Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-33-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (15.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.05/14(604) Հոդ.188
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
27.02.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.02.2008
Дата вступления в силу
15.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կարգավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրով հաստատված «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրից հանել «Գյումրի» բառը.

2) հանձնաժողովի կազմում «Ռուբեն ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ Հոգեբանների ասոցիացիայի նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Սեյրան ԱՄԻՐՅԱՆ Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2008 թ. փետրվարի 27
Երևան
ՆՀ-33-Ն