Գլխավոր տեղեկություն
Номер
N 408-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.04.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.04.28/27(1302) Հոդ.437
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2017
Дата вступления в силу
29.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 408-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` հիմնական միջոցների ձեռքբերման և շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետով հաստատված ֆինանսական միջոցները դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 21

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 408-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 408-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 408-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 408-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 408-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 408-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան