Գլխավոր տեղեկություն
Номер
N 636-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2016.12.30/10(85) Հոդ.19
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
21.12.2016
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
21.12.2016
Дата вступления в силу
09.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

21 դեկտեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 636-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի համայնքում (այսուհետ` Երևան) տեղական տուրքերի 2017 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 75000 դրամ.

բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված օբյեկտների համար`

201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150000 դրամ,

501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 250000 դրամ,

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 350000 դրամ,

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 700000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 15000 դրամ.

դ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25000 դրամ:

2) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 15000 դրամ.

բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը:

3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 դրամ:

4) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 1 հավելվածի:

5) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 2 հավելվածի։

6) Երևանի վարչական տարածքում`

ա. բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 500 դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

բ. հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 350000 դրամ.

գ. խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 87500 դրամ.

դ. հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է` համաձայն N 3 հավելվածի:

7) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար` յուրաքանչյուր տարվա թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 դրամ:

8) Երևանի վարչական տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա. առևտրի օբյեկտների համար` 87500 դրամ.

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175000 դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար` 875000 դրամ.

դ. խաղատների կազմակերպման համար` 1750000 դրամ.

ե. շահումով խաղերի կազմակերպման համար` 875000 դրամ.

զ. վիճակախաղերի կազմակերպման համար` 262000 դրամ:

9) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 5000 դրամ:

10) Երևանի վարչական տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 դրամ.

Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 դրամ.

(Մյասնիկյան պող.` 3500 դրամ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 դրամ.

(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 դրամ)

Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 դրամ.

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն,

Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 դրամ.

Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 դրամ.

(Մյասնիկյան պող.` 7000 դրամ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 4000 դրամ.

(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 7000 դրամ)

Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`

Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն,

Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 դրամ.

Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 դրամ.

(Մյասնիկյան պող.` 2625 դրամ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 դրամ.

(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 2625 դրամ)

Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 դրամ.

դ. սոցիալական գովազդի համար` 0 դրամ։

11) Յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդի դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական տուրք` տվյալ վարչական շրջանի տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով:

12) Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա Երևան համայնքի բյուջե պետք է վճարի յուրաքանչուր քառակուսի մետրի համար տվյալ վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը` այդ գովազդի մակերեսին համապատասխան:

13) Երևանի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 1000 դրամ:

14) Երևանի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 200000 դրամ:

15) Երևանի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 10000 դրամ:

16) Երևանի վարչական տարածքում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում տեղական տուրքը սահմանվում է.

ա. այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

մեկ ամսվա համար` 25000 դրամ.

մեկ տարվա համար ( մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 դրամ.

բ. առանց այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակման ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

մեկ ամսվա համար` 20000 դրամ.

մեկ տարվա համար (մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 80000 դրամ.

գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար`

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար.

յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ.

մեկ շաբաթվա համար` 1000 դրամ.

մեկ ամսվա համար` 2000 դրամ.

մեկ տարվա համար (մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ։

17) Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական տուրքը գանձվում է.

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետի «գ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

18) Համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 դրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 դրամ։

19) Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1500000 դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան


 

Հավելված N 1
Երևան քաղաքի ավագանու
2016 թ. դեկտեմբերի 21-ի N 636-Ն որոշման

 

Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2016 թ. դեկտեմբերի 21-ի N 636-Ն որոշման

 

Հավելված N 3
Երևան քաղաքի ավագանու
2016 թ. դեկտեմբերի 21-ի N 636-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան