Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.24/18(1293) Հոդ.298
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2017
Дата вступления в силу
25.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2017 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԻԼՈՏԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Սուպերքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 301-Ն որոշման հիման վրա «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում քրեակատարողական հիմնարկների պիլոտային ստորաբաժանումներում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունիսի 6-ին կնքված N «ԴԾԻԳ-ԲԸՀ-15/01» ծառայությունների մատուցման պայմանագրում կատարել փոփոխություն՝ կատարողի կողմից ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը և այդ ծառայությունների դիմաց վճարումների վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի դեկտեմբերի 25-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. մարտի 23
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 276-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան