Գլխավոր տեղեկություն
Номер
N 1397-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2017-30.12.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.192
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2017
Дата вступления в силу
02.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Մարզպետն ունի երեք խորհրդական, երկու օգնական և 1 մամլո քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:».

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.

«17.1. Մարզպետարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով մարզպետի կողմից կարող են կազմավորվել մարզպետին կից հանրային ներկայացուցչական խորհրդակցական մարմիններ:».

3) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում`

ա. ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը միացման ձևով վերակազմակերպել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության,

բ. հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունը միացման ձևով վերակազմակերպել աշխատակազմի քաղաքաշինության վարչության,

գ. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը լուծարել,

դ. ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը վերանվանել ֆինանսների և գնումների գործընթացների վարչության,

ե. զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը սահմանելու մասին» N 618-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

 «

ՀՀ Սյունիքի մարզպետ

3

1

2

-

»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1397-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Ֆինանսական և գնումների գործընթացների վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Իրավաբանական բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ներքին աուդիտի բաժին

Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Մեղրու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2022, N 2066-Ն 30.12.2022, N 1397-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան