Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.02.08/4(573).1 Հոդ.56.1
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
27.01.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.01.2017
Дата вступления в силу
18.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617043

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ընտրողների ցուցակի «Լրացուցիչ նշումներ» սյունակում կատարվող նշումների մասին» թիվ 126-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը` տեղեկացնելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և քվեարկության կտրոն ստացած` քվեարկությանը չմասնակցած այն ընտրողին, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, հնարավորություն է տալիս ստորագրելու ընտրողների ցուցակի «Լրացուցիչ նշումներ» սյունակում` իր տվյալների դիմաց` ստորագրության կողքին դնելով իր անհատական կնիքը:»:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան