Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 116-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2017-02.01.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.13/16(399).1 Հոդ.260.2
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.05.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
06.05.2011
Дата вступления в силу
23.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 մայիսի 2011 թ.

թիվ 116-Ն 

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ, ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով

այն հանգամանքը, որ օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը արժեթղթերի շուկայում ներդրողների պաշտպանության, արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև ֆինանսական համակարգում ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումն է,
այն, որ ներդրումային ֆոնդի կառավարիչների գործունեությունն անմիջականորեն առնչվում է հասարակությունից հրապարակայնորեն ներգրավված միջոցների հետ, որոնց արդյունավետ կառավարման մեջ մեծ է ներդրումային ֆոնդի կառավարիչների դերը,

այն հանգամանքը, որ ներդրումային ֆոնդի ոչ պատշաճ կառավարումը կարող է հանգեցնել ֆոնդի ակտիվների կորստին` վնասելով ներդրողների շահերը և անվստահության մթնոլորտ ձևավորելով ինչպես արժեթղթերի շուկայի, այնպես էլ ողջ ֆինանսական համակարգի նկատմամբ,

այն հանգամանքը, որ ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից ներդրումային ֆոնդերի կառավարում իրականացնելու համար պահանջվում է այդ կազմակերպությունների լիցենզավորում, որի միջոցով հնարավոր է լինում ֆինանսական շուկա մուտք գործելու թույլտվություն տրամադրել միայն համապատասխան ֆինանսական, տեխնիկական և կազմակերպակառուցվածքային պահանջներին բավարարող, մասնագիտական բարձր մակարդակով և ֆիդուցիար պարտականություններ գիտակցող կազմակերպություններին, որոնք ունեն իրենց ապագա գործողությունների հստակ և իրատեսական պլան և լիովին գիտակցում են իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղիները,

այն, որ ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերումը, այդ թվում` օրենքով սահմանված չափերով այդպիսի մասնակցության ավելացումը, հանգեցնում է ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեությունը կանխորոշելուն և դրա վրա ազդեցություն գործելուն, որի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրումը հիմնվում է այդպիսի մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված այնպիսի տեղեկությունների և փաստաթղթերի վրա, որոնց միջոցով կհիմնավորվի, որ մասնակցության ձեռքբերման համար ներդրվում են օրինական ծագման միջոցներ, մասնակցությունը չի հանգեցնում ֆոնդերի կառավարման ոլորտում ազատ մրցակցության սահմանափակմանը, և որ նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ իր հետ փոխկապակցված անձը ներդրումային ֆոնդի կառավարչի կառավարման մարմնում որոշումներ կայացնելիս իր ձայնի իրավունքով վտանգի տակ չի դնի ներդրումային ֆոնդի կառավարչի ֆինանսական վիճակը, չի վնասի կազմակերպության հեղինակությանը և գործարար համբավին,

և այն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետք է ունենա բավարար տեղեկատվություն` ներդրումային ֆոնդի կառավարիչների գրանցման և լիցենզավորման մասին որոշում կայացնելու համար, որպեսզի հնարավորինս ապահովի ներդրողների շահերի պաշտպանության խնդիրը,

 

նպատակ ունենալով

սահմանել հիմնադիրների կողմից ներկայացվող այն տեղեկությունների ցանկը, որոնք բավարար հիմք կտան ստեղծվելիք կազմակերպության մասին պատկերացում կազմելու և օրենքի պահանջներին համապատասխան այն լիցենզավորելու համար,

կառավարչի ընթացիկ գործունեության վերահսկողության իրականացման համար սահմանել այն անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, որոնք կազմակերպությունը պետք է ներկայացնի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցելու համար,

 

և հիմք ընդունելով «Ներդրումային ‎ֆ‎ոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը, 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 57-րդ հոդվածի 2-րդ մասը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 3-րդ և 4-րդ մասերը, 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը, 62-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 42-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը լրաց. 27.12.13 թիվ 331-Ն)

 

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 6
ք. Երևան

 

 

Հավելված

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 116-Ն որոշմամբ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ, ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/01

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարչի (այսուհետ` կառավարիչ) գրանցման ու լիցենզավորման կարգը,

2) օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերի լիցենզավորման և գրանցման կարգը,

3) օտարերկրյա կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչությունների գրանցման կարգը,

4) Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարչի` Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը,

5) կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելուն համաձայնություն տալու կարգը,

6) ներդրումային ընկերությունների` որպես կառավարիչ վերալիցենզավորման և վերագրանցման կարգը,

7) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը,

8) կառավարչի, նրա մասնաճյուղի և օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից գործարար ծրագրի ձևը, ինչպես նաև գործարար ծրագրի և դրանում փոփոխությունների ներկայացման կարգը և ժամկետները,

9) կառավարչին վերաբերող փոփոխությունների գրանցման կարգը,

10) կառավարչի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները,

11) կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները և տեղեկությունները:

 

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը (բացառությամբ՝ ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ՝ կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի, կառավարչի մասնաճյուղի գործարար ծրագրին կից աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել ֆորմատով: Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործարար ծրագրին կից աղյուսակները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:

3. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով, առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում՝ տվյալ կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:

4. Նոր ստեղծվող կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը «Փի Դի Էֆ» ֆորմատով: Սույն կետը չի տարածվում ներդրումային ընկերության՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման վրա:

5. Գործող կառավարիչների և դրանց տարածքային ստորաբաժանումների, օտարերկրյա կառավարիչների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:

6. Նոր ստեղծվող կառավարիչների, ինչպես նաև օտարերկրյա կառավարիչների նոր ստեղծվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված պահանջը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային-թվային ստորագրություն ստանալու պահից: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք, երբ արդեն միացված են Սի-Բի-Էյ-նեթ համակարգին և ստացել են անվտանգության համապատասխան հավաստագրերը, Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ ՍԻ-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, «Փի Դի Էֆ» ֆորմատով՝ էլեկտրոնային-թվային ստորագրությամբ համապատասխան ստորագրությունը ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով գրանցման ներկայացված կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` դրանք Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գրանցված կանոնադրությունները տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող կառավարիչների, ինչպես նաև օտարերկրյա կառավարիչների նոր ստեղծվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար սույն կետով սահմանված հնգօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրությունների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:

8. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)՝ ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում) (բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրերի ձևերի) միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական և գիտակցում են, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի (դիմումի) մերժմանը:

9. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

Կառավարչի անվանումը

գծիկ

Փաստաթղթի տեսակը

գծիկ

Փաստաթղթի բովանդակությունը (12 տառի սահմաններում)

գծիկ

ամսաթիվ` օօաատտ ֆորմատով

կետ

ֆայլի
հապավումը

օրինակ

ԱԲԳ

_

միջնորդագիր

_

Կանոնադր. փոփ

_

250913

.

pdf

10. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

11. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, լիցենզավորման, համաձայնության ստացման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին, և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:

12. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, լիցենզավորման, համաձայնության ստացման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:

13. Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, համաձայնության ստացման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում՝ փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:

14. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա Կենտրոնական բանկ պետք է կրկին ներկայացվի փոփոխված փաստաթուղթը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

15. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով.

1) եթե կազմակերպությունն ունի սույն կանոնակարգում նշված միայն մեկ վարկանշող կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը,

2) եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը,

3) Եթե կազմակերպությունն ունի երեք և ավելի վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

16. Սույն կանոնակարգով պահանջվող ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմված լինեն.

1) հաշվապահական հաշվառման այն ստանդարտների համապատասխան, որոնք «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառումը վարելիս և ֆինանսական հաշվետվությունները կազմելիս և ներկայացնելիս, կամ

2) օտարերկրյա իրավաբանական անձանց դեպքում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին համապատասխան:

17. Սույն կանոնակարգով պահանջվող օտարերկրյա իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվություններին կից աուդիտորական եզրակացությունները ներկայացվում են դրանց առկայության դեպքում, բացառությամբ կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռք բերման համար իրավաբանական անձանցից պահանջվող ֆինանսական հաշվետվություններին կից ներկայացվող աուդիտորական եզրակացությունների:

18. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

19. Կենտրոնական բանկի կողմից «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ դիմումի, միջնորդագրի կամ ցանկացած այլ միջնորդագրի քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և քննության համար սահմանված ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

20. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կանոնադրական կապիտալի համալրումը (կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացումը) Կենտրոնական բանկում բացվող կուտակային հաշվի միջոցով իրականացնելու դեպքում ապահովագրական ընկերության հիմնադիրները (ապահովագրական ընկերությունը) Կենտրոնական բանկ են ներկայացնում կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի, ինչպես նաև կուտակային հաշվի բացման համար վճարման անդորրագիրը:

21. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կանոնադրական կապիտալի համալրումը (կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացումը) Կենտրոնական բանկում բացվող կուտակային հաշվի միջոցով իրականացնելու դեպքում կառավարչի հիմնադիրները (կառավարիչը) Կենտրոնական բանկ են ներկայացնում կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ինչպես նաև կուտակային հաշվի բացման համար վճարման անդորրագիրը:

22. Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ ներդրումային ֆոնդերի կառավարիչների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

23. Կառավարիչը կարող է միաժամանակ իրականացնել իր կողմից կառավարվող ֆոնդերի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) թողարկած արժեթղթերի պահառություն, որի համար Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թույլտվությունը համարվում է բոլոր կառավարիչներին տրված: Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված լրացուցիչ ծառայության վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված դրույթները կիրառվում են այլ անձանց կողմից կառավարվող ֆոնդերի փայերի կամ բաժնետոմսերի՝ կառավարչի կողմից պահառության իրականացման նկատմամբ:

ԳԼՈՒԽ 2.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

24. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Օրենք»` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) «ծառայություն (ծառայություններ)»` Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայություն (ծառայություններ),

3) «ներդրումային ընկերություն»` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում իրականացնող ներդրումային ընկերություն,

4) «ֆինանսական խումբ (միություն)»` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10՝ «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ» ստանդարտով կամ միջազգայնորեն ընդունված այլ ստանդարտով սահմանված դեպքերում համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող սուբյեկտ,

5) «ֆինանսական կազմակերպություն»` բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, կորպորատիվ ֆոնդ, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միություն, վճարահաշվարկային կազմակերպություն,

6) «ֆինանսական հաշվետվություններ»՝ Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն, Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն, Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ,

7) «հանրային ծառայությունների համարանիշ»՝ Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

8) «անձնագրի տվյալներ»՝ անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները

9) «ղեկավար»` Օրենքի 65-րդ հոդվածի համաձայն` կառավարչի ղեկավար համարվող անձ,

10) «Կանոնակարգ 10/05»` Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05,

11) «օտարերկրյա կառավարչի մասնաճյուղ»` օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղ,

12) «գործունեության կանոններ»` կառավարչի ղեկավարների և աշխատակիցների գործունեությունը կարգավորող` Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ընթացակարգերը ներառող ներքին կանոններ և կանոնակարգեր,

25. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ԳԼՈՒԽ 3.

ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

26. Կառավարչի պետական գրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

1) Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող բոլոր փաստաթղթերը, ընդ որում,

ա. գրանցման և լիցենզավորման միջնորդագիրը ներկայացվում է՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի դեպքում՝ դիմումում հավաստվում է, որ Կենտրոնական բանկի և մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի գրանցման երկրի համապատասխան ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող մարմնի միջև առկա է համաձայնագիր (փոխըմբռնման հուշագիր) ներդրումային ոլորտում համագործակցության վերաբերյալ), ընդ որում, դիմումի մեջ ներառվում է կառավարչի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի) գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,

բ. ստեղծվող կառավարչի ստեղծման մասին հիմնադիր պայմանագիրը (որոշումը),

գ. ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

դ. գործարար ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի,

ե. կառավարչի հիմնադիրների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

զ. ղեկավարների և կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատակիցների գրանցման միջնորդագրերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի և ղեկավարների և կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատակիցների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում ղեկավարների և կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատակիցների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

է. կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը և կից փաստաթղթերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի 3-րդ բաժնի,

ը. կառավարչի ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա կառավարչի ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը) և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1 կետով սահմանված՝ Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,

թ. կառավարչի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 15-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

2) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը,

3) սույն կանոնակարգի 12-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է կառավարչի գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորագիր տված անձի՝ այդ տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

4) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 13-ի և Հավելված 14-ի,

5) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 13-ի և Հավելված 14-ի.

6) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

7) օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի լիցենզավորման դեպքում նաև՝

ա. Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա կառավարչի կառավարման համապատասխան մարմնի որոշումը,

բ. իր մայր ընկերության` ֆոնդի կառավարման առնվազն մեկ տարվա փորձ ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ,

գ. օտարերկրյա կառավարչի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և դրանց` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները (որոնց վրա դրված նոտարի ստորագրության և կնիքի իսկությունը հաստատված է դիվանագիտական կամ հյուպատոսական կարգով կամ ապոստիլով),

դ. օտարերկրյա կառավարչի` իր գրանցման երկրի իրավասու մարմնի կողմից տրված ֆոնդի կառավարման գործունեությամբ զբաղվելու թույլտվությունը հավաստող փաստաթղթի պատճենը և դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (որի վրա դրված նոտարի ստորագրության և կնիքի իսկությունը հաստատված է դիվանագիտական կամ հյուպատոսական կարգով կամ ապոստիլով), ինչպես նաև այդ իրավասու մարմնի թույլտվությունը կամ չառարկելու մասին որոշումը կամ այլ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ (այդ երկրի օրենսդրությամբ նման պահանջ սահմանված լինելու դեպքում),

ե. օտարերկրյա կառավարչի վերջին երեք տարիների ֆինանսական հաշվետվությունները (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած օտարերկրյա կառավարիչը նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունները,

զ. հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի վարկանիշը, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված վարկանիշների, առնվազն եղել է «AA-» կամ «Aa3»` սույն կետում նշված միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվա դրությամբ,

է. հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ֆոնդի կառավարչի գրանցման վայրի երկրի արժեթղթերի շուկայի կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմինը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) «Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ» բազմակողմ համաձայնության հուշագիրը,

ը. մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային կառավարչի կողմից տրված պարտավորագիր (երաշխավորագիր)` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից այդ մասնաճյուղի գործունեությունից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում այդ պարտավորությունները օտարերկրյա կառավարչի կողմից առանց որևէ պայմանի (նախապայմանի) անհապաղ կատարելու վերաբերյալ,

թ. մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի գրանցման վայրի երկրի ներդրումային ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված հավաստումն առ այն, որ օտարերկրյա կառավարիչը չի խախտել տվյալ երկրի ներդրումային գործունեության կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում, իսկ եթե մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության գործունեությունը պակաս է երկու տարուց, ապա` գործունեության ողջ ընթացքում,

ժ. հայտարարություն այն մասին, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի գրանցման վայրի երկիրը համարվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր, և/կամ տվյալ երկրի համար ՖԱԹՖ-ի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ միջազգային կառույցի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համակարգի անհամապատասխանության վերաբերյալ որևէ հայտարարություն չի հրապարակվել,

ժա. Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի անունով ավանդի ներդրումը հավաստող փաստաթղթեր: Սույն ենթակետով սահմանված ավանդը պետք է առնվազն կազմի 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, սույն ենթակետով սահմանված ավանդի պայմանագրով պետք է նախատեսված լինի, որ ավանդը ավանդատուի պահանջով ենթակա է վերադարձման բացառապես Կենտրոնական բանկի նախնական համաձայնության դեպքում: Միևնույն ժամանակ, մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարիչը ստանձնել է անվերապահ պարտավորություն, համաձայն որի` այն դեպքում, երբ օրենքի համաձայն, ավանդի գումարը ենթակա է անվերապահ վերադարձման` անկախ կողմերի համաձայնությունից, վերադարձված գումարը համապատասխան բանկից ստանալուց հետո պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում որպես ավանդ մուծել Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում:

27. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում ստորև նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են.

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ,

3) միջազգային կազմակերպություն, կամ

4) միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից սահմանված «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության դեպքում):

28. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում սույն կետի 1-3 ենթակետերում նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են`

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և, որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

3) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 259-Ն)

(28-րդ կետը փոփ 15.12.15 թիվ 259-Ն)

29. Կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումները, գրանցման համարները և գտնվելու վայրերը, ինչպես նաև փոխկապակցված ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, հանրային ծառայությունների համարանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի տվյալները:

30.Կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, որոնք ընդգրկված են որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, չեն ներկայացվում սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, փոխարենը ներկայացվում են սույն կետում նշված հաշվետվությունը (տեղեկությունները), ընդ որում, միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ փոխկապակցված անձի կամ նշանակալից մասնակցի առկայության դեպքում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից՝

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

31. Կենտրոնական բանկը կարող է կառավարչի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի) գրանցման և լիցենզավորման գործընթացի ժամանակ կառավարչի (օտարերկրյա կառավարչի) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով պահանջել սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով, իսկ եթե կառավարչի (օտարերկրյա կառավարչի) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա նաև սույն կանոնակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները):

32. Եթե սույն կանոնակարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով կամ սույն կանոնակարգի 30-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են, համապատասխանաբար, իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա Կենտրոնական բանկին ներկայացվում է համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:

33. Կենտրոնական բանկի կողմից կառավարչի, օտարերկրյա կառավարչի գրանցման վկայականը տրվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի:

34. Կառավարչի լիցենզիան տրվում է մեկ օրինակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի: Ընդ որում, սույն կանոնակարգի Հավելված 1-ում «Ներդրումային ‎ ‎ֆոնդի կառավարչին թույլատրվող ծառայությունները» տողում լրացվում են ներդրումային այն ծառայությունները, որոնց մատուցման համար կառավարիչը ստացել է թույլտվություն:

ԳԼՈՒԽ 4.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ, ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

35. Օտարերկրյա կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու համար նախնական համաձայնության ստացման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ինչպես նաև ժամանակավոր դադարեցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 4/01-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 4/01) համապատասխան դրույթները` «ներդրումային ընկերության» և «ներդրումային ծառայությունների» փոխարեն հասկանալով և համապատասխան փաստաթղթերում լրացնելով համապատասխանաբար «ներդրումային ֆոնդի կառավարիչ» և «ներդրումային ֆոնդի կառավարում» (ըստ կիրառելիության): Ընդ որում, ծրագրին, փոփոխությունների գրանցմանը և գործունեության տարածքին և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող դրույթների նկատմամբ կիրառվում են համապատասխանաբար սույն կանոնակարգի 12-րդ և 13-րդ գլուխներով, ինչպես նաև սույն կանոնակարգի Հավելված 12-ով սահմանված պահանջները:

 

ԳԼՈՒԽ 5.

 

ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

36.Գործող կառավարիչը ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) Օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բոլոր փաստաթղթերը, ընդ որում,

ա. համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը վավերացվում է կառավարչի իրավասու կառավարման մարմնի կողմից և ներկայացվում՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

բ. կառավարչի ծրագրում, կանոնադրության մեջ և գործունեության կանոններում կատարված փոփոխությունները ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար 13-րդ և 14-րդ գլուխների, ինչպես նաև համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի,

2) Կենտրոնական բանկի կողմից իրեն տրված լիցենզիան` վերաձևակերպելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 6.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

37. Օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը կարող են գրանցվել և լիցենզավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե տվյալ կառավարչի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում կառավարիչների գործունեությունը կարգավորող և վերահսկող իրավասու պետական մարմնի կողմից դրանց նկատմամբ սահմանված կարգավորումը և վերահսկողությունը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ավելի մեղմ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում կառավարիչների համար սահմանված կարգավորումն ու վերահսկողությունը:

38.Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված այն կառավարչին, որն ունի միջազգային ֆինանսական կազմակերպություն կամ կենսաթոշակային ֆոնդերի (այդ թվում՝ նմանատիպ այլ ներդրումային ֆոնդերի) կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն (այսուհետ սույն գլխում՝ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն) հանդիսացող առնվազն մեկ մասնակից (բաժնետեր): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալում միջազգային ֆինանսական կազմակերպության (կազմակերպությունների) և/կամ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության (կազմակերպությունների) ձայնի իրավունք տվող մասնակցությունը պետք է կազմի 50 տոկոսից ավելին և այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) պետք է ունենա որոշիչ ձայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ռազմավարությունը սահմանելիս, ինչպես նաև կառավարչի գործադիր մարմինը և ներքին հսկողության համակարգը ձևավորելիս:

39.Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իր գործունեության ողջ ընթացքում պետք է բավարարի սույն կանոնակարգի 38-րդ կետով սահմանված պահանջը:

40.Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված՝ ֆոնդերի կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա կազմակերպության հեղինակավոր լինելը գնահատելիս հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

1) միջազգային հեղինակավոր վարկանշող կազմակերպությունների կողմից կազմակերպությանը շնորհված վարկանիշը,

2) ֆինանսական ոլորտում միջազգային համբավ ունեցող վերլուծական և (կամ) խորհրդատվական կազմակերպությունների կողմից հրապարակվող լավագույն կառավարիչների ցանկում ընդգրկվածությունը,

3) կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը,

4) կառավարվող ֆոնդերի եկամտաբերությունը,

5) աշխարհի տարբեր երկրներում ներկայացվածության աստիճանը,

6) կազմակերպության բաժնետոմսերը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրոպական Միության անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված լինելը,

7) կազմակերպության կողմից կենսաթոշակային ֆոնդերի կամ նմանատիպ (ըստ ներդրումային քաղաքականության) այլ ֆոնդերի կառավարման բնագավառում փորձը,

8) այլ էական հանգամանքներ:

41. Օտարերկրյա կառավարչի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքում Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն, եթե օտարերկրյա կառավարիչը հանդիսանում է ֆոնդերի կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն: Ընդ որում, Կենտրոնական բանկը օտարերկրյա կառավարչի հեղինակավոր լինելը գնահատելիս հաշվի է առնում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված հանգամանքները:

ԳԼՈՒԽ 7.

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՈՐՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

42. Ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում

1) Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող բոլոր փաստաթղթերը` ընդ որում,

ա. վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագիրը վավերացվում է ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի կողմից և ներկայացվում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի, ընդ որում՝ դիմումի մեջ ներառվում է կառավարչի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,

բ. ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը վավերացվում է ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի կողմից և ներկայացվում համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

գ. լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդագիրը վավերացվում է ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի կողմից և ներկայացվում համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

դ. գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն Հավելված 12-ի,

ե. կանոնադրության մեջ փոփոխությունները ներկայացվում են` համաձայն սույն կանոնակարգի 13-րդ գլխի,

2) Կանոնակարգ 10/05-ի համաձայն` ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատողների ցուցակը և նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

3) ղեկավարների և կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատակիցների գրանցման միջնորդագրերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի և ղեկավարների և կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատակիցների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում, ղեկավարների և կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատակիցների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

4) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը և կից փաստաթղթերը` համաձայն սույն կանոնակարգի 3-րդ բաժնի:

 

ԳԼՈՒԽ 8.

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Լիցենզիայի, գրանցման վկայականի օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորչելու դեպքում համապատասխան անձը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի, գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև լիցենզիայի, գրանցման վկայականի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար: Դիմումին կից ներկայացվում է նաև լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի բնօրինակը (բացառությամբ կորստի, ոչնչացման դեպքի), լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

44. Կենտրոնական բանկը լիցենզիայի, գրանցման վկայականի կրկնօրինակը համապատասխան անձին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

45. Կորած լիցենզիան, գրանցման վկայականը գտնելու դեպքում համապատասխան անձը գտնված լիցենզիան, գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

46. Լիցենզիայի, գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

47. Լիցենզիայի, գրանցման, հաշվառման վկայականի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի, գրանցման, հաշվառման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9.

ԼԻՑԵՆԶԻԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

48. Օրենքով սահմանված հիմքերով կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը կից գրությամբ լիցենզիան, իսկ օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի դեպքում` նաև օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

49. Կառավարչի լուծարային հաշվեկշիռը Կենտրոնական բանկի կողմից հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը կից գրությամբ կառավարչի, կառավարչի` Հայաստանի Հանրապետությունում գործող տարածքային ստորաբաժանումների գրանցման վկայականները վերադարձնում է Կենտրոնական բանկ:

50. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, կառավարչի լուծարային հաշվեկշիռը հաստատելու, տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարելու մասին Կենտրոնական բանկի որոշման բողոքարկումը հիմք չէ սահմանված ժամկետում համապատասխան լիցենզիան, գրանցման վկայականը չվերադարձնելու համար:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 10.

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ) ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

51. Կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու համար փաստաթղթերի (այդ թվում՝ անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների) ներկայացման, նշանակալից մասնակցության ձեռքբերմանը համաձայնություն տալու, անձի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ մասնակցությունն ավելացնելու, նշանակալից մասնակցի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին Կենտրոնական բանկին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Կանոնակարգ 4/01-ի համապատասխան դրույթները` «ներդրումային ընկերության» փոխարեն հասկանալով և համապատասխան փաստաթղթերում լրացնելով «ներդրումային ֆոնդի կառավարիչ»:

52. Որպես կառավարիչ վերագրանցվող և վերալիցենզավորվող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստացած անձինք համարվում են ստեղծվող կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն ստացած` բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի կանոնադրական կապիտալում նրանց մասնակցությունն ավելանալու է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափերով:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 11.

ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

53. Կառավարիչները, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ռեզիդենտների համար, մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` ոչ ռեզիդենտների համար.

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

2) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

3) կառավարչի (օտարերկրյա կառավարչի) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև կառավարչի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների անունը, ազգանունը, պաշտոնը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 28-րդ կետով սահմանված դեպքերի),

4) կառավարչի (օտարերկրյա կառավարչի) հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև կառավարչի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց անունը, ազգանունը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 28-րդ կետով սահմանված դեպքերի):

54. Եթե կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 53-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունները),

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

55. Եթե կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունը).

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

56. Սույն կանոնակարգի 53-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:

(56-րդ կետը խմբ. 15.12.15 թիվ 259-Ն)

57. Սույն կանոնակարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձը հանդիսանում է

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որի համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

3) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 259-Ն)

(57-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 259-Ն)

58.Սույն կանոնակարգի 57-րդ կետում սահմանված դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացվում այդ անձանց անվանումները ներառող ցուցակ:

59.Կենտրոնական բանկը կարող է պահանջել կառավարչից (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղից) սույն կանոնակարգի 53-րդ կետի 2-րդ ենթակետով և սույն կանոնակարգի 55-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) սահմանված պարբերականությամբ ներկայացնել Կենտրոնական բանկ կառավարչի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 12

 

 ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

60. Կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը կամ կառավարչի մասնաճյուղը պետք է ունենան.

1) Կառավարչին (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի դեպքում` օտարերկրյա կառավարչին) սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առանձնացված տարածք,

2) Կանխիկ դրամով գործառնություններ կատարելու դեպքում, հաճախորդների և ֆոնդի մասնակիցների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված կառավարչի, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ կառավարչի մասնաճյուղի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից)` դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի պահպանման հիմնական վայրն է իր նախադրամապահոցով: Դրամապահոց ունենալու պահանջը համարվում է պահպանված, եթե կառավարիչն ունի ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր` կանխիկ միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձմնան համար, ինչպես նաև որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր` կանխիկ միջոցները բանկի, վարկային կազմակերպության կամ դրանց տարածքային ստորաբաժանումների պահպանությանը հանձնելու մասին: Դրամապահոցի բացակայության պարագայում կառավարիչը և դրա մասնաճյուղը կարող են չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացիա, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը և կառավարչի մոտ կամ նրա մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին և պատին: Սույն ենթակետը չի տարածվում այն կառավարչի կամ կառավարչի մասնաճյուղի վրա, որոնց կանոնադրությամբ սահմանված է, որ կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղն իրականացնում է բացառապես անկանխիկ գործառնություններ կամ կանխիկ գործառնությունների իրականացումը պատվիրակել է այլ անձի, որը բավարարում է սույն կետով կառավարչի համար սահմանված պահանջներին,

3) ֆոնդի կառավարման, Օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ծառայությունների մատուցման (նման ծառայությունների մատուցման դեպքում) պայմանագրերի պահպանման համար առանձին պահոց,

4) հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի ներդրումային ֆոնդի կառավարչի ամբողջ տարածքում և գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե կառավարիչը կամ կառավարչի մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա ներդրումային ֆոնդի կառավարչի կամ մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով,

5) էլեկտրասնուցման տարբեր աղբյուրներ, որոնցից մեկը պահուստային է: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում պետք է ունենա տեղային էլեկտրասնուցման աղբյուր (գեներատորներ, մարտկոցներ), որոնք բավարար են բնականոն գործունեության ապահովման համար՝ առանց տեղեկությունների և համակարգի ամբողջականությանը վնաս հասցնելու,

6) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի համար մասնաճյուղ ունենալու դեպքում` այնպիսի համակարգչային ծրագրեր, որոնք ապահովում են մասնաճյուղում կատարվող գործարքների ավտոմատ արտացոլումը կառավարչի ծրագրային համակարգում:

(60-րդ կետը խմբ. 20.12.16 թիվ 244-Ն)

61. Այն դեպքում, երբ կառավարիչները Կենտրոնական բանկի նախնական համաձայնության հիման վրա կնքել են միացման պայմանագիր, ապա միացող և պահպանվող կառավարիչների գլխամասային գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև տարածքների առանձնացվածության սույն գլխով սահմանված պահանջը պարտադիր չէ` միացման պայմանագիրը կնքելու օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:

62. Կառավարչի կազմակերպական և տեխնիկական ռեսուրսները պետք է համապատասխանեն նրա կողմից իրականացվող ֆոնդի կառավարման գործունեության բարդությանը, ռիսկայնությանը և կառավարչի գործունեության շրջանակներին` մասնագիտական լավագույն փորձի, գործարար վարվելակերպի և կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան: Սույն կետով սահմանված սկզբունքներին բավարարելու նպատակով կառավարչի կազմակերպական ռեսուրսների օգտագործումը պետք է ապահովի կառավարչի գործունեության անխափան իրականացումը` համաձայն պլանավորված շրջանակների և (կամ) կառավարչի գործունեության կանոնների:

63.Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի տեխնիկական և ծրագրային ապահովման համակարգերը պետք է թույլ տան կառավարչին արդյունավետ կերպով իրականացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված իրեն վերապահված գործառույթները, ներառյալ` ֆոնդի պահառուի հետ տեղեկատվության անհրաժեշտ փոխանակումը:

64.Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի տեղեկատվական համակարգը պետք է բավարարի հետևյալ սկզբունքներին.

1) թույլ տա տվյալների անհատական հաշվառումը յուրաքանչյուր մասնակցի գծով (կատարված կուտակային հատկացումներ (կամավոր կենսաթոշակային վճարներ), մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայեր, վճարված կուտակային կենսաթոշակներ (կամավոր կենսաթոշակներ), հաշիվներից կատարված փոխանցումներ (փոխանակված փայեր) և մասնակցին վերաբերող այլ էական տեղեկատվություն),

2) չարտոնագրված մուտքից (այդ թվում` չարտոնագրված դիտումից) տվյալների պաշտպանության ապահովման բարձր հուսալիություն,

3) թույլ տա տվյալների պարբերական պահուստային կրկնօրինակում (բեք-ափ քոփի):

65.Կառավարիչը, նրա մասնաճյուղը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը սույն կանոնակարգի 60-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն կարող են ունենալ ԲանկերսԲլանկետԲոնդ (Bankers-Blanket-Bond (այսուհետ՝ BBB)) ապահովագրության պայմանագիր, որը ներառում է առնվազն հետևյալ ռիսկերը՝

1) ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության, այդ թվում՝ կեղծ փողեր, արժեթղթեր և վճարային փաստաթղթեր իրացնելու կամ կեղծ պայմանագրեր ներկայացնելու հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) ընկերության գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը, այդ թվում ընկերության տարածքում գտնվող կամ փոխադրվող կանխիկ դրամի, արժեթղթերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը: Սույն կանոնակարգի 65-րդ կետում նշված ապահովագրական ռիսկերի գծով ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել կառավարչի բոլոր ակտիվների 1 տոկոսից:

66. Սույն կանոնակարգի 65-րդ կետում նշված ապահովագրական ռիսկերի գծով ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել կառավարչի բոլոր ակտիվների 1 տոկոսից: Ընդ որում, սույն կանոնակարգի 65-րդ կետում նշված BBB ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում վերջինը պետք է ունենա սույն կետի աղյուսակում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված համապատասխան վարկանիշից ոչ ցածր վարկանիշ՝

 

- Ստանդարտ և Փուրզ   «A-»

- Մուդիզ «A3»

- Ա. Մ. Բեստ «A-»

- Ֆիտչ «A-»

 

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 13

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

 

67. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարիչները և օտարերկրյա կառավարիչների մասնաճյուղերը փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում.

1) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրություններում կատարված փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Ընդ որում, սույն ենթակետում սահմանված կանոնադրությունների փոփոխությունները, լրացումները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 16-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

2) կառավարչի գործունեության կանոններում կատարված փոփոխությունները,

3) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները՝ համաձայն Կանոնակարգ 10/05-ի:

(67-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 356-Ն)

68. Կանոնադրություններում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր՝ կառավարչի կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ,

2) կառավարչի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ ներկայացուցչություն կամ կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության ստեղծված տարածքային ստորաբաժանման կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

3) կառավարչի, կառավարչի տարածքային ստորաբաժանման, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը,

4) եթե կանոնադրության փոփոխությունը առաջացնում է լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտություն, ապա միջնորդագրում նշվում է լիցենզիայի վերաձևակերպման մասին կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի միջնորդությունը, ինչպես նաև կից ներկայացվում է պետական տուրքի անդորրագիրը:

(68-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 356-Ն)

69. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի գործունեության կանոններում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված գործունեության կանոնները), ինչպես նաև նոր ընդունված գործունեության կանոնները Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացվում են.

1) կանոններում կատարված փոփոխությունները (լրացումները) գրանցելու մասին միջնորդագիր համաձայն հավելված 11-ի՝ կառավարչի կառավարման մարմնի իրավասու անձի ստորագրությամբ,

2) կառավարչի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք գործունեության կանոններում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

3) փոփոխված կանոնները:

70. Եթե կառավարչի, կառավարչի մասնաճյուղի կամ ներկայացուցչության, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի, ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է գործունեության վայրի փոփոխմամբ, ապա սույն կանոնակարգի 69-րդ կետում նշված փաստաթղթերից բացի Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև՝

1) նոր առանձնացված տարածքի նկատմամբ կառավարչի (օտարերկրյա կառավարչի) սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության դեպքում ներկայացվում է նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

2) կանոնադրության փոփոխությունների գրանցման միջնորդագիր, որտեղ նշվում է կառավարչի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի) հայտարարությունն այն մասին, որ կառավարչի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի, կառավարչի մասնաճյուղի) տարածքը համապատասխանում է սույն կանոնակարգի 12-րդ գլխով սահմանված չափանիշներին, իսկ անհնարինության դեպքում պարտավորագիր՝ առ այն, որ գրանցման մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կապահովվի դրանց համապատասխանությունը և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը:

(70-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 356-Ն)

71. Եթե կառավարչի կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է կառավարչի ֆիրմային անվանման փոփոխությամբ, ապա, բացի սույն կանոնակարգի 69-րդ կետում նշված փաստաթղթերից, Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի նաև ֆիրմային անվանման գրանցման հայտ և այլ պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1 կետով սահմանված՝ Կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի:

72. Կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված կառավարչի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների գրանցման համար կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) սույն կանոնակարգի 69-րդ կետով նախատեսված փաստաթղթերը,

2) Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարչի հետ չփոխկապակցված որևէ այլ բանկում կանոնադրական կապիտալի համալրման նպատակով բացված կուտակային հաշվում առկա միջոցների փաստացի մեծությունը հավաստող տեղեկանք,

3) բաժնետոմսերի վերջին թողարկման ազդագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (առկայության դեպքում), եթե վերջինիս գրանցումը չի իրականացվել Կենտրոնական բանկի կողմից:

73. Փոփոխությունները գրանցվում են, կամ փոփոխությունների գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, ընդ որում, կանոնադրության փոփոխության գրանցման վերաբերյալ որոշումը ձևակերպվում է գրանցման ներկայացված փոփոխության տիտղոսաթերթի վրա Կենտրոնական բանկի նախագահի էլեկտրոնային-թվային ստորագրությունը դնելու միջոցով:

74. Եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրության փոփոխությունը գրանցելուց հետո անձը 3-օրյա ժամկետում հին լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի օրինակը ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ վերաձևակերպման համար:

 

ԳԼՈՒԽ 14

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

75. Կառավարիչը, օտարերկրյա կառավարիչի մասնաճյուղը լիցենզիա ստանալուց հետո, իսկ օտարերկրյա կառավարչի ներկայացուցչությունը գրանցվելուց հետո սույն կետում նշված փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.

1) կառավարչի, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի, ապահովագրական ընկերության մասնաճյուղի` սույն կանոնակարգի գլուխ 30-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության յուրաքանչյուր փոփոխության դեպքում՝ այդ փոփոխությունների վերաբերյալ գրություն, որը պարունակում է հայտարարություն առ այն, որ փոփոխված տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 30-րդ գլխով սահմանված չափանիշներին,

2) կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունները,

3) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի ներկայացուցչության ղեկավարների փոփոխության դեպքում՝ ղեկավարների մասին տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:

76. Կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը, կառավարչի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարար ծրագրի փոփոխված տարբերակը` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղի է ունեցել կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գործունեության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը: Ընդ որում, ծրագրին կից աղյուսակներում փոփոխություն կարող է կատարվել միայն մինչև հունիս ամսվա վերջին օրը: Նշված ժամանակահատվածից հետո փոփոխություն կարող է կատարվել միայն մակրոտնտեսական միջավայրի էական տատանումների կամ ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության էական փոփոխությունների (օրինակ` Համախառն ներքին արդյունքի, գների, փոխարժեքի էական տատանումներ, ներդրումային կամ ոչ հիմնական նոր ծառայությունների մատուցում) դեպքում:

 

ԳԼՈՒԽ 15.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

77. Սույն կանոնակարգի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ մինչ այդ կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը «Փի Դի Էֆ» ֆորմատով:

78. Կառավարիչները, կառավարիչների մասնաճյուղերը պարտավոր են բավարարել սույն կանոնակարգի 12-րդ գլխով սահմանված գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանված պահանջներին սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ պարտավոր են բավարարել հետևյալ պահանջներին.

1) կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը կամ կառավարչի մասնաճյուղը պետք է ունենան.

ա. կառավարչին (իսկ օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի դեպքում՝ հիմնադիր կառավարչին) սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առանձնացված տարածք,

բ. Կանխիկ դրամով գործառնություններ կատարելու դեպքում, հաճախորդների և ֆոնդի մասնակիցների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված կառավարչի, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ կառավարչի մասնաճյուղի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից)` դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի պահպանման հիմնական վայրն է իր նախադրամապահոցով: Դրամապահոց ունենալու պահանջը համարվում է պահպանված, եթե կառավարիչն ունի ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր` կանխիկ միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր` կանխիկ միջոցները բանկի, վարկային կազմակերպության կամ դրանց տարածքային ստորաբաժանումների պահպանությանը հանձնելու մասին: Դրամապահոցի բացակայության պարագայում կառավարիչը և դրա մասնաճյուղը կարող են չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացիա, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը և կառավարչի մոտ կամ նրա մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին և պատին: Սույն ենթակետը չի տարածվում այն կառավարչի կամ կառավարչի մասնաճյուղի վրա, որն իրականացնում է բացառապես անկանխիկ գործառնություններ, կամ կանխիկ գործառնությունների իրականացումը պատվիրակել է այլ անձի, որը բավարարում է սույն կետով կառավարչի համար սահմանված պահանջներին,

գ. ֆոնդի կառավարման, Օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ծառայությունների մատուցման (նման ծառայությունների մատուցման դեպքում) պայմանագրերի պահպանման համար առանձին պահոց,

դ. պահպանիչ-հակահրդեհային ազդարարման, անվտանգության ահազանգման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Սույն ենթակետը չի տարածվում կառավարչի մասնաճյուղի վրա:

2) Կառավարչի գրանցման և լիցենզավորման ժամանակ նոր ստեղծվող կառավարիչը համարվում է սույն կետի 1-ի ենթակետի «ա» պարբերությունով սահմանված պահանջին բավարարող, եթե համապատասխան առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձը տրամադրել է պարտավորագիր, որով պարտավորվել է կառավարչի գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ): Ընդ որում, ենթավարձակալության դեպքում ներկայացվում է նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը:

3) Այն դեպքում, երբ կառավարիչները, Կենտրոնական բանկի նախնական համաձայնության հիման վրա կնքել են միացման պայմանագիր, ապա միացող և պահպանվող կառավարիչների գլխամասային և տարածքային ստորաբաժանումների միջև տարածքների առանձնացվածության սույն կետով սահմանված պահանջը պարտադիր չէ` միացման պայմանագիրը կնքելու օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:

4) Կառավարիչը, նրա մասնաճյուղը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը կարող են սույն կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «դ» պարբերություններով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն կնքել ապահովագրության պայմանագիր, որը պետք է ներառի առնվազն հետևյալ պատահարները՝ կառավարչի, նրա մասնաճյուղի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող առանձնացված տարածքում գտնվող գույքի, այդ թվում և կանխիկ դրամի, արժեթղթերի, ապահովագրության վկայագրերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի՝ հրդեհի, ավազակության, գողության, կողոպուտի հետևանքով կորուստը կամ վնասվածքը: Նշված ապահովագրական ռիսկերի գծով ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել ընկերության բոլոր ակտիվների 1 տոկոսից:

5) Ընդ որում, վերոնշյալ ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

 

  - Ստանդարտ և Փուրզ    «A-»
  - Մուդիզ    «A3»
 - Ա. Մ. Բեստ    «A-»
 - Ֆիտչ    «A-»:»:

 

 Հավելված 1

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_73

 
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

 Ներդրումային ‎ ‎ֆոնդի կառավարչին թույլատրվող ծառայությունները

 

 -------------------------------------------------------------------------տրված է `-------

 ------------------------------------------------------------------------ տրված է `-------

 ------------------------------------------------------------------------ տրված է `-------

 -------------------------------------------------------------------------տրված է `-------

 ------------------------------------------------------------------------ տրված է `-------

 

Կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը`-----------------------------------------------

(Օտարերկրյա կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը և նրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի անվանումը)

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ------------------------------------------------

 Տրված է` ------- ---------------- 20  թ.

Գրանցման համարը` -------

 

Հավելված 2

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

------------------------------ին

Հարգելի --------------------

 

Մենք (ես)` (ներքոստորագրյալս), որոշում ենք (եմ) կայացրել

---------------------------------------------------------------------------

 (կառավարչի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

 

ներդրումային ֆոնդի կառավարիչ (օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղ) ստեղծելու վերաբերյալ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք (եմ,) գրանցման և լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կից` --- էջ):

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության լիցենզիա:

 

Ներկայացնում ենք (եմ) ստեղծվող ներդրումային ֆոնդի կառավարչի կոնտակտային անձի (անձանց) տվյալները __________________________________________________________:  

  (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե)
€

 Հավաստիացնում ենք, որ -----------------------------------------------------------տարածքը և տեխնիկական

  (կազմակերպության անվանումը)

հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 10/01-ի 12-րդ գլխով սահմանված պահանջներին:

€

 Պարտավորվում ենք, որ -----------------------------------------------------------տարածքը և տեխնիկական

  (կազմակերպության անվանումը)

 

հագեցվածության չափանիշները լիցենզավորվելուց հետո --------------- ժամկետում կհամապատասխանեցվեն Կանոնակարգ 10/01-ի 12-րդ գլխով սահմանված պահանջներին:

 

Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) դեպքում՝ վարձավճարի չափը կազմում է ……….ՀՀ դրամ:

 

Հավաստիացնում ենք (եմ), որ ՀՀ կենտրոնական բանկի և ------------------------------------------- մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի գրանցման երկրի համապատասխան ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող մարմնի միջև առկա է համաձայնագիր (փոխըմբռնման հուշագիր) համապատասխան ոլորտում համագործակցության վերաբերյալ:

 (Վերաբերվում է օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գրանցման և լիցենզիա ստանալու համար ներկայացված դիմումին:)

 

Հավաստիացնում ենք (եմ), որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

 

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել կազմակերպությունը և տրամադրել ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

 

Ներդրումային ֆոնդի կառավարչի (օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի) ստեղծումը նախաձեռնող անձինք (անձ)՝

 

Ստորագրություն

Անուն, ազգանուն (անվանում)

Անձնագրի տվյալները, հանրային
ծառայությունների համարանիշը
(ՀՎՀՀ)

_________________

___________________________

________________________________

_________________

___________________________

________________________________

 

__ _________20__թ.

 

Հավելված 3

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 ----------------------------------------ին

 

Հարգելի -----------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

(Միջնորդագիր ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը)

 

որոշում է կայացրել ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու հետ իրականացնել.

1.  
 

□ Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարում

□ Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարում

2.  
 

  Արժեթղթերի փաթեթի կառավարում

3.  
 

□ Խորհրդատվության տրամադրում կապված իր կողմից կառավարվող արժեթղթերում ներդրումների հետ

□ Փայերի կամ ֆոնդի բաժնետոմսերի պահառություն

4.

 

 

□ Փայերի կամ ֆոնդի բաժնետոմսերի պահառություն

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրել նշված ծառայությունների մատուցումը:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`

__________________________________________________________________

(կառավարչի (ստեղծվող կառավարչի) իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________________________

 (կապի միջոցները, գտնվելու վայրը)

------ ---------------------- 20  թ.

 

Հավելված 4

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կենտրոնական բանկի նախագահ

-----------------------------ին

Հարգելի -------------------------

Խնդրում ենք -------------------------------------------------------------------------------------------

   (կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) լրիվ անվանումը)
 

համար բացել կուտակային հաշիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կանոնադրական կապիտալի համալրում իրականացնելու համար:

Վճարման հանձնարարական տալու իրավունք ունի (ունեն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

Խնդրում ենք Կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդի կառավարչի գրանցման և լիցենզավորման կամ գրանցման և լիցենզավորման մերժման, կանոնադրության փոփոխության գրանցման կամ գրանցման մերժման դեպքում Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին առկա միջոցները փոխանցել հետևյալ հաշվին

____________________________________________________

(բանկի անվանում, հաշվի համար)

 

(Դիմումատուի հայեցողությամբ այլ նշումներ)

 

Դիմումը ներկայացնող անձ (անձինք)`

 

Կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը

 

__ _________20__թ.

 

Հավելված 5

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

-----------------------------ին

Միջնորդագիր

Հարգելի -----------------------

 

Խնդրում ենք ------------------------------------------ գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես ----------------------------------------------------------------------: Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 

Հավաստիացնում եմ, որ վերոնշված անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը համապատասխանում է իսկականի հետ:

 

Ներդրումային ֆոնդի կառավարչի կառավարման մարմնի իրավասու անձ`

 

/անուն, ազգանուն, ստորագրություն/

 

«  » --------- 20 թ.

Հավելված 6

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՂԵԿԱՎԱՐԻ (ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

Ամրակցեք
այստեղ Ձեր լուսանկարը:

 

€ Այս վանդակում նշում է կատարվում, եթե տեղեկանքում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները
(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)
(մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը)

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

 

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o Բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

2. Ղեկավար պաշտոն

2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում

o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),

o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)

o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ

o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ

o գլխավոր հաշվապահ

o գլխավոր հաշվապահի տեղակալ

o ներքին աուդիտի ղեկավար

o ներքին աուդիտի անդամ

o բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ

o վերստուգիչ ( վերստուգող ) հանձնաժողովի անդամ

o մասնաճյուղի կառավարիչ (գործադիր տնօրեն)

o մասնաճյուղի գլխավոր հաշվապահ

o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ

o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար

o օպերատորի վերահսկող ծառայության անդամ

o ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ

o պատասխանատու ակտուար

o ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ

o ֆոնդի պահառուի ղեկավար

o ֆոնդի պահառուի աշխատակից

o բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող

2.2. Նշեք՝

o Բանկի ներքին դիտարկումների ստորաբաժանման և պաշտոնի անվանումը, եթե հանդիսանում եք այդ ստորաբաժանման աշխատակից

o Կիրառելի չէ, եթե չեք հանդիսանում ներքին դիտարկումների մարմնի աշխատակից

2.3. Նկարագրեք Ձեր իրավասությունների և պատասխանատվությունների ոլորտները որպես ղեկավար՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի:

2.4. Նշեք, եթե հանդիսանում եք

օ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում

օ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

օ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում

օ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

3. Անձնական տվյալներ

3.1. Անուն, ազգանուն, հայրանուն

3.2. Սեռ`

o արական

o իգական

3.3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

3.4. Ծննդավայր

3.5. Քաղաքացիություն

3.6 Նշեք՝

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

 3.7.Նշեք՝

o Հանրային ծառայությունների համարանիշը

o Կիրառելի չէ

3.8 Նշեք՝

o Հաշվառման վայր

o Փաստացի բնակության վայր

3.9 Նշեք հեռախոսահամար՝

o բջջային

o տնային

3.10 Էլեկտրոնային փոստի հասցե

3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները և դրանք կրելու ժամանակաշրջանները:

Անուն, ազգանուն, հայրանուն

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

 

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատու-թյունում
սովորելու
ժամանակա-շրջանը(--թ-ից մինչև --թ.)

Ֆակուլտետը

Մասնա-գիտությունը

Գիտական աստիճանը

Միջազգային որակավորման մակարդակը

             
             
             
             

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմա-կերպության անվանում

Կազմա-կերպության գործու-նեության
ոլորտը

Գտնվելու վայր

Հեռախոսա- համար

Պաշտոնը, հիմնական պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

Նշագրում կատարեք, եթե
աշխատան-քային գրքույկում տվյալները ներառված չեն

           

 

 
               
               

4.4. Նշեք`

o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:

 

Անուն,
ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համար, էլ. փոստի հասցե

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված անձինք չկան:

5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

 

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար

o Ոչ,

o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

 

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)

6.Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք.

o Այն ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն:

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

 

(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)

 

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%),

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել:

6.2 Նշեք.

 

o Այն ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն:

 

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

 

 (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում`«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)

 

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%),

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

 

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա,

o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում:

6.3. Նշեք .

o Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները:

 

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ եւ եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)

 

 Անուն,ազգանուն

Ժամանակահատվածը (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը)

Անձնագրի տվյալները

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայրը

Հեռախոսա-
համար (բջջ. և այլ)

             
             
             

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

 

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

 

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

 

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

o Իրազեկ չեմ

 

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

 

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

 

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

 

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

o Իրազեկ չեմ

8. Այլ տեղեկություններ

8.1 Նշեք`

o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց):

 

Անուն, ազգանուն

Անձնագրի տվյալները

Փոխկապակցվածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայրը

Հեռախոսահամար (բջջ. և այլ)

           
           
           

 

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

8.2 Նշեք՝

o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները.

 

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակցվածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող փոխկապակցված անձ չկա:

9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

10. Այլ փաստաթղթեր

10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ:

 

o Այո

o Ոչ

11. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական,

բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան իրավական ակտերով սահմանված հիմքերը,

Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար

Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

 -------------------------------

 

 Ամրակցեք ստորագրության նմուշը

 

 

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն

(հավելվածը լրաց. 16.12.14 թիվ 356-Ն)

Հավելված 7

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ

Ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը

Պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը, գրանցման ամսաթիվը, կապի միջոցները

Բաժնետոմսերի (բաժնեմասերի)

Բաժնետոմսերով (բաժնեմասերով) հավաստվող ձայների

Քանակը

Տոկոսային մեծությունը

Քանակը

Տոկոսային մեծությունը

1

           

2

           

           

Ֆիզիկական անձ հանդիսացող հիմնադիրներ

Բնակության վայրը

անձնագրի (անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը

Բաժնետոմսերի (բաժնեմասերի)

Բաժնետոմսերով (բաժնեմասերով) հավաստվող ձայների

Քանակը

Տոկոսային մեծությունը

Քանակը

Տոկոսային մեծությունը

1

           

2

           

           

 

Հավելված 8

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

-----------------------------ին

Հարգելի --------------------

--------------------------------------------------------------------------------------------------------

(Միջնորդագիր ներկայացնող ներդրումային ընկերության լրիվ անվանումը)

 

որոշում է կայացրել ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու մասին:

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը (առդիր` --- էջ):

 

Ստորև ներկայացնում ենք փոստային հասցեն --------------------------------------------

որով համաձայն կլինենք ստանալ ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության լիցենզիան՝

 

Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

€

□ Հավաստիացնում ենք, որ -----------------------------------------------------------տարածքը և տեխնիկական

(կազմակերպության անվանումը)

 

հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 10/01-ի 12-րդ գլխով սահմանված պահանջներին:

□ Պարտավորվում ենք, որ -----------------------------------------------------------տարածքը և տեխնիկական

 (կազմակերպության անվանումը)

 

հագեցվածության չափանիշները լիցենզավորվելուց հետո --------------- ժամկետում կհամապատասխանեցվեն Կանոնակարգ 10/01-ի 12-րդ գլխով սահմանված պահանջներին:

 

Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) դեպքում՝ վարձավճարի չափը կազմում է ……….ՀՀ դրամ:

 

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրումային ընկերությունը վերագրանցել և վերալիցենզավորել՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`

__________________________________________________________________

(ներդրումային ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________________________

 (կապի միջոցները, գտնվելու վայրը)

------ ---------------------- 20 թ

 

Հավելված 9

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

---------------------------------------ին

Հարգելի --------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

(Միջնորդագիր ներկայացնող ներդրումային ընկերության լրիվ անվանումը)

 

որոշում է կայացրել ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու մասին:

 Խնդրում ենք ներդրումային ընկերությունը՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու և վերալիցենզավորելու մասին միջնորդագիրը բավարարելու դեպքում ուժը կորցրած ճանաչել ներդրումային ընկերությանը տրված լիցենզիան` ըստ հետևյալ ներդրումային ծառայության (ծառայությունների) տեսակի (տեսակների):

□ ......

□ ......

□ ......

Խնդրում ենք ներդրումային ընկերության կողմից նախկինում մատուցված հետևյալ ծառայությունները թույլատրել մատուցել որպես կառավարիչ վերագրանցումից և վերալիցենզավորումից հետո (նշել տեսակը).

□ ......

□ ......

□ ......

Հայտարարում ենք, որ կատարել ենք օրենքով սահմանված բոլոր պահանջները ներդրումային ընկերության հաճախորդների օրինական շահերը պաշտպանելու համար:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`

__________________________________________________________________

/ներդրումային ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

________________________________________________________

 / կապի միջոցները, գտնվելու վայրը/

------ ---------------------- 20 թ.

 

Հավելված 10

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

 ---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ  թիվ ---

 

 Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքների՝ սույն վկայականը տրվում է

------------------------------------------------------------------
(
անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

----------------------------------------- ներդրումային ֆոնդի կառավարչին առ այն, որ այն գրանցված է ՀՀ կենտրոնական բանկում:

 

Գրանցման համարը_________________________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ______________

Հարկ վճարողի հաշվառման համարը _______________

Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը _________

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ _____________

 

…… ……………...… 20 ... թ.

 

Հավելված 11

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 (ՆՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ)

ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Կենտրոնական բանկի նախագահ

-------------------------------------ին

Հարգելի --------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

(Միջնորդագիր ներկայացնող կազմակերպության անվանումը)

որոշում է կայացրել

 

□ կառավարչի,

□ կառավարչի մասնաճյուղի,

□ օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի,

 

գործունեության կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (գործունեության կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու, նոր գործունեության կանոններ ընդունելու) մասին (առդիր--------էջ):

 

Կից ներկայացնում ենք փոփոխություններով տարբերակը (նոր խմբագրությամբ հաստատված գործունեության կանոնները):

 Խնդրում ենք գրանցել կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Կառավարչի (օտարերկրյա կառավարչի) կառավարման իրավասու անձ ՝

 

  --------------------

 ---------------------

 Անուն, ազգանուն

 ստորագրություն

 

Հավելված 12

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Նոր ստեղծվող և գործող կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղի ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկ առաջիկա երեք տարիների համար:

2. Ծրագիրն ամբողջական փաստաթուղթ է, որի խնդիրներն են.

1) ծառայել շահագրգիռ անձանց՝ որպես մեկ ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել կառավարչի` ներդրումային և (կամ) կենսաթոշակային ֆոնդի կառավարման, ինչպես նաև ներդրումային ծառայությունների մատուցման գործունեության բնույթը և առանձնահատկությունները,

2) օգնել կառավարչի ղեկավարներին պարզաբանել, հստակեցնել և հետազոտել կառավարչի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները, ծառայել կառավարչի ղեկավարներին՝ որպես հիմք, որով կարող են գնահատվել կառավարչի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

3) օգնել կառավարչին հետևողականորեն իրականացնելու նախանշված նպատակները և խնդիրները` պլանավորվող ժամանակահատվածում,

4) Կենտրոնական բանկ ներկայացնել կառավարչի կողմից պլանավորված գործունեությունները, ինչը Կենտրոնական բանկին հնարավորություն կտա գնահատել կառավարչի գործունեությունը և նրա ընտրած ռազմավարությունը:

3. Ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները.

1) իրատեսություն` առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն,

2) գնահատելիություն` կատարման արդյունքների գնահատման հնարավորություն,

3) համահունչություն` գործարար ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն,

4) կոնկրետություն` վերնագրի` ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների` ըստ էության դիտարկում:

4. Ծրագրի հիմքում կարող են դրվել նաև այլ, սույն Հավելվածի 3-րդ կետով նախատեսված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:

5. Կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը լիցենզավորման փաստաթղթերը (Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի մասնաճյուղի գրանցման) Կենտրոնական բանկ ներկայացնելիս, ինչպես նաև մինչև յուրաքանչյուր հաջորդող օրացուցային տարվա փետրվարի 15-ը Կենտրոնական բանկ է ներկայացնում իր ծրագիրը: Ընդ որում, ծրագրում ներառվում է նաև Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը:

6. Ծրագիրը հաստատվում է կառավարչի իրավասու մարմնի կողմից: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա: Կանխատեսվող ցուցանիշները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն ծրագրում ամրագրված քաղաքականությունը:

7. Ծրագիրը պարունակում է սույն Հավելվածի Ենթահավելված 1-ով սահմանված ծրագրի ձևի նվազագույն տվյալները: Ծրագիրը կարող է ներառել սույն Հավելվածի Ենթահավելված 1-ով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի լրացուցիչ տվյալներ:

8. Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից ներկայացված ծրագիրը սույն Հավելվածի Ենթահավելված 1-ով նշված ծավալը զգալի չափով գերազանցելու դեպքում լրացուցիչ տվյալները պետք է էական և հիմնավոր դեր կատարեն ծրագրում:

 

Ենթահավելված 1

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ, ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ՆԱԽԱԲԱՆ

(3-5 էջ)

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ

 

1. Ներկայացվում է ներդրումային ֆոնդի կառավարչի (այսուհետև՝ կառավարիչ) կառավարման մարմնի դիրքորոշումը նախորդ մեկ տարում կառավարչի փաստացի (բացառությամբ՝ կառավարչի գրանցման և լիցենզավորման ժամանակ ներկայացվող գործարար ծրագրի) և պլանավորվող ժամանակաշրջանում հնարավոր զարգացումների ու ընդհանուր ռազմավարության վերաբերյալ, ներառյալ կառավարչի բոլոր կարևոր տնտեսական ցուցանիշների կանխատեսումն ու վերլուծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

(1,5-2 էջ)

 

2. Ներկայացվում են կառավարչի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում՝ կառավարչի հիմնադրման ամսաթիվը (բացառությամբ` լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնող կառավարչի), կազմակերպական-իրավական ձևը, մասնաճյուղերի թիվը և աշխարհագրական տեղաբաշխումը, կառավարչի ղեկավարների և կառավարչի անունից կամ նրա կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (ֆոնդի կառավարում իրականացնող ֆիզիկական անձինք) իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվության շրջանակները և կառավարչի հաստիքացուցակում նրանց եղած թիվը, հայեցողությամբ՝ այլ տեղեկատվություն:

3. Ներկայացվում է կառավարչի կազմակերպական կառուցվածքը սխեմատիկորեն (1 էջ):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

(0,5-1 էջ)

 

4. Ներկայացվում են կառավարչի ծրագրի մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը):

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

(2-4 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

(0.5 էջ)

 

5. Ներկայացվում է կառավարչի առաքելությունը՝ հեռանկարային նպատակը, որի համար գոյություն ունի կառավարիչը: Առաքելությունը պետք է արտացոլի կառավարչի երկարաժամկետ կտրվածքով դերը, տեղը և առանձնահատկությունները ֆինանսական շուկայում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

(0,5-1 էջ)

 

6. Նշվում են կառավարչի կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և´ քանակական, և´ որակական, և´ ընդհանրական, սակայն իրատեսական և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից՝ գնահատելի (չափելի): Նպատակները պետք է արտացոլեն կառավարչի միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները արժեթղթերի շուկայում:

7. Ներկայացվում է սույն գլխում նշված նպատակների ընտրության հիմնավորումը: Եթե սույն ենթահավելվածի 1-ին կետում նշված նպատակները վերանայվել են, ապա ներկայացվում են դրանց վերանայման պատճառներն ու հիմնավորումը, եթե չեն վերանայվել՝ նպատակների՝ նույնը մնալու հիմնավորումը (բացառությամբ՝ ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիա և (կամ) ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու համար միջնորդագիր ներկայացնող կազմակերպության և ներդրումային ընկերության, որը միջնորդագիր է ներկայացնում որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման համար):

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

(0,5-1 էջ)

 

8. Հակիրճ նկարագրվում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է կառավարիչն իր քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում՝ քաղաքականությունը հետևյալ ոլորտներում.

1) ներդրումային ծառայությունների մատուցման գծով հաճախորդների, ֆոնդերի և ֆոնդի մասնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում,

2) կառավարչի ղեկավարների և աշխատակիցների հետ հարաբերություններում,

3) կառավարչի ցանկությամբ՝ այլ ոլորտներում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

(2-2,5 էջ)

 

9. Բնութագրվում է կառավարչի գործառնությունների և ծառայությունների ոլորտը և գործարար հիմնական բնութագրիչների կանխատեսումները` պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես՝

1) գործունեության հիմնական ուղղությունները` բացահայտելով առաջնային նշանակություն ունեցող և զգալի ծավալ կազմող գործունեության տեսակները,

2) կառավարչի նախաձեռնությամբ ստեղծվելիք ֆոնդերի և ենթաֆոնդերի տեսակները` ըստ Օրենքով սահմանված տեսակների և դրանց թիվը` ըստ յուրաքանչյուր տեսակի,

3) ֆոնդի կառավարման գործունեության, ինչպես նաև Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման (եթե ստացվել է, կամ հայցվում է դրա թույլտվությունը) վերաբերյալ գործարար ընթացակարգերի առավել մանրամասն նկարագրությունը,

4) ներդրումների նպատակային հատվածները (ըստ տնտեսության ոլորտների, աշխարհագրական բաշխվածության, ցանկության դեպքում` ըստ այլ չափանիշների),

5) ֆոնդի մասնակիցների, ինչպես նաև Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների գծով հաճախորդների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և/կամ այլ չափանիշների:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

(ծրագրի սույն բաժինը չի պահանջվում այն ծրագրի համար, որը ներկայացվում է կառավարչի գրանցման և լիցենզավորման, ինչպես նաև ներդրումային ընկերությունը` որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման ժամանակ)

 

(6-13 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

(1-2 էջ)

 

10. Ներկայացվում են`

1) նախորդ պլանային ժամանակաշրջանի նպատակներն ըստ առաջնահերթության,

2) նախորդ պլանային ժամանակաշրջանի խնդիրներն ըստ առաջնահերթության:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

11. Ներկայացվում է նախորդ մեկ տարվա խնդիրների կատարման ընթացքը, բացահայտվում են խնդիրների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնական պատճառները (1-3 էջ):

12. Վերլուծվում է կառավարչի գործունեությունը և դրա վրա նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարչի ներքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը, նախորդ մեկ տարվա կանխատեսումների և փաստացի ցուցանիշների (տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ) շեղումների (եթե շեղումը կազմում է կանխատեսված ցուցանիշի 10 և ավելի տոկոսը) պատճառները, նախատեսված և փաստացի չկատարված միջոցառումների պատճառները հետևյալ կտրվածքով (2-5 էջ).

1) կառավարչի կապիտալիզացումը,

2) կառավարչի կառավարման ներքո գտնվող ֆոնդի տեսակները և դրանց ցանկում կատարված փոփոխությունները, Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունները,

3) շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը,

4) կառավարման համակարգը, այդ թվում՝

ա. կորպորատիվ կառավարման վերաբերյալ ներքին կանոնակարգումը,

բ. ներքին հսկողության համակարգը,

գ. նախորդ ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.

5) տարածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի և ներկայացուցչությունների) տեղաբաշխումը,

6) կադրային քաղաքականությունը` աշխատակիցների թիվը և որակավորումը, աշխատակիցների նկատմամբ որակավորման պահանջները, դրանց փոփոխությունը:

13. Վերլուծվում են նախորդ մեկ տարվա ընթացքում արտաքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը կառավարչի քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա՝ ըստ հետևյալ ազդեցության ոլորտների (1-2 էջ).

1) միջազգային շուկաներում,

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում՝ մանրամասնելով մրցակիցների վարքագծի ազդեցությունը,

3) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում,

4) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի և պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

 

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

 

(1 էջ)

 

14. 9-րդ գլխում կատարված վերլուծությունից վեր են հանվում և ամփոփ ներկայացվում են կառավարչի ուժեղ և թույլ կողմերը, որոնք դրական կամ բացասական են ազդել նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարման ընթացքի վրա:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

(2-4 էջ)

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

(1,5-3 էջ)

 

15. Նկարագրվում են կառավարչի արտաքին միջավայրում կառավարչի կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ կառավարիչը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում: Մասնավորապես՝

1) միջազգային շուկաներում. նկարագրվում են միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարող են ազդել կառավարչի գործունեության վրա,

2) ներքին տնտեսությունում. նկարագրվում են Հայաստանի Հանրապետության տնտեսությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել կառավարչի գործունեության վրա,

3) ֆինանսական շուկաներում. նկարագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ սպասումները և դրանց հնարավոր ազդեցությունը կառավարչի գործունեության վրա,

4) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի և պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

16. Վերլուծությունը կատարվում է միայն սույն գլխի 15-րդ կետում նշված ոլորտներում կառավարչի կողմից կանխատեսվող փոփոխությունները, երևույթները կառավարչի գործունեության վրա ազդելու տեսանկյունից` դիտարկելով դրանք որպես կառավարչի գործունեության զարգացման հնարավորություններ կամ խոչընդոտներ, ռիսկեր, սպառնալիքներ: Խուսափել խիստ վերացական արտահայտություններից: Խուսափել երևույթներ նկարագրելուց՝ առանց ներկայացնելու կառավարչի վրա դրա հնարավոր ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումները կառավարչի գնահատականներով չեն ազդելու նրա գործունեության վրա (օրինակ՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա հակիրճ նշվում են դրա պատճառները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

 

(0,5-1 էջ)

 

17. 11-րդ գլխում կատարված վերլուծությունից վեր են հանվում և ամփոփ ներկայացվում են արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես կառավարչի համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր:

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

(4-7 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

(1 էջ)

 

18. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները: Խնդիրները պետք է լինեն խիստ կոնկրետ և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից՝ գնահատելի (չափելի): Բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նպատակներին, բխեն նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարողականից, կառավարչի թույլ և ուժեղ կողմերից, արտաքին հնարավորություններից և վտանգներից:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

(3-6 էջ)

 

19. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրների լուծման նախատեսվող ուղիները, կառավարչի գործունեության կանխատեսվող արդյունքները: Ընտրված ուղիները պետք է համահունչ լինեն կառավարչի կողմից արդեն վերլուծված և ներկայացված ներքին ուժեղ և թույլ կողմերին, արտաքին հնարավորություններին և սպառնալիքներին՝ ներկայացնելով թույլ կողմերից խուսափելու և ուժեղ կողմերի կիրառման հնարավորությունները խնդիրների լուծման մեջ:

20. Պլանավորվող ժամանակաշրջանում խնդիրների լուծման ուղիները ներկայացվում են կառավարչի կողմից գործունեության հետևյալ կողմերով՝ տալով դրանց ընտրության հիմնավորում.

1) կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի համար անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը, արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրներ),

2) քաղաքականությունը կառավարվող ֆոնդերի, Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների տեսակների գծով. կառավարվող ֆոնդերի մեծությունները, ծառայությունների կանխատեսվող ծավալները և կառուցվածքը, ներդրողների և (կամ) հաճախորդների նպատակային խմբերը և միջոցառումները՝ ուղղված շուկայի այդ հատվածի ներդրողների և (կամ) հաճախորդների խմբերի գրավմանը և այլն (եթե կառավարիչը մտադիր է կառավարել կենսաթոշակային ֆոնդ, ապա ներկայացվում է նաև կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կանխատեսվող թիվը և տարիքային խումբը),

3) յուրաքանչյուր ֆոնդի կանխատեսվող ակտիվների արժեքը և դրանց աճի հետագա զարգացման կանխատեսումը (յուրաքանչյուր ֆոնդի մասով), նման կանխատեսման հիմնավորումը,

4) գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները. եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը, շահույթը, շահութաբերության ցուցանիշների կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը, շահաբաժինների վճարման քաղաքականությունը,

5) կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.

6) տարածաշրջանային քաղաքականություն (տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխում և վերակազմավորում),

7) կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ,

8) մարքեթինգային քաղաքականություն. ինչ մարքեթինգային տեխնոլոգիաներ է կիրառելու կամ շեշտադրելու կառավարիչը պլանավորված գործունեությունը (ֆոնդի կառավարման գործունեության, Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով մատուցվող ծառայությունների ծավալները ընդլայնելու, նոր գործիքները, ծառայությունները ներդնելու, ծառայությունների որակը բարձրացնելու) ապահովելու, պահանջարկը ուսումնասիրելու ուղղությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

(6-8 էջ)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

(1 էջ)

 

21. Ներկայացվում է, թե ինչ կարգով է կատարվում ծրագրի մշակման գործընթացը, ով է կատարում ծրագրի կատարողականի գնահատումը, կատարման հսկողությունը, ինչ գործընթացով է դա իրականացվում:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԻՑ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ

 

(5-7 էջ)

 

22. Ծրագրում նշվում են.

1) ակտիվների ծավալը, կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի մեծությունը՝ համաձայն աղյուսակ 1-ի,

2) կառավարչի եկամուտների և ծախսերի կանխատեսումը՝ ըստ գործունեության տեսակների` համաձայն աղյուսակ 2-ի,

3) կառավարվող յուրաքանչյուր տեսակի ֆոնդի վերաբերյալ տվյալներ` համաձայն աղյուսակ 3-ի,

4) արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվների վերաբերյալ կանխատեսումներ՝ համաձայն աղյուսակ 4-ի,

5) կառավարչի՝ որպես ինստիտուցիոնալ կառույցի կառավարման արդյունավետության ցուցանիշների կանխատեսումները՝ համաձայն աղյուսակ 5-ի:

23. Ծրագրին կից աղյուսակները լրացվում են 3 տարվա կտրվածքով: Եթե ծրագիրը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ 20X թ. փետրվարի 15-ին, ապա սյունակներում ամսաթվերը լրացվում են հետևյալ կերպ.

1) Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ (20(X-1) թ. դեկտեմբերի 31),

2) 1-ին պլանավորվող տարվա հուլիսի 1 (20X թ. հուլիսի 1),

3) 2-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (20(X+1) թ. հունվարի 1),

4) 2-րդ պլանավորվող տարվա հուլիսի 1 (20(X+1) թ. հուլիսի 1),

5) 3-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (20(X+2) թ. հունվարի 1),

6) 3-րդ պլանավորվող տարվա հուլիսի 1 (20(X+2) թ. հուլիսի 1),

7) 4-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (20(X+3) թ. հունվարի 1):

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

 (հազ. դրամ)

 

Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

1-ին պլանա-վորվող տարվա հուլիսի 1

2-րդ
պլանա-
վորվող տարվա հունվարի 1

2-րդ պլանա-վորվող տարվա հուլիսի 1

3-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1

3-րդ պլանա-վորվող տարվա հուլիսի 1

4-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1

1. Ակտիվներ

             

1) Կանխիկ դրամական միջոցներ և մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում

             

2) Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

             

3) Պահանջներ հաճախորդների նկատմամբ

             

4) Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ

             

5) Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

             

6) Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

             

7) Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում

             

8) Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ

             

9) Հետաձգված հարկային ակտիվներ

             

10) Այլ ակտիվներ

             

2. Ընդամենը` ակտիվներ

             

3. Պարտավորություններ և կապիտալ

             

1) Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

             

2) Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ

             

3) Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորություն

             

4) Կառավարչի թողարկված արժեթղթեր

             

5) Հետաձգված հարկային պարտավորություններ

             

6) Պահուստներ

             

7) Այլ պարտավորու-թյուններ

             

Ընդամենը` պարտավորություններ

             

2. Կանոնադրական կապիտալ

             

3. Էմիսիոն եկամուտ

             

4. Պահուստներ`

             

1) Գլխավոր պահուստ

             

2) Վերագնահատման պահուստներ

             

5. Չբաշխված շահույթ (վնաս)

             

6. Կապիտալի այլ տարրեր

             

Ընդամենը` կապիտալ

             

Ընդամենը` պարտա-վորություններ և կապիտալ

             

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

 (հազ. դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

1-ին պլանա-վորվող տարվա հուլիսի 1

2-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1

2-րդ պլանա-վորվող տարվա հուլիսի 1

3-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1

3-րդ պլանա-վորվող տարվա հուլիսի 1

4-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1

Տոկոսային և նմանատիպ եկամուտներ

             

Տոկոսային և նմանատիպ ծախսեր

             

Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ

             
               

Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ

             

Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր

             

Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ

             
               

Եկամուտ շահաբաժիններից

             

Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից

             

Այլ գործառնական եկամուտներ

             

Գործառնական եկամուտներ

             

Զուտ մասհանումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին

             

Ընդհանուր վարչական ծախսեր

             

Այլ գործառնական ծախսեր

             

Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումներից զուտ շահույթ (վնաս)

             
               

Շահույթը (վնասը) մինչև հարկումը

             

Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)

             

Ժամանակաշրջանի շահույթ (վնաս)

             

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթ (վնաս)

             

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ (վնաս)

             

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3

 

ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

 (հազ. դրամ)

Ֆոնդի տեսակը`

------------------------------------------------------

------------------------------------------------------

Ցուցանիշի անվանումը

Փաստացի մեծությունը
(նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի
դրությամբ)

Առաջիկա տարիներ
(տվյալ տարվա
դեկտեմբերի 31-ի դրությամբ)

 

1-ին

2-րդ

3-րդ

1. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը

     

2. Ֆոնդի ակտիվների շահութաբերության մակարդակը

     

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

 (հազ. դրամ)

Ցուցանիշի անվանումը

Փաստացի մեծությունը (նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)

Առաջիկա տարիներ
(տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)

1-ին

2-րդ

3-րդ

1. կառավարվող դրամական միջոցներ, այդ թվում`

       

1.1. ՀՀ դրամ

       

1.2. բոլոր այլ արժույթներ (ծրագիրը ներկայացնելու պահի դրությամբ փոխարժեքով)

       

2. կառավարվող արժեթղթեր, այդ թվում՝

       

1.1. պետական

       

1.2. ոչ պետական

       

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՈՐՊԵՍ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՅՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

Ցուցանիշի անվանումը

Փաստացի մեծությունը (նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)

Առաջիկա տարիներ
(տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)

1-ին

2-րդ

3-րդ

Կառավարման տնտեսական արդյունավետությունը`
զուտ շահույթ/համախառն ծախսեր

       

Շահութաբերությունն ըստ ակտիվների`
զուտ շահույթ/համախառն ակտիվներ

       

Շահութաբերությունն ըստ կապիտալի՝
զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ

       

Անձնակազմի կառուցվածքի արդյունավետությունը`

       

Վարչական աշխատողների թիվ
(վարչական աշխատողներ են համարվում կառավարչի բուն գործունեությանն ուղղակիորեն առնչվող աշխատողները)

       

Սպասարկող աշխատողների թիվ
(Սպասարկող աշխատողներ են համարվում կառավարչի բուն գործունեությանն ուղղակիորեն չառնչվող աշխատողները (օրինակ` հավաքարար, վարորդ)

       

վարչական աշխատողների թիվ/սպասարկող աշխատողների թիվ

       

Կառավարման արդյունավետությունը`

       

աշխատողների թիվ

       

զուտ շահույթ/աշխատողների թիվ

       

Կադրերի վերապատրաստում`
ուսուցման ծախսեր/վարչական աշխատողների թիվ

       

Կադրերի վարձատրություն`
վարչական աշխատողների աշխատավարձ և այլ վճարումներ/վարչական աշխատողների թիվ

       

Այլ ցուցանիշներ` կառավարչի հայեցողությամբ

       

Վաճառքի խթանում`
գովազդի ծախսեր/ընդհանուր ծախսեր

       

Հավելված 13

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում են այն անձի մասին տվյալներ, որի միջոցով իրավաբանական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)

Անձի անվանումը

(անունը, ազգանունը,

անձնագրի տվյալներ) _________________________________

2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն, ընդ որում` սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)

2.1. Անվանումը __________________________________

2.2. Գտնվելու վայրը

2.3. Գրանցման ամսաթիվը  ____________ վայրը ____________ համարը ________________

   (օր/ամիս/տարի)
2.4.Փոխկապակցվածության տեսակ. ______________________________________________

3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները)

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

             
             
             
             
             

3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,

 

Բնակության վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

             
             
             
             
             

4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ (ԿԲ կողմից կարող է լրացուցիչ պահանջվել, որ կազմակերպության ղեկավարների համար լրացվի նաև սույն կանոնակարգի Հավելված 6-ը)

Անունը, ազգանունը,
անձնագրի տվյալները

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում աշխատելու
տարիները (որոնցից՝ նշված
պաշտոնում)

1.    
     
2.    
     

5. Այլ տեղեկատվություն

5.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

Այո


 

Ոչ


 

 
 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

5.2 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ներդրումային ֆոնդի կառավարչի իրավասու

անձի անունը, ազգանունը   __________________________________

Ստորագրություն __________ Ամսաթիվ ________________
 

օր/ամիս/տարի

 

Հավելված 14

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում է այն անձի մասին տվյալներ, որի միջոցով ֆիզիկական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)

Անձի անվանումը,

(անունը, ազգանունը,

անձնագրի տվյալները)________________________________________

 

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն, ընդ որում՝ սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները)

2.1. Անունը, ազգանունը __________________________________

 

2.2. Բնակության վայրը

 

2.3. .Անձնագրի տվյալներ ____________             ______________

 

2.4.Փոխկապակցվածության տեսակ _______________________________________
 

3. Այլ տեղեկատվություն

3.1 Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված)պարտավորություններ:

Այո


 

Ոչ


 

 
 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ներդրումային ֆոնդի

կառավարչի իրավասու

անձի անունը, ազգանունը   __________________________________

Ստորագրություն __________ Ամսաթիվ ________________
 

օր/ամիս/տարի

Հավելված 15

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01-ի

 

Կանոնադրության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_______________________________
(ընկերության, իրավասու մարմնի անվանումը բանկում)

--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)

---------------------------------------------------

---------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

________________________
( ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________
Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

(հավելվածը խմբ. 16.12.14 թիվ 356-Ն)

 

Հավելված 16

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01-ի

 

Կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_________________________________
(ընկերության, իրավասու մարմնի անվանումը)

--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ
                  (իրավասու մարմնի անվանում)

_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)

_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

____________________________
(ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

--------------------------------------------------------------------------------------
Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը
(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)

(հավելվածը խմբ. 16.12.14 թիվ 356-Ն)

 

Հավելված 17

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու

 լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և

 օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների

վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի

կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց

մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա 

փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 10/01 Հավելվածի

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

Հարգելի -----------------------

 

Ներկայացնում ենք սույն տեղեկանքում նշված անձի վերաբերյալ տեղեկությունները:

 

Տեղեկանք

Ներկայացուցչության ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

 

 Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

€ Այս վանդակում նշում է կատարվում, եթե տեղեկանքում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները

(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ներկայացուցչության ղեկավար դուք պետք է հանդիսանաք:)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

 

o բանկ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o ներդրումային ընկերություն

o ֆոնդի կառավարիչ

o վճարահաշվարկային կազմակերպություն

1.3 Նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի:

2. Անձնական տվյալներ

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ`

o արական

o իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Նշեք՝

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

2.7 Նշեք՝

 

o Հանրային ծառայության համարանիշը

o Կիրառելի չէ

2.8 Նշեք՝

o Հաշվառման վայր,

o Փաստացի բնակության վայր

2.9 Նշեք հեռախոսահամար

o բջջային

o տնային

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

3.Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

3.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորելու ժամանակաշրջանը(--թ-ից մինչև --թ.)

Ֆակուլտետը

Մասնա-գիտությունը

Գիտական աստիճանը

Միջազգային որակավորման մակարդակը

             
             
             
             

3.2 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսա- համար

Պաշտոնը, հիմնական պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գրքույկում տվյալները ներառված չեն

             
             
             

 4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունը արժանահավատ է և ամբողջական և վերոնշված անձի ստորագրությունը համապատասխանում է իսկականի հետ:

 

Ֆինանսական կազմակերպության կառավարման

մարմնի կողմից

լիազորված անձի անուն, ազգանուն  ----------------------------

 

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)  ----------------------------

 

Ստորագրություն  ----------------------------

 

Ներկայացուցչության ղեկավարի ստորագրություն
(Ամրակցեք ստորագրության նմուշը)
 ----------------------------

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.12.11 թիվ 362-Ն, խմբ., լրաց. 06.11.12 թիվ 294-Ն, խմբ. 25.12.12 թիվ 375-Ն, լրաց. 13.11.12 թիվ 315-Ն, 16.04.13 թիվ 104-Ն, խմբ. 15.07.14 թիվ 200-Ն, լրաց., փոփ., խմբ. 16.12.14 թիվ 356-Ն, փոփ., խմբ. 15.12.15 թիվ 259-Ն, խմբ. 20.12.16 թիվ 244-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան