Գլխավոր տեղեկություն
Номер
N 333-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.04.2017-07.02.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2017.04.12/22(1297) Հոդ.385
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2017
Дата вступления в силу
13.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 333-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ՝ ՄԻՆՉԵՎ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը և 444-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ 2017 թվականի ընթացքում՝

1) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված չափանիշներին համապատասխան.

2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 4

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 30-ի N 333-Ն որոշման

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու համար հարկ վճարողը պետք է բավարարի հետևյալ չափանիշները՝

1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը (այսուհետ՝ դիմում) հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:

Դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների ուսումնասիրություն և ստուգում իրականացված չլինելու դեպքում սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե՝

ա. դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առաջին և երկրորդ դիմումներում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ,

բ. դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված բոլոր նախորդ դիմումներում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ, եթե դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առաջին և երկրորդ դիմումներում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը չի հիմնավորվել հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.

2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը և կատարել է հարկային պարտավորությունները.

3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի ընթացիկ դիմումին նախորդող դիմումից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը միացման, միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով չի վերակազմակերպվել:

2. Հետագայում հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝

1) 5-15 տոկոսը ներառյալ չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում՝ անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի՝ սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից,

2) 15 տոկոսից ավելը չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո՝ այդ օրը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում՝ անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի՝ սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից:

3. Սույն հավելվածի կիրառության իմաստով, 2017 թվականի ընթացքում հարկային տարի է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 30-ի N 333-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ՝ ՄԻՆՉԵՎ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ

 

1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգը կիրառվում է, եթե հարկ վճարողը միաժամանակ համապատասխանում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշներին:

3. Հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրության դիմումը (այսուհետ՝ դիմում) հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է հարկ վճարողի՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշներին համապատասխանությունը և՝

1) չափանիշներին համապատասխանության դեպքում հարկային մարմինը հարկ վճարողի՝ սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը ճշտելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու կազմում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝ միասնական հաշիվ մուտքագրման, իսկ 2017 թվականի ընթացքում՝ վերադարձման եզրակացություն և այն կազմելու օրը ներկայացնում է գանձապետարան:

Եթե հաշվետու ամսվա համար ներկայացված որևէ հայտում նշված գումարի և նույն հաշվետու ամսվա համար նախկինում ներկայացված հայտերում նշված գումարների հանրագումարով գերազանցվում է 20 մլն դրամի շեմը, ապա տվյալ հայտում (որում նշված գումարով գերազանցվում է 20 մլն դրամի շեմը) և այդ հաշվետու ամսվա համար հետագայում ներկայացվող հայտերում նշված ԱԱՀ-ի գումարները միասնական հաշիվ են մուտքագրվում, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին են վերադարձվում սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան.

2) չափանիշներին անհամապատասխանության դեպքում միասնական հաշիվ մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը կատարվում է օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը՝ «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

4. Գանձապետարանը սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝ միասնական հաշիվ մուտքագրման եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը մուտքագրում է միասնական հաշվին: Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշիվ մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային մարմին դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2019, N 1468-Ն 29.10.2019, N 333-Ն
06.06.2019, N 715-Ն 22.06.2019, N 333-Ն
17.01.2019, N 30-Ն 07.02.2019, N 333-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան