Գլխավոր տեղեկություն
Номер
N 70-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.89
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
02.02.2017
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
02.02.2017
Дата вступления в силу
11.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60517077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 70-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության`

1) 17-րդ կետի «դ» ենթակետից հանել «և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը.

2) 17-րդ կետի «է», «ը», «թ», 24-րդ կետի «գ», «ե», 28-րդ կետի «ժ» և 35-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 17-րդ կետի «զ» և «զ1» ենթակետերի «մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման» բառերը փոխարինել «վերապատրաստման» բառով.

4) 22-րդ կետի «թ», «ժ», «ժէ» և 24-րդ կետի «ժ» և «ժա» ենթակետերից հանել «և ատեստավորման» բառերը.

5) 22-րդ կետի «ժէ», «ժը» և 28-րդ կետի «թ» ենթակետերից հանել «և քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը.

6) 24-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովների աշխատակարգերի վերաբերյալ.».

7) 24-րդ կետի «է» ենթակետից հանել «քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման,» բառերը.

8) 24-րդ կետի «թ» ենթակետից հանել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար ստեղծված ատեստավորման» բառերը.

9) 24-րդ կետի «ժա5» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա5) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման գործընթացների հետ կապված համակարգչային սպասարկման աշխատանքները.».

10) 24-րդ կետի «ա», 26-րդ կետի «ե» ենթակետերից հանել «և ատեստավորում» բառերը.

11) 26-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ամփոփիչ գնահատման կարգի վերաբերյալ.».

12) 35-րդ կետի «գ» ենթակետից հանել «արտահերթ ատեստավորելու,» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան