Basic information
Number
N 203-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (03.03.2018-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.03.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.03.2018
Effective date
03.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2018 թվականի N 203-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 1-2-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Վաչե Գաբրիելյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 2-ի N 203-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Վ. Գաբրիելյան -  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
   
Ռ. Ավետիսյան -  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական
   
  Ա. Ղևոնդյան -  ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation