Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-71-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (05.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.430
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
21.03.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.03.2007
Дата вступления в силу
05.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ` Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ՏԱՍԻՍ-Ի 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով` որոշում եմ.

1. Հաստատել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին Բրյուսելում և 2007 թվականի հունվարի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքի` ի դեմս Եվրոպական համայնքների հանձնաժողովի, միջև ֆինանսավորման  համաձայնագիրը (ՏԱՍԻՍ-ի 2006 թվականի տարածաշրջանային գործողությունների ծրագիր):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 21
Երևան
ՆՀ-71-Ն