Գլխավոր տեղեկություն
Номер
N 190-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.03.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.15/15(1290).1 Հոդ.226
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2017
Дата вступления в силу
19.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 190-Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2017-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Դիլիջան» ազգային պարկի կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 1
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 190-Ն որոշման

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2017-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դիլիջան» ազգային պարկը (այսուհետ` ազգային պարկ) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում:

2. Ազգային պարկն ունի 33765 հեկտար տարածք և հիմնականում զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզը փոքր հատվածներով, նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերը: Այն տարածվում է մի քանի լեռնաշղթաների լանջերին՝ 1070մ- 2900մ բարձրությունների վրա: Այն ունի նաև 8167 հեկտար պահպանման գոտի:

3. «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) կանոնադրությունները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշմամբ:

4. «Դիլիջան» ազգային պարկի գոտևորումը, սահմանները, սահմանների նկարագրությունը, զբոսաշրջային երթուղիները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 204-Ն որոշմամբ:

5. «Դիլիջան» ազգային պարկը ներառում է լանդշաֆտային յոթ հիմնական գոտիներ՝ անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, ենթաալպյան և ալպյան, որոնք ներառում են բարձր լեռնային գագաթներ, բերրի հովիտներ, անտառներ և գեղատեսիլ գոյացություններ՝

 

Քարտեզ 1. «Դիլիջան» ազգային պարկ

 

Ներմուծեք նկարագրությունը_11324

 

 

1) ազգային պարկը վաղուց հայտնի է իր անտառային լանդշաֆտով, բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով, ինչպես նաև բնական և պատմաճարտարապետական հուշարձաններով: Գլոբալ համատեքստում այն գտնվում է «Կովկասյան կիզակետում», որը ԲՀՀ-ի ու Կենսաբազմազանության միջազգային պահպանության (Conservation International) կազմակերպության կողմից կենսաբազմազանության առումով ճանաչվել է աշխարհի կարևորագույն վայրերից մեկը: Տարածաշրջանային, ազգային և տեղական տիրույթում այն ունի դեռևս չօգտագործված, սակայն զարգացման մեծ տնտեսական ներուժ, որի կիրառումը կնպաստի գյուղական համայնքների տնտեսության խթանմանը, իսկ ազգային պարկի բրենդավորումն այն կարող է դարձնել որպես նշանակալի զբոսաշրջային վայր.

2) ազգային պարկի և հարակից համայնքների առանձնահատուկ արժեքներն են՝

 

N

Արժեքներ

1.

Հարուստ կենսաբազմազանությունը

2.

Բնական անտառները

3.

Բնական ջրատարածքները (լճեր, լեռնային գետեր, ջրվեժներ)

4.

Լանդշաֆտային բազմազանությունը (ֆիզիկական միջավայր)

5.

Հանքային ջրի աղբյուրները

6.

Տեսարժան վայրերը (պատմամշակութային արժեքները)

7.

Համեմատաբար տաք և խոնավ կլիման՝ առանձնահատուկ միկրոկլիմայով

8.

Բերրի հողերը, բնական գյուղատնտեսությունը (ագրոէկոհամակարգեր)

3) Բարձրությունների մեծ տատանումները, լավ արտահայտված ուղղահայաց գոտևորումը, տարբեր լանջային փռվածքները և խիստ մասնատված տեղանքը պարկի տարածքն օժտել են բնական պայմանների բացառիկ բազմազանությամբ: 1200-1800 մ բարձրության վրա գտնվող լեռնային միջին գոտին հիմնականում ծածկված է կաղնու և հաճարենու անտառներով: Բարձր լեռնային գոտուն բնորոշ են նոսր անտառները և բարձր խոտաբույսերը՝ փռված 1900 մ բարձրության վրա: Տարածքն աչքի է ընկնում բարենպաստ կլիմայական պայմաններով և ռեկրեացիոն ռեսուրսներով: Պարկը հանդիսանում է 1150 տեսակի անոթավոր բույսերի (այդ թվում՝ նաև յոթ էնդեմիկ տեսակների), ինչպես նաև 286 տեսակի ողնաշարավոր կենդանիների կենսամիջավայր: Բնության ժառանգության տարածքներ են համարվում Աղավնավանքի կենու պուրակը, Հաղարծնի հաճարենու և Խաչարձանի կաղնու անտառները, Պարզ և Գոշի (Տզրկա) լճերը.

4) այստեղ են գտնվում նաև մի շարք մշակութային հուշարձաններ և այլ մշակութային արժեքներ, որոնցից կարևորվում են Հաղարծնի վանքը (10-13-րդ դարեր), Գոշավանքը (12-13-րդ դարեր), Ջուխտակվանքը (11-13-րդ դարեր), Մաթոսավանքը (10-13-րդ դարեր), Աղավնավանքը (11-րդ դար).

5) ազգային պարկի հողային ծածկույթը՝ ըստ անտառների, արոտավայրերի, խոտհարքների, ժայռերի և քարքարոտ տարածքների (որոնք կարևոր են անգղերի, արծիվների և այլ թռչունների բնադրման և բնակության համար), թփուտների, վարելահողերի, լճերի, գետերի և բնությունից օտարված հողերի (հիմնականում վերաբերում է ճանապարհներին) ներկայացված է ստորև.

 

Քարտեզ 2. ԴԱՊ-ի հողային ծածկույթը

 

Ներմուծեք նկարագրությունը_11325

 

 

6. «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգերի և կենսաբազմազանության հիմնական սպառնալիքներն են՝

1) ենթակառուցվածքների ոչ համաչափ զարգացումը.

2) ապօրինի ծառահատումները.

3) կենդանիների արածեցումը.

4) չկարգավորված զբոսաշրջությունը և ռեկրեացիան.

5) աղտոտումը.

6) որսագողությունը և անօրինական ձկնորսությունը.

7) բույսերի չհամակարգված հավաքը.

8) սողանքները (այդ թվում՝ քարաթափումները).

9) օտարածին (ինվազիվ) տեսակները և հիվանդությունները.

10) հրդեհները.

11) կլիմայի փոփոխությունը.

12) քաղաքաշինական նպատակով հողերի տրամադրման անհրաժեշտությունը, այդ թվում՝ պարկի կառուցապատման ամբողջական հայեցակարգի և գլխավոր հատակագծի մշակման խնդիրները:

7. Ըստ «Դիլիջան» ազգային պարկի տեսլականի՝ ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը, «Դիլիջան» ազգային պարկը կլինի որպես ճանաչված բնության հատուկ պահպանվող տարածք և լիովին կհամապատասխանի Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի պահանջներին և հաջողությամբ կպահպանվի կազմակերպության աշխատակիցների և պահպանման գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով: «Դիլիջան» ազգային պարկը և դրա պահպանման գոտին կընդլայնեն նաև տնտեսական հնարավորությունները՝ հողերի կայուն օգտագործման և էկոլոգիապես անվնաս արդյունաբերության շնորհիվ: Զբոսաշրջությունը հիմնականում կզարգանա՝ կենտրոնանալով տարածաշրջանի բազմաթիվ բնության և մշակութային/պատմական տեսարժան վայրերի վրա և զբոսաշրջության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով կնպաստի կենսամակարդակի աճին: «Դիլիջան» ազգային պարկը և մերձակա համայնքները կծառայեն որպես բնապահպանությունը և կայուն հողօգտագործումը համատեղող մոդել Հայաստանի Հանրապետությունում:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՎԵՐԱԳՈՏԵՎՈՐՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 2021 ԵՎ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԸ

 

8. Սույն կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտևորումն առավելագույնս համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին: Սա նշանակում է, որ ազգային պարկի ընդհանուր տարածքի 75 տոկոսը պետք է կառավարվի Բնության պահպանության միջազգային միության 2-րդ կատեգորիայի հիմնական դրույթներին համապատասխան, այն է՝ ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են հիմնականում ռեկրեացիայի նպատակով:

9. «Դիլիջան» ազգային պարկի վերագոտևորումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով` համաձայն սույն հավելվածի NN 1, 2, 3 աղյուսակների և 3-րդ, 4-րդ քարտեզների:

10. «Դիլիջան» ազգային պարկի վերագոտևորման մանրամասն նկարագրությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի նիստի N 8 արձանագրության «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:

Աղյուսակ N 1

 

«Դիլիջան» ազգային պարկի գոտիների նախատեսված փոփոխությունները

 

Գոտիներ

Տարածքը՝ մինչև 2021 թ.

Տարածքը՝ մինչև 2026 թ.

հեկտար

%

հեկտար

%

Արգելոցային

9,244.0

27.4

13,593.1

40.3

Արգելավայրային

8,408.3

24,9

8,408.3

24,9

Ռեկրեացիոն

1,724.1

5.1

1,724.1

5.1

Տնտեսական

14,287.0

42.3

10,039.5

29.7

Վերականգնվող տարածք

101.6

0.3

0

0

 

Պահպանվող (բուֆերային)

18,920

չի հաշվառվում ԱՊ-ի տարածքում

18,920

չի հաշվառվում ԱՊ-ի տարածքում

Քարտեզ 3

«Դիլիջան» ազգային պարկի առաջարկվող վերագոտևորումը՝ մինչև 2021 թ.

 

Ներմուծեք նկարագրությունը_11326

Աղյուսակ N 2

 

Առաջարկվող տարածքների ցանկ, որոնք կներառվեն արգելավայրային (ԱՎ) և արգելոցային (ԱՑ) գոտիներում՝ մինչև 2021 թ.

Պահպանության տեղամասը

Համարը/
հատվածը

Նշումը

Գոտին

1

2

3

4

Աղավնավանք

15

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Աղավնավանք

16

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Աղավնավանք

17

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Աղավնավանք

18

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Աղավնավանք

32

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

33

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

34

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

35

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

36

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

37

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

38

ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

39

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

40

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

41

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

42

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

43

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

44

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Աղավնավանք

45

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

       

Դիլիջան

4

մասամբ ԱՎ

տնտեսական

Դիլիջան

9

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

10

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

11

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

15

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

16

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

17

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

20

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

21

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

22

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Դիլիջան

29

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

30

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

31

ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

32

ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

35

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

36

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

37

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

38

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

39

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

40

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

41

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

42

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

44

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

       

Գոշ

20

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

21

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

22

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

23

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

24

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

25

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

26

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

30

ամբողջությամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

32

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Գոշ

33

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Գոշ

34

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

35

մասամբ ԱՎ

տնտեսական

Գոշ

36

գրեթե ամբողջությամբ ԱՎ

տնտեսական

       

Հաղարծին

1

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ և տնտեսական

Հաղարծին

3

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ և տնտեսական

Հաղարծին

4

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ և տնտեսական

Հաղարծին

5

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ և տնտեսական

Հաղարծին

6

ամբողջությամբ ԱՑ

մասամբ ԱՑ

Հաղարծին

7

ամբողջությամբ ԱՑ

մասամբ ԱՑ

Հաղարծին

9

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Հաղարծին

10

մասամբ ԱՎ և ԱՑ

փոքր հատված ԱՑ

Հաղարծին

17

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

18

մասամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

19

ամբողջությամբ ԱՑ

մասամբ ԱՑ

Հաղարծին

20

ամբողջությամբ ԱՑ

գրեթե ամբողջությամբ ԱՑ

Հաղարծին

21

մասամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

22

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

43

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Հաղարծին

44

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Հաղարծին

45

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Հաղարծին

46

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Հաղարծին

47

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Հաղարծին

48

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Հաղարծին

49

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

       

Շամախյան

1

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

փոքր հատված ԱՑ

Շամախյան

2

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

3

մասամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

4

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

5

մասամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

18

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

19

մասամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

20

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

21

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

փոքր հատված ԱՑ

Շամախյան

22

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

23

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

26

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

27

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

28

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

30

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Շամախյան

31

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Շամախյան

32

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Շամախյան

35

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Շամախյան

37

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Շամախյան

38

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

43

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

44

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

45

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ ԱՑ

Շամախյան

47

գրեթե ամբողջությամբ ԱՑ

փոքր հատված ԱՑ

Շամախյան

48

փոքր հատվածում ԱՎ

տնտեսական

Շամախյան

52

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

53

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

.

Քարտեզ 4

«Դիլիջան» ազգային պարկի առաջարկվող վերագոտևորումը՝ մինչև 2026 թ.

 

Ներմուծեք նկարագրությունը_11327

 

 

Աղյուսակ N 3

Առաջարկվող տարածքների ցանկ, որոնք կներառվեն արգելավայրային (ԱՎ) և արգելոցային (ԱՑ) գոտիներում՝ մինչև 2026 թ.

 

 

Պահպանության տեղամասը

Համարը/
հատվածը

Նշումը

Գոտին

1

2

3

4

Աղավնավանք

15

մասամբ ԱՎ և ԱՑ

գրեթե ամբողջությամբ տնտեսական

Աղավնավանք

16

մասամբ ԱՎ և ԱՑ

գրեթե ամբողջությամբ տնտեսական

Աղավնավանք

17

մասամբ ԱՎ և ԱՑ

գրեթե ամբողջությամբ տնտեսական

Աղավնավանք

18

մասամբ ԱՎ և ԱՑ

գրեթե ամբողջությամբ տնտեսական

Դիլիջան

5

մասամբ ԱՑ

մասամբ վերականգնման

Դիլիջան

6

մասամբ ԱՑ

մասամբ վերականգնման և տնտեսական

Դիլիջան

7

մասամբ ԱՑ

մասամբ վերականգնման

Դիլիջան

8

մասամբ ԱՑ

մասամբ վերականգնման

Դիլիջան

9

մասամբ ԱՑ

մասամբ վերականգնման և տնտեսական

Դիլիջան

10

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

մասամբ վերականգնման և տնտեսական

Դիլիջան

11

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

14

մասամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

15

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

16

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

17

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

18

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

19

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

20

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

21

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

22

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Դիլիջան

23

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

24

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

25

ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

26

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Դիլիջան

34

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Գոշ

20

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

21

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

22

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

23

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

25

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

26

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

32

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

33

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

34

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

35

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Գոշ

36

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

       

Հաղարծին

23

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

25

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

26

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

28

մասամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

41

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

42

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Հաղարծին

43

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

44

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

45

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

46

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

47

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

48

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Հաղարծին

49

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

       

Շամախյան

9

մասամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

10

մասամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

11

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

12

մասամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

16

գրեթե ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

30

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

31

մասամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

32

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

35

ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

Շամախյան

36

ամբողջությամբ ԱՑ

տնտեսական

Շամախյան

37

գրեթե ամբողջությամբ ԱՎ և ԱՑ

տնտեսական

III. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Ազգային պարկի հարակից պահպանման գոտում տեղակայված 10 բնակավայրերը (Դիլիջան քաղաքը և 9 գյուղական բնակավայրերը) տեղաբաշխված են երեք տարբեր մարզերում, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում տեղական իշխանությունների և ազգային պարկի միջև փոխհարաբերություններում: Ազգային պարկի կառավարման պլանում հաշվի է առնվել այս հանգամանքը՝ թե հնարավորությունների ընձեռման, և թե խոչընդոտների հարուցման տեսանկյունից:

12. Ազգային պարկն ունի լավ հնարավորություններ էկոտուրիզմի և բնապահպանական կրթության զարգացման, ինչպես նաև ժամանցի (ռեկրեացիայի) կազմակերպման համար: Ազգային պարկի գործառույթներն առաջիկայում պետք է ուղղորդվեն պարկի եզակի անտառների, լանդշաֆտների և կենսաբազմազանության, ինչպես նաև բնական և մշակութային հուշարձանների պահպանության արդյունավետության բարձրացմանը՝ ի շահ բնության և բնակչության:

13. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և ԴԱՊ-ի սեփական աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվում է աշխատավարձին և այլ գործառնական ծախսերին (կոմունալ ծախսեր, պահպանություն և այլն) և մնացած գումարը բավարար չէ ներդրումներ կատարելու համար: Ֆինանսավորման շարունակականությունը և ավելացումը, ինչպես նաև զբոսաշրջային գործունեության խթանման արդյունքում սեփական եկամուտների աճն զգալիորեն կբարելավեն ազգային պարկի ֆինանսական վիճակը:

14. Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամուտները կլինեն համեմատաբար կայուն: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եկամուտների էական ավելացում չի նախատեսվում, սակայն ֆինանսավորման ծավալները ենթակա են ճշգրտման՝ համաձայն ամեն տարվա համար նախատեսվող բյուջեի: Թեև կառավարման պլանով ազգային պարկի տնտեսական գործառույթներից ձևավորվող սեփական եկամուտների զգալի աճ չի նախատեսվում, այնուամենայնիվ, ակնկալվում է էկոտուրիզմից ստացվող եկամուտների աստիճանական աճ, որը ենթադրվում է ստանալ ազնվացեղ եղջերուների բազմացման նոր ստեղծվելիք կենտրոնի գործունեության արդյունքում:

15. Խիստ անհրաժեշտություն է առաջանում գործընկերային հարաբերություններ զարգացնել տարբեր կազմակերպությունների հետ և ձեռք բերել լրացուցիչ ֆինանսավորում: «Դիլիջան» ազգային պարկի նախատեսվող ծրագրերի իրականացման համար պահանջվող ներդրումների մի մասը կարող է հատկացվել տեղական հասարակական կազմակերպությունների, գործարար հատվածի կողմից և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 190-Ն որոշման

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետները

1.

Ազգային պարկի
վարչական ծրագիր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. և շարունակական

2.

Ազգային պարկի պահպանության ծրագիր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2107 թ. և շարունակական

3

Ազգային պարկի մոնիթորինգի և գիտական աշխատանքների ծրագիր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.

4.

Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. և
շարունակական

5.

Ազգային պարկի այցելուների ծրագիր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. և
շարունակական

6.

Կրթության և հանրային իրազեկման ծրագիր

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ. և
շարունակական

7.

«Դիլիջան» ազգային պարկի սահմանների և գոտիների հստակեցում և համապատասխան իրավական ակտերում դրանց ամրագրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2021 թ.

Նշված միջոցառումները մանրամասնորեն նկարագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի նիստի N 8 արձանագրության «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան