ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2017 թվականի N 427-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ՌՆ 1. կետի երկրորդ սյունակում «9301, 930200000, 930320, 930390000, 901310000, 930591000» թվերը համապատասխանաբար փոխարինել «9301, 9302 00 000 0, 9303 20, 9303 90 000 0, 9013 10 000 0, 9305 91 000 0» թվերով.
2) ՌՆ 1. կետի երրորդ սյունակում «a» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հրացաններ և համակցային ատրճանակներ, ատրճանակներ, գնդացիրներ, ինքնաձիգներ և համազարկային հրազեններ».
3) ՌՆ 1. կետի չորրորդ սյունակում`
ա. «Նկարագիր ՌՆ 1. a. կետը չի վերաբերում հետևյալին» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «d» ենթակետով.
«d. ինքնաձիգներ կամ ատրճանակներ՝ հատուկ նախագծված՝ արձակելու համար իներտ մանրագնդակներ՝ կոմպրեսավորված օդի կամ ածխաթթու գազի միջոցով:»,
բ. Նկարագիր 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 1 ՌՆ 1 կետը չի վերաբերում հետևյալին՝
a. հրաձգային զենքեր, որոնք հատուկ նախագծված են ուսումնական զինամթերքի օգտագործման համար և որոնք չեն կարող հրաձգել այլ զինամթերք,
b. հրաձգային զենքեր՝ հատուկ նախագծված՝ կապակցված արկի արձակման համար, որոնք չունեն բարձր պայթուցիկության լիցք կամ հաղորդակցման կապ և կարող են թռչել ոչ ավելի, քան 500 մետր,
c. զենքեր, որոնք օգտագործում են ոչ կենտրոնից հարված ստացող փամփուշտներով զինամթերք և ոչ լրիվ ավտոմատ տեսակի հրաձգող զենքեր,
d. ապաակտիվացված հրաձգային զենք:»,
գ. Նկարագիր 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 2. ՌՆ 1.b. կետը չի վերաբերում հետևյալին՝
a. հարթափող զենքեր, որոնք արտադրվել են մինչև 1938 թվականը,
b. հարթափող զենքերի վերարտադրություններ, որոնց բնօրինակներն արտադրված են եղել մինչև 1890 թվականը,
c. հարթափող զենքեր, որոնք օգտագործվում են որսորդական կամ սպորտային նպատակներով: Այս զենքերը չպետք է հատուկ նախագծված լինեն ռազմական օգտագործման համար կամ լինեն լրիվ ավտոմատ հրաձգային տեսակի,
d. Նշվածների համար հատուկ նախագծված հարթափող զենքեր՝
1. տնային կենդանիների կյանքի զրկման,
2. կենդանիների անզգայացման,
3. սեյսմիկ թեստավորման,
4. արդյունաբերական փամփուշտների արձակման կամ՝
5. խաթարող ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Խաթարող ապրանքատեսակների համար տե՛ս ՌՆ4 կետը և Երկակի նշանակության ցուցակում 1.a.6 ենթակետը:»,
դ. Նկարագիր 3-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ՌՆ 1.b.2 ենթակետը չի վերաբերում այն զենքերին, որոնք հատուկ նախագծված են արձակելու իներտ մանրագնդակներ՝ կոմպրեսավորված օդի կամ ածխաթթու գազի միջոցով:»,
ե. Նկարագիր 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 4. ՌՆ1.d. կետը չի վերաբերում զենքերի այն օպտիկական հարմարանքներին, որոնք չունեն պատկերի մշակման էլեկտրոնային կարողություն՝ 9 կամ պակաս անգամ խոշորացմամբ, հաշվի առնելով այն, որ նրանք հատուկ նախագծված կամ ձևափոխված չեն ռազմական նշանակությամբ օգտագործման համար կամ չեն ներառում ռազմական նշանակության համար հատուկ նախագծված օպտիկական ցանցեր:».
4) ՌՆ 2. կետի երկրորդ սյունակում` «9301, 930120000, 930190000, 9305, 9306, 901310000» թվերը համապատասխանաբար փոխարինել «9301, 9301 20 000 0, 9301 90 000, 9305, 9306, 9013 10 000 0» թվերով.
5) ՌՆ 2. կետի երրորդ սյունակում «d» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«d.ՌՆ2.a. կետում նկարագրված զենքերի համար հատուկ նախագծված հենոցներ և արձակվող փամփուշտի պահեստարաններ:».
6) ՌՆ 2. կետի չորրորդ սյունակում`
ա. Նկարագիր 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «d», «e» և «f» ենթակետերով.
«d. որսորդական կամ սպորտային նպատակներով օգտագործվող հարթափող զենքեր: Այս զենքերը չպետք է հատուկ նախագծված լինեն ռազմական օգտագործման համար կամ լինեն լրիվ ավտոմատ հրաձգային տեսակի,
e. Նշվածների համար հատուկ նախագծված հարթափող զենքեր`
1. տնային կենդանիների կյանքի զրկման,
2. կենդանիների անզգայացման,
3. սեյսմիկ թեստավորման,
4. արդյունաբերական փամփուշտների արձակման կամ՝
5. խաթարող ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Խաթարող ապրանքատեսակների համար տե՛ս ՌՆ 4 կետը և Երկակի նշանակության ցուցակում 1.a.6 ենթակետը,
f. հրաձգային զենքեր՝ հատուկ նախագծված՝ կապակցված արկի արձակման համար, որոնք չունեն բարձր պայթուցիկության լիցք կամ հաղորդակցման կապ և կարող են թռչել ոչ ավելի, քան 500 մետր:»,
գ. ուժը կորցրած ճանաչել Նկարագիր 3 ՌՆ2. կետը.
7) ՌՆ 3. կետի երկրորդ սյունակում «930520000, 9306» թվերը համապատասխանաբար փոխարինել «9305 20 000, 9306» թվերով.
8) ՌՆ 3. կետի չորրորդ սյունակում Նկարագիր 2 ՌՆ3. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«a. կետը չի վերաբերում ստորև նշվածներից ցանկացածին`
a. առանց արկի ծալքավորված զինամթերք (ուսումնական փամփուշտ),
b. ուսումնական զինամթերք՝ ծակված լիցքային տուփով,
c. այլ դատարկ և ուսումնական զինամթերք, որոնք չեն ներառում մարտական փամփուշտների համար նախագծված բաղադրիչներ, կամ՝
d. սույն նկարագրի a, b և c կետերում նշված բաղադրիչներ, որոնք նախատեսված են դատարկ կամ ուսումնական զինամթերքի համար:».
9) ՌՆ 4. կետի երկրորդ սյունակում «360200000, 360300, 360490000, 9306, 901420, 901480000, 901490000, 901510» թվերը համապատասխանաբար փոխարինել «3602 00 000 0, 3603 00, 3604 90 000 0, 9306, 9014 20, 9014 80 000, 9014 90 000 0, 9015 10» թվերով.
10) ՌՆ 4. կետի չորրորդ սյունակի Նկարագիր ՌՆ4e. պարբերությունում d.1.a ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սովորական սպառազինությունների և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարի համաձայնության անդամ առնվազն մեկ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից հատկացված քաղաքացիական տեսակի հավաստագիր, կամ».
11) ՌՆ 5. կետի երկրորդ սյունակում «85255000, 85256000, 8526, 852721, 852691, 85269200, 902300800, 901310000» թվերը համապատասխանաբար փոխարինել «8525 50 000 0, 8525 60 000, 8526, 8527 21, 8526 91, 8526 92 000, 9023 00 800 0, 9013 10 000 0» թվերով.
12) ՌՆ 6. կետի երկրորդ սյունակում «870210119, 870290119, 870290319, 870310180, 870331109, 870410108, 870410900, 870421100, 870422100, 870423, 870431100, 870510001, 870510009, 870590, 870790900, 870810900, 870829, 870911100, 870911900, 870919, 870990000, 871610990, 871620000, 871690900, 871639590» թվերը համապատասխանաբար փոխարինել «8702 10 119, 8702 90 119 0, 8702 90 319 0, 8703 10 180 0, 8703 31 109 0, 8704 10 108 0, 8704 10 900 0, 8704 21 100 0, 8704 22 100 0, 8704 23, 8704 31 100 0, 8705 10 001 0, 8705 10 009, 8705 90, 8707 90 900, 8708 10 900, 8708 29, 8709 11 100 0, 8709 11 900 0, 8709 19, 8709 90 000 0, 8716 10 980 0, 8716 20 000 0, 8716 90 900 0, 8716 39 500 2, 8716 39 500 9» թվերով.
13) ՌՆ 6. կետի երրորդ սյունակում «b» կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. փոխադրամիջոցներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝
a. արտադրված կամ հարմարեցված են նյութերով կամ բաղադրիչներով՝ ապահովելու համար երրորդ կամ ավելի բարձր մակարդակի բալիստիկ պաշտպանություն (NIJ 0108.01 1985 թվականի սեպտեմբեր կամ համարժեք ազգային չափորոշիչ),
b. առջևի և հետևի անիվների համար միաժամանակյա հաղորդում ապահովելու համար շարժահաղորդում՝ ներառյալ այն փոխադրամիջոցները, որոնք բեռներ կրելու նպատակով՝ թե՛ շարժման ընթացքում, թե՛ դադարի՝ ունեն հավելյալ անիվներ,
c. 4,500 կգ գերազանցող ընդհանուր փոխադրամիջոցի քաշի կարգ,
d. արտաճանապարհային օգտագործման համար նախատեսված կամ ձևափոխված,».
14) ՌՆ 6. կետի չորրորդ սյունակի Նկարագիր 3 ՌՆ 6. կետում «վերափոխված» բառը փոխարինել «ձևափոխված» բառով, իսկ «և ունեն զրահապատ կամ հակաբալիստիկ նշանակություն» բառերը հանել.
15) ՌՆ 7. կետի երկրորդ սյունակում «381700500, 381700800, 290311000, 290312000, 290313000, 290314000, 290315000, 290319100, 290319800, 290321000, 290322000, 290323000, 290339, 284440100, 284440200, 284440300, 284440800, 280110000, 280610000, 280620000, 271114000, 271119000, 290122000, 300220000, 300290, 290121000, 290122000, 290123000, 290129000, 290124000, 290211000, 281119200, 281119800, 283720000» թվերը համապատասխանաբար փոխարինել «3817 00 500 0, 3817 00 800 0, 2903 11 000 0, 2903 12 000 0, 2903 13 000 0, 2903 14 000 0, 2903 15 000 0, 2903 19 000 0, 2903 21 000 0, 2903 22 000 0, 2903 23 000 0, 2903 39, 2844 40 100 0, 2844 40 200 0, 2844 40 300 0, 2844 40 800 0, 2801 10 000 0, 2806 10 000 0, 2806 20 000 0, 2711 14 000, 2711 19 000 0, 2901 22 000 0, 3002 20 000, 3002 90, 2901 21 000 0, 2901 22 000 0, 2901 23 000 0, 2901 29 000 0, 2901 24 000 0, 2902 11 000 0, 2811 12 000 0, 2811 19 800 0, 2837 20 000 0» թվերով.
16) ՌՆ 7. կետի երրորդ սյունակում`
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քիմիական նյութեր, «կենսաբանական նյութեր», «զանգվածային անկարգությունների վերահսկման նյութեր», ռադիոակտիվ նյութեր, հարակից սարքավորումներ, բաղադրամասեր և նյութեր, ինչպես նշված է ստորև:»,
բ. «a» կետից հանել «հարմարեցված են պատերազմում կիրառվելու համար» բառերը,
գ. 4-րդ կետի c.2 ենթակետն «ամինոէթիլ ալքիլ» բառերից առաջ լրացնել «կամ իզոպրոպիլ)-» բառերով, իսկ «-2-դի-իզոպրոպիլամինոէթիլ» բառից առաջ լրացնել «O» տառով.
17) ՌՆ 8. կետի երկրորդ սյունակում «810430000, 810920000, 280450100, 284990100, 282510000, 283429800, 290490400, 760310000, 810920000, 811212000, 280450100, 810430000, 811212000, 810920000, 281129300, 281129900, 290559, 292144000, 293190900, 810890, 760429900, 760820890, 810890500, 810890600, 810890900, 810411000, 282619100, 282619900, 360200000, 750400000, 750810000, 292090850, 281210110, 293190100, 293190200, 293190900, 292090200, 281210150, 292090300, 281210910, 282590, 282510000, 271012700, 271012900, 271019210, 293369100, 293369800, 282630000, 282690100, 290339900, 290379, 290376100, 262091000, 282590200, 283429200, 8112, 262099200, 262099600, 282300000, 283311000, 283322000, 283329300, 283329800, 283329600, 283329800, 280800000, 262019000, 381519100, 810600, 8108» թվերը համապատասխանաբար փոխարինել «8104 30 000 0, 8109 20 000 0, 2804 50 100 0, 2849 90 100 0, 2825 10 000 0, 2834 29 800 0, 2904 91 000 0, 7603 10 000 0, 8109 20 000 0, 8112 12 000 0, 2804 50 100 0, 2811 29 300 0, 2811 29 900 0, 2905 59, 2921 44 000 0, 2931 90 800 1, 2931 90 800 2, 2931 39 000 0, 2931 90 500 0, 2931 90 600 0, 2931 90 800 9, 8108 90, 7604 29 900 0, 7608 20 890, 8108 90 500, 8108 90 600, 8108 90 900, 8104 11 000 0, 2826 19 100 0, 2826 19 900 0, 3602 00 000 0, 7504 00 000, 7508 10 000 0, 2920 29 000 0, 2920 30 000 0, 2920 90 700 0, 2812 12 000 0, 2931 31 000 0, 2931 90 200 0, 2920 21 000 0, 2812 13 000 0, 2920 23 000 4, 2812 15 000 0, 2825 90, 2825 10 000 0, 2710 12 700 0, 2710 12 900, 2710 19 210 0, 2933 69 100 0, 2933 69 800 0, 2826 30 000 0, 2826 90 100 0, 2903 39 210 0, 2903 39 230 0, 2903 39 240 0, 2903 39 250 0, 2903 39 260 0, 2903 39 270 0, 2903 39 280 0, 2903 39 290 0, 2903 39 310 0, 2903 39 350 0, 2903 39 390 0, 2903 39 800 0, 2903 79, 2903 76 100 0, 2620 91 000 0, 2825 90 200 0, 2834 29 200 0, 8112, 2620 99 200 0, 2620 99 600 0, 2823 00 000 0, 2833 11 000 0, 2833 22 000 0, 2833 29 300 0, 2833 29 800 0, 2833 29 600 0, 2833 29 800 0, 2808 00 000 0, 2620 19 000 0, 3815 19 100 0, 8106 00, 8108,» թվերով.
18) ՌՆ 8. կետի երրորդ սյունակում`
ա. ՌՆ 8a. կետի 34-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից,».
բ. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ պարբերություններով.
«35. DNAN (2,4-դինիտրոանիսոլ) (CAS 119-27-7),
36. TEX (4,10-Դինիտրո-2,6,8,12-տետրաօքսա-4,10-դիազաիսովուռտցիտան),
37. GUDN (Գուանիլուրեա դինիտրամիդ) FOX-12 (CAS 217464-38-5),
38. Տետրազիններ՝ ինչպես նշված է ստորև՝
a. BTAT (Bis(2,2,2-տրինիտրոեթիլ)-3,6-դիամինոտետրազին,
b. LAX-112 (3,6-դիամինո-1,2,4,5-տետրազին-1,4-երկօքսիդ),
39. Էներգետիկ իոնիկ նյութեր, որոնք հալվում են 343 K(70C0) և 373K(100C0) ջերմաստիճաններում՝ պայթյունի արագությունը գերազանցելով 6,800 մ/վ կամ պայթյունի ճնշումը գերազանցելով 18GPa (180 կբար),
40. BTNEN (Bis(2,2,2-trinitroethyl)-nitramine) (CAS 19836-28-3),
41. FTDO (5,6-(3',4'-furazano)- 1,2,3,4-tetrazine-1,3-dioxide);»,
գ. ՌՆ 8.b. կետում 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ցանկացած կարծր «հրթիռային վառելիք» թեորետիկ հատուկ իմպուլսով (ստանդարտ պայմաններում), որը գերազանցում է՝
a. 240 վայրկյանը՝ ոչ մետաղացված, ոչ հալոգենացված «հրթիռային վառելիքի» համար,
b. 250 վայրկյանը՝ ոչ մետաղացված, հալոգենացված «հրթիռային վառելիքի» համար, կամ՝
c. 260 վայրկյանը՝ մետաղացված հրթիռային վառելիքի համար:
2. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից»,
դ. ՌՆ 8.c. ենթակետում 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բորաններ, ինչպես նշված է, և նրանց ածանցյալները՝
a. Կարբորաններ,
b. Բորանի հոմոլոգներ, ինչպես նշված է.
1. Դեկաբորանե (14) (CAS 17702-41-9),
2. Պենտաբորան (9) (CAS 19624-22-7),
3. Պենտաբորան (11) (CAS 18433-84-6)»,
ե. ՌՆ 8.c. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ պարբերություններով.
«10. Հեղուկ բարձր էներգիայով խտությամբ վառելիքներ, որոնք նշված չեն ՌՆ8.c.1 ենթակետում՝ ինչպես նշված է ստորև՝
a. խառնված վառելիքներ, որոնք ներառում են թե՛ սոլիդ և թե՛ հեղուկ վառելիքներ (օրինակ, բորոնի հեղուկ կավ), որն ունի 40 մջ/կգ կամ ավելի քաշի վրա հիմնված էներգիական խտություն,
b. այլ բարձր էներգիական խտությամբ վառելիքներ կամ վառելիքային հավելիչներ (օրինակ, կուբան, իոնիկ լուծույթներ, JP-7, JP-10), որն ունի 37.5 գջ ծավալի վրա հիմնված էներգիական խտություն՝ ամեն խորանարդ մետրի համար կամ ավելի՝ չափված 293K(20C0) ջերմաստիճանում և մեկ մթնոլորտային ճնշումում (101.325 կպասկալ),
11. «Պիրոտեխնիկ» և պիրոֆորիկ նյութեր՝ ինչպես նշված է ստորև՝
a. «Պիրոտեխնիկ» կամ պիրոֆորիկ նյութեր՝ հատուկ մշակված՝ մեծացնելու կամ կառավարելու համար IR սպեկտրումի ցուցակացած մասում ռադիացված էներգիայի արտադրությունը,
b. Մագնեզիումի, պոլիտետրաֆլորոէթիլենի և վինիլեդենե դիֆլորիդ-հաքսաֆլորոպրոպիլեն կոպոլիմերին խառնուրդներ.
12. Վառելիքի խառնուրդներ, «Պիրոտեխնիկ» խառնուրդներ կամ «էներգետիկ նյութեր», որոնք ՌՆ8 կետի այլ տեղերում նշված չեն և պարունակում են բոլոր նշված նյութերից՝
a. ստորև նշվածների մասնիկներից 0.5 տոկոսից ավելի պարունակող՝
1. Ալյումին,
2. Բերիլիում,
3. Բորոն,
4. Ցիրկոնիում,
5. Մագնեզիում կամ՝
6. Տիտան.
b. Ցանկացած ուղղությամբ 200 նմ չափից փոքր մասնիկներ, որոնք նշված են ՌՆ8.c.12. a ենթակետում,
c. ՌՆ8.c.12.a. ենթակետում նշված մասնիկներ՝ 60 տոկոս կամ ավելի մետաղյա բաղադրությամբ:»,
զ. ՌՆ 8.e. ենթակետում «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերի համարակալումը համապատասխանաբար փոխարինել` «1», «2», «3», «4», «5» թվերով,
է. ՌՆ 8.e.2. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«BAMO (3,3-բիսազիդոմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 17607-20-4) (տե՛ս նաև ՌՆ 8.g.1. կետը` դրա նախանյութերի համար),»,
ը. ՌՆ 8.e. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ և 20-րդ ենթակետերով.
«19. 4,5 դիազիդոմեթիլ-2մեթիլ-1,2,3-տրիազոլ (iso-DAMTR),
20. PNO (Պոլի (3-նիտրատո օքսետան):»,
թ. ՌՆ 8f. ենթակետի «e» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այլ արտադրված պոլիմեր ֆերոցենային ածանցյալներ, որոնք ՌՆ8.f.4 ենթակետում և այլ տեղերում նշված չեն՝
f. Եթիլ ֆեռոսեն (CAS 1273-89-8),
g. Պռոպիլ ֆեռոսեն,
h. Պենտիլ ֆեռոսեն (CAS 1274-00-6),
i. Դիսիկլոպենտիլ ֆեռոսեն,
j. Դիսիկլոհեքսիլ ֆեռոսեն,
k. Դիեթիլ ֆեռոսեն (CAS 1273-97-8),
l. Դիպռոպիլ ֆեռոսեն,
m. Դիբուտիլ ֆեռոսեն (CAS 1274-08-4),
n. Դիհեքսիլ ֆեռոսեն (CAS 93894-59-8),
o. Ացետիլ ֆեռոսեն (CAS 1271-55-2)/1,1'-դիացետիլ ֆեռոսեն (CAS 1273-94-5),»,
ժ. ՌՆ 8.f. ենթակետում 17-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կապող ագենտներ՝ ինչպես նշված է ստորև՝
a. 1,1 R, 1S-տռիմեսոլ-տռիմեսոլ-տռիս (2-եթիլազիռիդին) (HX-868, BITA) (CAS 7722-73-8),
b. բազմաֆունկցիոնալ ազիռիդինի ամիդներ՝ իսոպտալիկ, տրիմեսիկ, իսոցիանուրիկ կամ տրիմեթիլադիպիկ հիմքով նաև ունենալով 2-մեթիլ կամ 2-մեթիլ ազիրիդինի խումբ:»,
ժա. ՌՆ 8.f. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ պարբերությամբ.
«23. TEPB (ր (եթոքսիֆենիլ) բիսմութ) (CAS 90591-48-3):»,
ժբ. ՌՆ 8.g. ենթակետի վերնագրում «ենախանյութեր» բառը փոխարինել «նախանյութեր» բառով,
ժգ. ՌՆ 8.g. ենթակետում ամրագրված «Հատուկ նկարագիր ՌՆ8.g. կետում հղումները հատկորոշված են որպես «Էներգատար նյութեր» արտադրված այդ նյութերից:» բառերը հանել և լրացնել ՌՆ 8. կետի չորրորդ սյունակի վերջում,
ժդ. ՌՆ 8.g.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«BCMO (3,3-բիսքլորոմեթիլօքսետան) (CAS 78-71-7) (տե՛ս նաև ՌՆ 8.e.1. և e.2. կետերը:»,
ժե. ՌՆ 8.g.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեքսաա-զաիսօվուռտզիտան ածանցյալներ՝ ներառյալ HBIW (հեքսաբենզիլ-հեքսաազաիսօ-վուռտզիտան) (CAS 124782-15-6) (տե՛ս նաև ՌՆ8.a.4 ենթակետը):»,
ժզ. ՌՆ 8.g. 4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՌՆ 8.g. 4. Չի կիրառվում՝ սկսած 2013 թվականից,»,
ժէ. ՌՆ 8.g. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9. DADN (1,5-դիացետիլ-3,7-դինիտրո-1,3,5,7-տետռաացա-ցիկլոկտան) (տե՛ս նաև ՌՆ8.e.5 ենթակետը),»,
ժը. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«ՌՆ8.h. «Ռեակտիվ նյութեր» փոշիներ և ձևավորումներ, ինչպես նշված է՝
1. ստորև թվարկված նյութերից բաղկացած փոշիներ, որոնց մասնիկների չափը չի գերազանցում 250 միկրոմետր որևէ ուղղությամբ և որոնք նշված չեն ՌՆ8-ի այլ կետերում.
a. ալյումին
b. նիոբիում
c. բոր
d. ցիրկոնիում
e. մագնեզիում
f. տիտան
g. տանտալ
h. վոլֆրամ
i. մոլիբդեն կամ՝
j. հաֆնիում.
2. ձևավորումներ, որոնք նշված չեն ՌՆ 3-րդ, 4-րդ, 12-րդ կամ 16-րդ կետերում և բաղկացած են ՌՆ8.հ1-ում նշված փոշիներից:»,
19) ՌՆ 8. կետի չորրորդ սյունակում`
ա. ՌՆ 8. ենթակետում Տեխնիկական նկարագիր 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեխնիկական նկարագրի 1 ՌՆ 8. կետի նպատակներով, բացառելով ՌՆ 8.c.11 կամ ՌՆ 8.c.12 կետերը, «խառնուրդը» վերաբերում է երկու կամ ավելի նյութերի միացությանը, որոնցից առնվազն մեկը թվարկված է ՌՆ 8 կետի ենթակետերում:»,
բ. ՌՆ8. ենթակետի տեխնիկական նկարագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ պարբերությամբ.
«3. ՌՆ8. Տեխնիկական նկարագրի կետի նպատակներից ելնելով՝ մասնիկի չափը մասնիկի դիամետրի միջինն է՝ քաշային կամ ծավալային: Մասնիկների չափերի նմուշառման և սահմանման համար կկիրառվեն միջազգային կամ համարժեք ազգային չափորոշիչները։»,
գ. ՌՆ 8. ենթակետը տեխնիկական նկարագրից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագրով և նոր տեխնիկական նկարագիր 1-ով.
«Նկարագիր ՌՆ 8.a. կետը ներառում է «պայթուցիկ համաբյուրեղապակիներ»:»,
«Տեխնիկական նկարագիր 1. «պայթուցիկ համաբյուրեղապակին» կարծր նյութ է, որը բաղկացած է երկու կամ երեք պայթուցիկ մոլեկուլներից, որոնք դասավորված են եռաչափ դասավորվածությամբ, և որոնցից որևէ մեկը ներառված է ՌՆ 8.a. կետում:»,
դ. ՌՆ 8 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ նկարագիր 5-ով.
«Նկարագիր 5. ՌՆ 8.c.10.b. ենթակետը չի վերաբերում JP-4, JP-8, հանածոներից ստացված վառելանյութին կամ բիովառելանյութին, կամ քաղաքացիական ավիացիայում օգտագործվող՝ հավաստագրված շարժիչների վառելանյութին:»,
ե. ՌՆ 8. ենթակետի նկարագիր 7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՌՆ8-ը չի տարածվում ամոնիում պերխլորատին (ՌՆ8.d.2), NTՕ-ին (ՌՆ8.a.18), կամ կատոցենին (ՌՆ 8.f.4.b.), և համապատասխանում են հետևյալ չափանիշներին`
a. հատուկ կազմված են քաղաքացիական գազ արտադրող սարքավորումների համար,
b. կազմված կամ խառնված են ոչ ակտիվ թերմոսեթ բայնդերներից կամ պլաստիֆիկատորներից և 250 գրամից ցածր զանգված ունեն,
c. ակտիվ նյութում ունեն առավելագույնը 80 տոկոս ամոնիում պերխլորատ (ՌՆ8.d.2.),
d. ունեն 4 գրամին հավասար կամ պակաս NTՕ (ՌՆ8.a.18.) և՝
e. ունեն 1 գրամին հավասար կամ պակաս կատոցենին (ՌՆ 8.f.4.b.):»,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ նկարագիր 8-ով.
«Նկարագիր 8. ՌՆ8.f.17.b ենթակետը ներառում է՝
a. 1,1 H-Իսոպտալոյլ-բիս (2-մեթիլազիռիդին) (HX-752) (CAS 7652-64-4),
b. 2,4,6-տռիս(2-եթիլ-1-ազիռիդինիլ)1,3,5-տռիազին (HX-874)(CAS 18924-91-9),
c. 1,1-տռիմեթիլադիպոյլ-նիս(2-եթիլ ազառիդին)(HX-877)(CAS 71463-62-2):»,
20) ՌՆ 9. կետի երկրորդ սյունակում «890610000, 890690, 8907, 890790000, 840810, 841582000, 841111000, 841112, 841181000, 841182200, 841182600, 841182800, 84119900, 841199009, 901420, 901420200, 901420800, 903289000, 8526, 8482, 848210, 848210900, 848220000, 848230000, 848240000, 848250000, 848280000» թվերը համապատասխանաբար փոխարինել «8906 10 000, 8906 90, 8907, 8907 90 000, 8408 10, 8415 82 000 0, 8411 11 000, 8411 12, 8411 81 000, 8411 82 200, 8411 82 600, 8411 82 800, 8411 99 00, 8411 99 009, 9014 20, 9014 20 200, 9014 20 800, 9032 89 000 0, 8526, 8482, 8482 10, 8482 10 900, 8482 20 000, 8482 30 000, 8482 40 000, 8482 50 000, 8482 80 000» թվերով,
21) ՌՆ 9. կետի երրորդ սյունակում ՌՆ 9.a.2.a ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՌՆ 1. կետում հատկորոշված ավտոմատիկ զենքեր կամ զենքեր, որոնք հատկորոշված են ՌՆ 2., ՌՆ 4., ՌՆ 12. կամ ՌՆ 19. կետերում, կամ «կանգեր» կամ ամրակներ՝ 12.7 մմ կամ ավելի տրամաչափ ունեցող զենքերի համար:»,
22) ՌՆ 9. կետի չորրորդ սյունակի Հատուկ նկարագրում «շանակում» բառը փոխարինել «նշանակում» բառով,
23) ՌՆ 10. կետի երկրորդ սյունակում «880100, 8802, 8803, 880400000, 8805, 848180591, 848180599, 902620, 902219000, 903010000» թվերը համապատասխանաբար փոխարինել «8801 00, 8802, 8803, 8804 00 000 0, 8805, 8481 80 591 0, 8481 80 599 0, 9026 20, 9022 19 000 0, 9030 10 000 0» թվերով,
24) ՌՆ 10. կետի երրորդ սյունակում`
ա. ՌՆ 10.c. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անօդաչու թռչող սարքերը» և «օդից թեթև թռչող սարքերը» և հարակից սարքավորումները, ինչպես նշված է ստորև, և նրանց հատուկ նախագծված բաղադրամասերը.
1. «Անօդաչու թռչող սարքերը՝»՝ ներառյալ հեռաղեկավարվող օդային թռչող սարքերը (RPVs), ավտոնոմ ծրագրավորվող սարքերը և «օդից թեթև թռչող սարքերը»,
2. «Արձակող սարքեր», «վերականգնման սարքավորումներ», «վերգետնյա օժանդակող սարքավորումներ»,
3. ղեկավարման և վերահսկման համար նախագծված սարքավորումներ:»,
բ. ՌՆ 10. կետի «e», «f» և «g» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«e. Ստորև նշվածներից ցանկացածի համար հատուկ նախագծված կամ ձևափոխված օդային վերալիցքավորման սարքավորում և նրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներ.
1. ՌՆ10. a. կետում նշված «ինքնաթիռ» կամ՝
2. ՌՆ10. c. կետում նշված «անօդաչու թռչող սարքերը».
f. ՌՆ10. a. կետում նշված «ինքնաթիռների» համար հատուկ նախագծված «վերգետնյա սարքավորում» կամ ՌՆ10. d. կետում նշված «օդային շարժիչներ».
g. Անձնակազմի կյանքի աջակցման սարքավորում, անձնակազմի անվտանգության սարքավորում և արտակարգ փրկության համար այլ սարքեր, որոնք նշված չեն ՌՆ10.a. կետում, սակայն նախագծված են ՌՆ10.a. կետում նշված «ինքնաթիռների» համար:».
25) ՌՆ 10. կետի չորրորդ սյունակը Հատուկ նկարագրից հետո՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տեխնիկական նկարագրով, նկարագրով և հատուկ նկարագրով.
«Տեխնիկական նկարագիր. ՌՆ10.f. ենթակետի «Վերգետնյա սարքավորում» ներառում է լիցքավորման սարքավորումներ և սարքավորումներ՝ ճնշման չափման համար, որոնք նախատեսված են հեշտացնելու դժվար մատչելի տեղանքում գործողությունների (օպերացիաների) իրականացումը:
Նկարագիր ՌՆ10.g. ենթակետը չի վերահսկում օդանավի անձնակազմի սաղավարտները, որոնք չեն պարունակում կամ ունեն հեծաններ և կցամասեր՝ Ռազմական ցանկում նշված սարքավորումների համար:
Հատուկ նկարագիր Սաղավարտների համար տե՛ս նաև ՌՆ13.c. ենթակետը:»,
բ. Նկարագիր 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 1. ՌՆ10.a. ենթակետը չի վերաբերում այն «ինքնաթիռներին» և «օդից թեթև թռչող սարքերին» կամ այդ «ինքնաթիռների» տարբերակներին, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և որոնք ունեն բոլոր հետևյալ բնութագրերը՝
a. ոչ մարտական «ինքնաթիռներ» են,
b. փոփոխված չեն ռազմական օգտագործման համար և չհարմարեցված սարքավորման հետ կամ այլ հավելյալ հարմարանքների հետ, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են ռազմական օգտագործման համար և՝
c. հավաստագրված են քաղաքացիական օգտագործման համար մեկ կամ ավելի Սովորական սպառազինությունների ու երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարի համաձայնության անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից:»,
գ. Նկարագիր 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 2. ՌՆ 10.d. ենթակետը չի վերաբերում՝
a. Օդային շարժիչներին, որոնք նախագծված կամ փոփոխված են ռազմական օգտագործման համար, որոնք հավաստագրված են մեկ կամ ավելի Սովորական սպառազինությունների ու երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարի համաձայնության անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից «Քաղաքացիական ինքնաթիռների» մեջ օգտագործվելու համար, կամ դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը.
b. Մխոցային շարժիչները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը՝ բացառությամբ նրանցից, որոնք հատուկ նախագծված են անօդաչու թռչող սարքերի համար:»,
դ. Նկարագիր 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 3. ՌՆ10.a. և ՌՆ10.d. ենթակետերը վերաբերում են ոչ ռազմական «ինքնաթիռների» կամ օդային շարժիչների համար հատուկ նախագծված բաղադրամասերին ու հարակից սարքավորումներին և փոփոխված են ռազմական օգտագործման նպատակով, կիրառելի են միայն այն ռազմական բաղադրամասերի նկատմամբ և հարակից ռազմական սարքավորման համար, որոնք պետք են եղել ռազմական օգտագործման նպատակով դրանք փոփոխելու համար:»,
ե. ուժը կորցրած ճանաչել Նկարագիր 3-ին հաջորդող «Հատուկ նկարագիր» պարբերությունը,
զ. Նկարագիր 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 4. ՌՆ10.a. ենթակետում նշված նպատակներով, ռազմական օգտագործումը ներառում է մարտական գործողություններ, ռազմական հետախուզություն, ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն, փոխադրում և դեսանտ զորքերի կամ ռազմական տեխնիկայի:»,
է. Նկարագիր 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նկարագիր 5. ՌՆ 10 ենթակետը չի վերաբերում «թռչող սարքերին», որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝
a. արտադրվել են մինչև 1946 թվականը,
b. ռազմական ցանկում նշված բաղադրամասեր չեն, եթե չի պահանջվում, որ այդ բաղադրամասերը և նյութերը համապատասխանեն մեկ կամ ավելի Վասենաարյան համաձայնագրի անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի անվտանգության և թռչելու ունակության չափանիշներին,
c. ռազմական ցանկում ներառված զենքեր չեն՝ բացառելով այն զենքերը, որոնք չեն աշխատում և չեն կարող վերականգնվել աշխատունակ վիճակի:».
26) ՌՆ 11. կետի երկրորդ սյունակում «854370, 854320000, 85255000, 85256000, 8526, 852721200, 852721700, 852691, 852691200, 852691800, 852692000, 901420, 901420200, 901420800, 902219000, 902750000, 903040000, 900630000, 850440» թվերը համապատասխանաբար փոխարինել «851718000 0, 851761000, 851762000, 851770, 8543 70, 8543 20 000 0, 8525 50 000 0, 8525 60 00, 8526, 8527 21 200, 8527 21 700 0, 8526 91, 8526 91 200 0, 8526 91 800 0, 8526 92 000, 9014 20, 9014 20 200, 9014 20 800, 9022 19 000 0, 9027 50 000 0, 9030 40 000 0, 9006 30 000 0, 8504 40» թվերով,
27) ՌՆ 11. կետի երրորդ սյունակում`
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրոնային սարքավորումներ, «տիեզերական ապարատներ» և բաղադրիչներ, որոնք Ռազմական ապրանքների ցանկում այլ տեղում չեն հատկանշված, ինչպես նշված է ստորև.»,
բ. «a» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«a. Էլեկտրոնային սարքավորումներ և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար,»,
գ. «b», «c», «d», «e», «f», «g», «h», «i» և «j», ենթակետերը համապատասխանաբար տեղափոխել ՌՆ 11-րդ կետի չորրորդ սյունակ` a. ենթակետից հետո,
դ. ՌՆ 11-րդ ենթակետի «b» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«b. գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերը (GNSS) խափանող սարքավորում և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը.
1) ստատիկ փոխակերպիչներ:»,
ե. «b» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «c» ենթակետով.
«c. «տիեզերական ապարատներ», որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են ռազմական օգտագործման համար, և «տիեզերական ապարատների» բաղադրամասերը, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար:»,
28) ՌՆ 12. կետի երկրորդ սյունակում «վերահսկվում է ցանկի այլ կատեգորիաներով (ՌՆ 2; 4) և 9031, 903300000, 9032» բառերը փոխարինել «Վերահսկվում է ցանկի այլ կատեգորիաներով (ՌՆ2; 4) և 9031,9033 00 000 0, 9032» բառերով,
29) ՌՆ 12. կետի չորրորդ սյունակում`
ա. Նկարագիր 1-ի «b» ենթակետն «էներգիայի կուտակման» բառերից հետո լրացնել «(օրինակ, բարձր էներգիայի պահպանման կոնդենսատորներ)» բառերով,
բ. նկարագիր 2-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ հատուկ նկարագրով.
«Հատուկ նկարագիր. ՌՆ12. ենթակետի «b» պարբերության «բարձր էներգիայի պահպանման կոնդենսատորների» վերաբերյալ տե՛ս նաև 3.a.1.e.2 Երկակի օգտագործման ցանկի ենթակետը:»,
30) ՌՆ 13. կետի երկրորդ սյունակում «620429900, 620439110, 620433100, 620433900, 620459» թվերը համապատասխանաբար փոխարինել «6204 29 900 0, 6204 39 110 0, 6204 33 100 0, 6204 33 900 0, 6204 59» թվերով,
31) ՌՆ 13. կետի երրորդ սյունակի`
ա. «a» ենթակետը «Զրահապատ թիթեղ» բառերից առաջ լրացնել «Մետաղական կամ ոչ մետաղական» բառերով,
բ. «c» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«c. Սաղավարտներ, որոնք արտադրված են ըստ ռազմական ստանդարտների կամ տեխնիկական պահանջների կամ համեմատելի են ազգային ստանդարտներին, և հատուկ նախագծված սաղավարտների խեցիներ, ներքին երեսապատումներ կամ հարմարավետության հարմարանքներ:»,
32) ՌՆ 13. կետի չորրորդ սյունակը Հատուկ նկարագիր 3-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ հատուկ նկարագիր 4-ով.
«Հատուկ նկարագիր 4. ՌՆ13.c. ենթակետին են վերաբերում այլ ռազմական սաղավարտների բաղադրամասերի կամ աքսեսուարների մասին տեղեկությունները (տե՛ս համապատասխան ՌՆ գրառումները):»,
33) ՌՆ 14. կետի երկրորդ սյունակում «880510900 880521000 880529000 903120000» թվերը համապատասխանաբար փոխարինել «8805 10 900 0, 8805 21 000 0, 8805 29 000, 9031 20 000 0» թվերով,
34) ՌՆ 15. կետի երկրորդ սյունակում «852550000, 852560000, 852580110, 852580190, 852580300, 852580990, 8526, 852713100, 852719000, 852791910, 903289000» թվերը համապատասխանաբար փոխարինել «8525 50 000 0, 8525 60 000, 8525 80 110 0, 8525 80 190 0, 8525 80 300 0, 8525 80 990, 8526, 8527 13 100 0, 8527 19 000 0, 8527 91 910 0, 9032 89 000 0» թվերով,
35) ՌՆ 17. կետի երկրորդ սյունակում «847950000, 847989, 8401, 284410, 8456, 845610009, 845710900, 850120000, 850153990, 8502, 851150000, 851539180» թվերը համապատասխանաբար փոխարինել «8479 50 000 0, 8479 89, 8401, 2844 10, 8456, 8456 12 000 0, 8457 10 900, 8501 20 000, 8501 53 990 0, 8502, 8511 50 000, 8515 39 180 0» թվերով,
36) ՌՆ 17. կետի երրորդ սյունակում`
ա. «a» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«a. Ռազմական օգտագործման համար հատուկ նախագծված սուզվելու և ստորջրյա լողի ապարատներ, ինչպես նշված է ստորև՝
1. ինքնաբավ սուզվելու վերաշնչառության փակ կամ կիսափակ շղթա,
2. սույն ենթակետի 1-ին պարբերությունում նշված սուզվելու ապարատների հետ օգտագործման համար հատուկ նախագծված ստորջրյա լողի ապարատներ:»,
բ. «f» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պահոցներ», որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար՝ այնպիսի համակարգերի, սարքավորումների և բաղադրիչների հետ, որոնք հատկանշված են ռազմական ապրանքների ցանկում:»,
գ. «օ» ենթակետի սկզբում «լազերային» բառը վերցնել չակերտների մեջ,
37) ՌՆ 17. կետի չորրորդ սյունակը տեխնիկական նկարագիր 1-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ հատուկ նկարագրով.
«Հատուկ նկարագիր. ՌՆ17. կետի a. ենթակետի վերաբերյալ տե՛ս նաև Երկակի օգտագործման ցանկի 8.a.2.q. ենթակետում:»,
38) ՌՆ 18. կետի երկրորդ սյունակում «870829, 870821100, 870830100, 870830990, 8456, 845710900» թվերը համապատասխանաբար փոխարինել «8708 29, 8708 21 100 0, 8708 30 100 0, 8708 30 990, 8456, 8457 10 900» թվերով,
39) ՌՆ 18. կետի երրորդ սյունակում «Արտադրական» բառը վերցնել չակերտների մեջ,
40) ՌՆ 19. կետի երկրորդ սյունակում «8526, 854020800, 854079000, 903180, 903210, 901320000, 901390» թվերը համապատասխանաբար փոխարինել «8526, 8540 20 800 0, 8540 79 000, 9031 80, 9032 10, 9013 20 000 0, 9013 90» թվերով,
41) ՌՆ 20. կետի երկրորդ սյունակում «901380, 854020, 854099000, 880260» թվերը համապատասխանաբար փոխարինել «9013 80, 8540 20, 8540 99 000 0, 8802 60» թվերով,
42) ՌՆ 21. կետի երրորդ սյունակում`
ա. «a» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծրագրային ապահովումներ», որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են, ինչպես նշված է ստորև՝ հետևյալ բնութագրերից որևէ մեկում՝
1. այնպիսի սարքավորումներ՝ «մշակելու», «արտադրելու», «օգտագործելու» կամ «պահպանելու» համար, որոնք նշված են ռազմական ապրանքների ցանկում,
2. այնպիսի նյութեր՝ «մշակելու» կամ «արտադրելու» համար, որոնք հատկանշված են ռազմական ապրանքների ցանկում, կամ՝
3. այնպիսի «ծրագրային ապահովումներ»՝ «մշակելու», «արտադրելու» «օգտագործելու» կամ «պահպանելու» համար, որոնք նշված են ռազմական ապրանքների ցանկում:»,
բ. «d» ենթակետի համարակալումը փոխարինել «c» տառով, իսկ «b. կետերում» բառերը փոխարինել «ՌՆ21.b. կետերում» բառերով,
43) ՌՆ 22. կետի երրորդ սյունակում`
ա. «a» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՌՆ22.b ենթակետում չնշված «Տեխնոլոգիա», որը «պահանջվում» է ռազմական ապրանքների ցանկում նշված առարկաների «զարգացման», «արտադրության», «օգտագործման», «տեղադրման», «պահպանման (ստուգման)», «վերանորոգման», «ընդհանուր զննման» կամ «թարմացման» համար:»,
բ. «b» ենթակետի 3-րդ և 4-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Չի օգտագործվում 2013 թվականից:
Նախկինում ՌՆ22.b.3. ենթակետով նշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a ենթակետը:
4. Չի օգտագործվում 2013 թվականից:
Նախկինում ՌՆ22.b.4. ենթակետով նշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a ենթակետը։»,
44) ՌՆ 22. կետի չորրորդ սյունակում`
ա. Նկարագիր 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեխնոլոգիան», որը «պահանջվում է» ռազմական ապրանքների ցանկում նշված առարկաների «զարգացման», «արտադրության», «օգտագործման», «տեղադրման», «պահպանման (ստուգման)», «վերանորոգման», «ընդհանուր զննման» կամ «թարմացման» համար, մնում է վերահսկողության տակ, եթե նույնիսկ կիրառելի է ցանկացած ուրիշ պարագայի նկատմամբ, որը նշված չէ ռազմական ապրանքների ցանկում:»,
բ. Նկարագիր 2-ի «a» ենթակետում «գործարկման և» բառերը փոխարինել «գործարկման կամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|