ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2017 թվականի N 350-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 835-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը հաստատելու մասին» N 835-Ա որոշման 1-ին կետով հաստատված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Վ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ա. Պողոսյան» բառերը փոխարինել «Վ. Հովսեփյան» բառերով.
3) «Ս. Երանոսյան» բառերը փոխարինել «Ս. Բոստանչյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 10 Երևան |