ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2017 թվականի N 44-Ա
ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արթուր Կարենի Հակոբյանին (ծնվ.՝ 1997 թվականի հոկտեմբերի 2-ին, հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ (Էջմիածին), Վազգեն Առաջինի 47 շ., 78 բն.: Սովորում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2017 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 27 Երևան |