«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 փետրվարի 2017 թ. |
N 43-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 67-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի հնարավոր խախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ հնարավոր վերահսկողությունը բացառելու նպատակով՝
1) մինչև քվեարկության սկիզբը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկներից՝ երեքից հինգ քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ.
2) քվեարկության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը դատարկում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի պարունակությունը լցվելու դեպքում՝ թողնելով որոշակի քանակի քվեաթերթիկներ:
Քվեարկության խցիկներում տեղադրված արկղից հանված չօգտագործված քվեաթերթիկներն առանց հաշվելու, դասավորելու լցվում են այդ նպատակով տրամադրված պարկի մեջ, որը պետք է գտնվի քվեարկության սենյակում.
3) ընտրողի կողմից չօգտագործված քվեաթերթիկների դուրսբերում նկատելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողին տեղեկացնում է քվեարկության խցիկ վերադառնալու և չօգտագործված քվեաթերթիկները քվեարկության խցիկում գտնվող արկղի մեջ գցելու մասին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2022, N 60-Ն | 05.08.2022, N 43-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|