Գլխավոր տեղեկություն
Номер
N 1306-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.22/93(1273) Հոդ.1220
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2016
Дата вступления в силу
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1306-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 58,108.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով` 2014 և 2015 թվականների 4-րդ եռամսյակի և 2016 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2015 և 2016 թվականների պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 35,415.3 հազ. դրամ.

2) եկամտային հարկի գծով` 2014 և 2015 թվականների 4-րդ եռամսյակի և 2016 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված, սակայն Հայաստանի Հանրապետության 2015 և 2016 թվականների պետական բյուջեից չփոխհատուցված գումարների մասնակի փոխհատուցման համար` 22,693.1 հազ. դրամ:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2014, 2015 և 2016 թվականների հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`

ա. 2014, 2015 և 2016 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի հաշվարկների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

6. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2014, 2015 և 2016 թվականների պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1306-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1306-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1306-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1306-Ն որոշման