Գլխավոր տեղեկություն
Номер
N 278-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (22.03.2017-25.03.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2017
Дата вступления в силу
22.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2017 թվականի N 278-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2017 թվականի մարտի 27-28-ը պաշտոնական այցով Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Աշգաբադի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Գևորգ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սուրեն Կարայանինը, Աշոտ Մանուկյանինը, Վահան Մարտիրոսյանինը, Սերգեյ Ավետիսյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

3. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի մարտի 27-ին՝ Երևան-Աշգաբադ, իսկ 2017 թվականի մարտի 28-ին՝ Աշգաբադ-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թուրքմենստան մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 21-ի N 278-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-28-Ը ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ (Աշգաբադ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Կարապետյան

- ՀՀ վարչապետ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Ա. Մանուկյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

Վ. Մարտիրոսյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Բադալյան

- Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

Ա. Նաջարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ա. Աղաջանյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող (22.03.2017 թ.-28.03.2017 թ.)

Ա. Այվազյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (22.03.2017 թ.-28.03.2017 թ.)

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

Ա. Ալեքսանյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

Գ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Ն. Մուրադյան

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Խ. Եսայան

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Հ. Բաղդասարյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Է. Դավթյան

-Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Ա. Թամրազյան

- «Հ2» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Ա. Ադումյան

- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Լ. Հաջիկյան

- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Կ. Ղազարյան

- «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Ա. Քոչարյան

- «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Է. Սարուխանյան

- «ԱՐ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան