Գլխավոր տեղեկություն
Номер
N 397-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.03/28(1303) Հոդ.461
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2017
Дата вступления в силу
04.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2017 թվականի N 397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 5-րդ ենթակետը,

բ. 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համապատասխան պետական լիազոր մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման տարեկան և համալիր ծրագրերի իրականացման վերաբերյալ.

2) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և դրա վերաբերյալ լիազորած մարմնին ներկայացնում իր առաջարկությունները.

3) համապատասխան ոլորտների լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ.

8) նախապատրաստում է նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

10) տվյալ ոլորտի լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություն հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացների զարգացումները վերահսկելու, որոշակի խնդիրներ հետազոտելու և վերլուծելու նպատակով.

11) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառմանն ուղղված՝ նախորդ տարվա ընթացքում մարզերում (Երևան քաղաքում) կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները.»,

գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ և 13-րդ ենթակետերով.

«12) անհրաժեշտության դեպքում առաջարկներ է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

13) կարող է հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:»,

դ. 10-րդ կետում «մեկ նիստ գումարվում է» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերից մեկը կարող է գումարվել» բառերով,

ե. 17-րդ կետի 2-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում իրազեկում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի անցկացման օրակարգի, օրվա, վայրի և ժամի մասին» բառերով,

զ. 17-րդ կետի 5-րդ ենթակետը «անդամներին» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի անդամներին է ուղարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի արձանագրություններն ու որոշումները:» բառերով,

է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ կետով.

«18. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝

1) նրա աշխատանքից ազատվելու դեպքում.

2) նրա մահվան դեպքում.

3) իր դիմումի համաձայն.

4) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումով, եթե նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ բացակայել է անհարգելի պատճառներով, կամ մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից:».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 28

 Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի
ապրիլի 28-ի N 397-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2008 թ.

փետրվարի 25-ի N 98-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ասատրյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
 
Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
 
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
 
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
 
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
 
Ա. Արսենյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
 
Խ. Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
 
Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
 
Հ. Աբրահամյան - Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Ալավերդյան - «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ս. Թադևոսյան - «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Հակոբյան - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Գ. Գրիգորյան - «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Մկրտչյան - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Լ. Ներսիսյան - «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Աբրահամյան - «Փրկություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ս. Մաղաքյան - «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Աբգարյան - «Հարմոնիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Հովհաննիսյան - «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան