Գլխավոր տեղեկություն
Номер
N 454-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.10/29(1304) Հոդ.474
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2017
Дата вступления в силу
20.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 454-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետում՝

ա. 5-րդ ենթակետում «մաքսային ընթացակարգ» բառերը փոխարինել «ընթացակարգ» բառով,

բ. 7-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվություն` միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված բեռների կաբոտաժային փոխադրման իրավունք։ Բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվությունը վավերական է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում։».

2) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը.

3) 14-րդ կետի «5» թիվը փոխարինել «3» թվով.

4) 15-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) կաբոտաժային փոխադրումներ կատարելու։».

5) 16-րդ կետը «երթ» բառից հետո լրացնել «կամ կաբոտաժային փոխադրումներ» բառերով.

6) 24-րդ կետը «տախոգրաֆով» բառից հետո լրացնել «, իսկ կաբոտաժային փոխադրման դեպքում՝ նաև նավիգացիոն համակարգով» բառերով.

7) 37.1-ին կետից հանել «և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը» բառերը.

8) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Բեռների կաբոտաժային փոխադրումներն իրականացվում են միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված դեպքերում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան