք այլ ոլորտային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի՝ 2017 թվականի մայիսի 17-19-ը Ռումինիա (Բուխարեստ) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 20

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան