Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2013
Дата вступления в силу
15.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2013 թվականի N 9-Ա

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

Ստեղծել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14

 Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 14-ի N 9-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հատուկ հանձնարարություններով դեսպան

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

(սույն որոշման հավելվածի 12-րդ պարբերությունում 12.05.17 N 434-Ա որոշմամբ նախատեսված փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ նշված պարբերությունում փոփոխվող բառերը բացակայում են) 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի խորհրդատու (համաձայնությամբ)

 

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի (համաձայնությամբ)

 

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը լրաց. 21.01.13 N 36-Ա, փոփ. 18.08.15 N 746-Ա, փոփ., լրաց. 20.07.16 N 651-Ա, 13.12.16 N 1190-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան