Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2017-08.03.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2017
Дата вступления в силу
20.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 38-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1061-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 38-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Է. Շարմազանով

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Թունյան

- ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

   

Ա. Նալբանդյան

- ՀՀ Լոռու մարզպետ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

   

Մ. Սայադյան

- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Շագաֆյան

- «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»
հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Բեժանյան

- «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

   

Դ. Կլեկչյան

- «Բետոն» երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրական ձեռնարկության ղեկավար (համաձայնությամբ)
   

Ա. Ծատուրյան

- «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
   

Փ. Ալոյան

- Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Միլիտոնյան

- Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վ. Բաղդասարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   

Վ. Եղիազարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Հ. Ղազարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   

Ս. Ապրեսյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

   

Ս. Աղաջանյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

   

Մ. Շահվերդյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Հովհաննիսյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Ա. Դավթյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Լ. Փելեշյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

   

Ա. Ստեփանյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Լ. Կարապետյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

   

Ա. Հարությունյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան