Գլխավոր տեղեկություն
Номер
N 178-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2017-30.03.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2017
Дата вступления в силу
28.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 փետրվարի 2017 թվականի N 178-Ա

 

 ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԼԱՐԻՍԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լարիսա Հարությունյանին 2017 թվականի ապրիլի 20-24-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Համաշխարհային Բանկի խմբի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու համար:

2. Վարդան Արամյանի և Լարիսա Հարությունյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2017, N 305-Ա 30.03.2017, N 178-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան