ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1345-Ա
«ԷՐՍՏԵ ԳՐՈՒՊ ԲԱՆԿ ԷՅ-ՋԻ» ԵՎ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 18-ի N 380 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1298-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի (Erste Group Bank AG)» և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվող՝ 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի (այսուհետ՝ վարկային համաձայնագիր) նախագծին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ստորագրել վարկային համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված Երաշխիքի համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված իրավաբանական կարծիքները:
4. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (համաձայնությամբ)՝ մինչև վարկային համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի» կողմից նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված նախապայմանների կատարման փաստը հավաստող բոլոր փաստաթղթերի պատճենները:
5. Որպես սույն որոշման 2-րդ կետում նշված Երաշխիքի համաձայնագրի ապահովման միջոց՝ գրավ ընդունել «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում ձեռք բերվող գույքը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին հատկացվող դրամական միջոցների շարժը՝ վարկային համաձայնագրի գնի չափով:
6. Սույն որոշման 2-րդ կետում նշված Երաշխիքի համաձայնագրի շրջանակներում տրամադրվող երաշխիքի տրամադրման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Ոչ պաշտոնական թարգմանություն
SOFT LOAN AGREEMENT
(hereinafter called the “Agreement”)
ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
/այսուհետ՝ Պայմանագիր/
under the
Austrian Export Promotion Scheme
entered into
Ավստրիայի արտահանման խթանման սխեմայի ներքո
կնքված
Closed Joint Stock Company “NORK-MARASH” Medical Center”
(hereinafter called the “Borrower”)
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ
/այսուհետ՝ Փոխառու/
and
և
ERSTE GROUP BANK AG
(hereinafter called the “Lender”)
Էրստե Գրուպ Բանկի AG
/այսուհետ՝ Փոխատու/
միջև
for the Project Delivery Contract No. 01 ME/AR/16
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|