Գլխավոր տեղեկություն
Номер
N 1362-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2016
Дата вступления в силу
30.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1362-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 61-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Ֆոռս-Ցենտռ Ռազռաբոտկի» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ 2015 թվականի նոյեմբերի 5-ին կնքված N «ՀՀ ՖՆ-ԲԸՀԾՁԲ-15/17» պայմանագրում կատարել փոփոխություններ` պայմանագրում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան