Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.02.01/7(1282) Հոդ.93
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2017
Дата вступления в силу
02.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2017 թվականի N 41-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.

«5. «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերություն

6. «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 27

Երևան