«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 փետրվարի 2017 թ. |
N 46-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՏՊՎՈՂ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեխնիկական սարքավորման միջոցով տպվող քվեարկության կտրոնի վրա, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տվյալներից բացի նշվում են հետևյալ լրացուցիչ տվյալները՝
1) ընտրության անվանումը, քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, քվեարկության կտրոնը տպելու ժամը, մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործվելու դեպքում՝ տեղեկություն, թե որ տեխնիկական սարքավորման միջոցով է ընտրողը գրանցվել,
2) զորամասում կազմվող, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասում կազմվող ընտրողների ցուցակներով քվեարկությանը մասնակցելիս համապատասխանաբար նշվում է՝ «Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակ» կամ «Տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակ» բառերը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |