Գլխավոր տեղեկություն
Номер
N 115-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.142
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.02.2017
Дата вступления в силу
25.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2017 թվականի N 115-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2017 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`

1) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 3416.7 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 3512.6 հազ. դրամ.

2) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 1940.4 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 2036.3 հազ. դրամ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 13

Երևան