Գլխավոր տեղեկություն
Номер
N 47-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (26.02.2017-02.07.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.86 «ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
22.02.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.02.2017
Дата вступления в силу
26.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617104

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը տեխնիկական սարքավորումներից դուրս բերելու և համակարգիչ ներմուծելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017թ. փետրվարի 22-ի N 47-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետների խմբի (այսուհետ՝ մասնագետների խումբ) անդամները սարքավորումներն ընդունելուց հետո, տեխնիկական սարքավորումներից հանում են հիշողության կրիչները, որոնց վրա փակցնում են ինքնասոսնձվող թերթիկներ և նշում ընտրական տեղամասի համարը:

2. Տեխնիկական սարքավորումներից հանված հիշողության կրիչները փաթեթավորվում և ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողով:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովում հաշվարկվում է հիշողության կրիչների քանակը և կազմվում հանձնման-ընդունման ստացական:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը հիշողության կրիչներում պարունակվող ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը ներմուծում է համակարգիչ և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հաշվառմամբ տեղեկատվությունը փոխանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: