ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2017 թվականի N 127-Ա
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին 2017 թվականի փետրվարի 20-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև փոխգործելի էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման շրջանակում «EU4Digital: eHealth Network» խորագրով առաջին աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Մարգարյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Մարգարյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|