Գլխավոր տեղեկություն
Номер
N 765-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.12.2016-10.03.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2009
Дата вступления в силу
13.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2009 թվականի N 765-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

  

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

Դ. Տոնոյան -ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)
   
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
   
Ո. Ադոյան - ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ
   
Ա. Մարդոյան - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի պետ-վարչության պետ
   
Ն. Բաբայան - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ
   
Ա. Մուրադյան - ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ
   
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ
   
Ֆ. Սոլոմոնյան - ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատ կառավարման համակարգի վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող
   
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու
   
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ
   
Մ. Ներսիսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ
   
Է. Երիցյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
   
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի պետ
   
Կ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ
   
Մ. Թոռչյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ
   
Գ. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ
   
Ի. Գորդիենկո - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ
   
Ժ. Անանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ
   
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

(հավելվածը փոփ. 14.09.12 N 893-Ա, փոփ., լրաց. 27.09.16 N 876-Ա, փոփ. 16.12.16 N 1211-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան