Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (04.05.2017-03.08.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.03/28(1303) Հոդ.457
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2017
Дата вступления в силу
04.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,

բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2) օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ.

4) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ընդունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում.

2) Հայաստանի Հանրապետությունում 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը.

3) Հայաստանի Հանրապետությունում 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա և օրդինատուրայի ընդունելության տեղերը բաշխում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 28

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 436-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

NN
ը/կ

Բուհը, գիտական կազմակերպությունը

Գերատես-
չական պատկանելու-
թյունը

Մասնա-գիտության դասիչը

Մասնագիտությունը

2017/2018 ուս. տարի

ասպիրան-տուրա

դոկտորան-տուրա

1

2

3

4

5

6

7

1.

Երևանի պետական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ա.01.02

Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա

1

 

Ա.01.09

Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն

2

 

Ա.04.02

Տեսական ֆիզիկա

1

 

Ա.04.07

Կոնդենսացված վիճակի ֆիզիկա

1

 

Ա.04.21

Լազերային ֆիզիկա

1

 

Գ.00.04

Կենսաքիմիա

1

 

Գ.00.08

Կենդանաբանություն, մակաբուծություն, էկոլոգիա

1

 

Ե.27.01

Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա (ՍԻՆՈՓՍԻՍ)

1

 

Է.00.01

Հայոց պատմություն

2

 

Է.00.02

Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ

1

 

Ը.00.01

Ընդհանուր տնտեսագիտություն

1

1

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

1

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

1

 

Ը.00.08

Մաթեմատիկական տնտեսագիտություն

2

 

Թ.00.01

Փիլիսոփայություն

1

 

Թ.00.06

Մշակութաբանություն

2

 

Ժ.01.02

Նորագույն շրջանի հայ գրականություն. գրականության տեսություն

1

 

Ժ.01.06

Ժուռնալիստիկա

1

 

Ժ.02.02

Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

1

 

Ժ.02.07

Ռոմանոգերմանական լեզուներ (անգլերեն)

1

 

ԺԲ.00.02

Հանրային իրավունք

1

 

ԺԲ.00.03

Մասնավոր իրավունք

1

 

ԺԲ.00.04

Դատական իրավունք

2

 

ԺԲ.00.06

Միջազգային իրավունք

2

 

ԺԵ.00.01

Դեղագիտություն

1

 

ԺԷ.00.03

Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն

1

 

ԻԲ.00.01

Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ

2

 

ԻԵ.00.01

Աստվածաբանություն

1

 
 

Ընդամենը

     

35

1

2.

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ա.01.02

Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա

1

 

Ե.09.01

Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ

1

 

Ե.11.01

Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր

1

 

Ե.12.01

Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ

1

 

Ե.12.03

Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր

1

 

Ե.13.01

Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

1

 

Ե.13.02

Ավտոմատացման համակարգեր (1 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ)

3

 

Ե.13.03

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները

1

 

Ե.14.02

Միջուկային էներգետիկ կայանքներ

1

 

Ե.16.02

Մետալուրգիա

1

 

Ե.19.01

Թեթև արդյունաբերության նյութագիտություն, ապրանքագիտություն և տեխնոլոգիա

1

 

Ե.27.01

Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա

1

 
 

Ընդամենը

     

14

 

3.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (գործարար կառավարում, մակրոէկոնոմիկա, մարքեթինգ, կոմերցիա և բիզնեսի կազմակերպում)

4

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ֆինանսներ, ֆինանսական հաշվառում, կառավարչական հաշվառում և աուդիտ, վիճակագրություն)

4

 
 

Ընդամենը

     

8

 

4.

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ե.18.01

Բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա

1

 

Ե.05.01

Ավտոմեքենաներ և տրակտորներ

1

 

Ե.20.01

Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ

1

 

Ե. 23.06

Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը

1

 

Զ. 01.01

Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա

1

 

ԺԶ.00.01

Անասնաբուժություն

1

 

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (ագրարային)

1

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

1

 
 

Ընդամենը

     

8

 

5.

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԺԴ.00.03

Ներքին հիվանդություններ

-

1

ԺԴ.00.04

Սրտաբանություն

1

 

ԺԴ.00.08

Ուռուցքաբանություն

1

 

ԺԴ.00.15

Վիրաբուժություն (կրծքի)

1

 
 

Ընդամենը

     

3

1

6.

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ե.23.01

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա

1

1

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

1

 

ԺԸ.00.01

Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն

2

1

 

Ընդամենը

     

4

2

7.

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԺԳ.00.01

Մանկավարժության տեսություն և պատմություն

1

 

ԺԳ.00.02

Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ըստ բնագավառների)

-

1

ԺԹ.00.01

Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն

1

 
 

Ընդամենը

     

2

1

8.

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ժ.01.07

Արտասահմանյան գրականություն

1

 
 

Ընդամենը

     

1

 

9.

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԺԷ.00.03

Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն

1

 
 

Ընդամենը

     

1

 

10.

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ե.13.02

Ավտոմատացման համակարգեր

1

 

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտության կառավարում

1

 
 

Ընդամենը

     

2

 

11.

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ժ.02.01

Հայոց լեզու

1

 
 

Ընդամենը

     

1

 

12.

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Է.00.01

Հայոց պատմություն

1

 

Ժ.02.01

Հայոց լեզու

1

 
 

Ընդամենը

     

2

 

13.

Հայաստանում ֆրանսիական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԺԲ.00.03

Մասնավոր իրավունք

1

 
 

Ընդամենը

     

1

 

14.

Հայ-ռուսական համալսարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

   

15

 
 

Ընդամենը

     

15

 

15.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

2

1

ԺԹ.00.01

Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն

1

 
 

Ընդամենը

     

3

1

16.

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ա.04.02

Տեսական ֆիզիկա

1

 

Ա.04.16

Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա

1

 
 

Ընդամենը

     

2

 

17.

Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսու-թյան նախարարություն

ԺԶ.00.01

Անասնաբուժություն

1

 

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

Զ.01.02

Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն

-

1

 

Ընդամենը

     

1

1

18.

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Ե.14.01

Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը

1

 
 

Ընդամենը

     

1

 

19.

Մաթեմատիկայի ինստիտուտ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Ա.01.05

Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն

1

 

Մեխանիկայի ինստիտուտ

Ա.02.04

Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա

1

 

Կենդ. և հիդրոէկոլ. գիտական կենտրոն

Գ.00.08

Կենդանաբանություն. մակաբուծություն. էկոլոգիա

1

 

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Ա.01.09

Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն

1

 

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում

1

 

Ե.13.05

Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ

1

 

Բյուրականի աստղադիտարան

Ա.03.02

Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն

1

 

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

ԻԴ.01.08

Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ

1

 

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

Ա.04.21

Լազերային ֆիզիկա

1

 

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

Ա.04.07

Կոնդենսացված վիճակի ֆիզիկա

1

 

Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

Ե.17.01

Անօրգանական նյութերի տեխնոլոգիա

1

 

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

ԻԴ.01.01

Ընդհանուր երկրաբանություն

1

 

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

Գ.00.07

Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա

1

 

Բուսաբանության ինստիտուտ

 

Գ.00.05

Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա

1

 

«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ

Գ.00.07

Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա

1

 

Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Գ.00.09

Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա

1

 

Մոլեկուլային և կենսաբանության ինստիտուտ

Գ.00.03

Մոլեկուլային և բջջային կենսաբանություն

1

1

Պատմության ինստիտուտ

Է.00.01

Հայոց պատմություն

1

 

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Ա.04.10

Կիսահաղորդիչների ֆիզիկա

1

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Է.00.03

Հնագիտություն

1

 

Արվեստի ինստիտուտ

ԺԷ.00.02

Երաժշտական արվեստ

-

2

ԺԷ.00.03

Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն

1

 

Տնտեսագիտության ինստիտուտ

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

1

 

Ը.00.03

Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

1

 

Լեզվի ինստիտուտ

Ժ.02.01

Հայոց լեզու

1

 

Ժ.02.02

Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

1

 

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

ԺԲ.00.01

Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն

1

2

ԺԲ.00.05

Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք

1

 

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Է.00.01

Հայոց պատմություն

1

1

Արևելագիտության ինստիտուտ

Է.00.02

Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ

2

 
 

Ընդամենը

     

30

6

Պահուստային տեղեր

     

6

-

Ընդամենը

     

140

13

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան