Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 106-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.06.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.06.01/18(587).1 Հոդ.189.3
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.05.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
17.05.2017
Дата вступления в силу
11.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017206

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 մայիսի 2017 թ.

թիվ 106-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները միջազգային լավագույն փորձին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակը լրացնել 8-րդ տողով հետևյալ բովանդակությամբ.

 

8. Փայեր ներդրումային ֆոնդերում՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնք գրանցված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ներդրումային քաղաքականությունն իրականացնում են ՀՀ տարածքում և առկա չէ պայման, որն արգելում է այդ փայերի հետագա օտարումը

5%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամը

5%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամը

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ

Ն. Երիցյան

 

2017 թ. մայիսի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան