Գլխավոր տեղեկություն
Номер
N 440-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.03/28(1303) Հոդ.459
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2017
Дата вступления в силу
04.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2017 թվականի N 440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ու օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդի համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրից հանել «ու օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդի համապատասխանության սերտիֆիկատի» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը,

3) որոշման N 1 հավելվածում`

ա. 1-ին կետից հանել «օրգանական գյուղատնտեսության ոլորտում արտադրության մեթոդի և» բառերը,

բ. 1-ին կետի 1-ին ենթակետը և հայտի ձևի 2-րդ կետը «գործունեության իրականացման վայրերը» և «գործունեության իրականացման վայրը» բառերից հետո լրացնել «, հեռախոսահամարը» բառով,

գ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 1-ին ենթակետը,

դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Սերտիֆիկացման մարմինը գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝

1) տնտեսավարող սուբյեկտ իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

2) իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության ու հաշվառման վայրը (եթե տարբեր են) և գործունեության իրականացման վայրը.

3) տնտեսավարող սուբյեկտի հեռախոսահամարը.

4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը.

5) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի համարը.

6) օրգանական (անցումային շրջանի օրգանական) ճանաչված արտադրանքի արտադրման ամսաթիվը, տեսակը, խմբաքանակի համարը և քանակը (քաշը).

7) սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման ամսաթիվը:».

4) հայտի ձևում՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Իրավաբանական անձի պետական գրանցման/անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□»,

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «իրավաբանական անձի դեպքում` կանոնադրության և պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական ռեգիստրում գրանցման վկայականի և» բառերը,

գ. ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Տալիս եմ իմ համաձայնությունը՝ հայտում նշված անձնական տվյալները գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին փոխանցելու համար 

(լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից),

դ. ձևից հանել «Կ.Տ.» տառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 28

Երևան