Գլխավոր տեղեկություն
Номер
N 442-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2017
Дата вступления в силу
17.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2017 թվականի N 442-Ա

 

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ այդ թվում Պեկին-Դոհա ճանապարհածախսը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի՝ 2017 թվականի մայիսի 12-15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 16

Երևան