Գլխավոր տեղեկություն
Номер
N 191-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.03.2017-20.05.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2017
Дата вступления в силу
02.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 191-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև նկատի ունենալով «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքը «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնելու հետևանքով «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքված ենթավարկային համաձայնագրերով միջոցների հետագա տրամադրումը ենթավարկառուներին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում իրականացվող օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված շարունակական ծրագրերի հետագա իրականացման, մասնավորապես, ծախսերի, ծրագրերի մասին հաշվետվությունները ներկայացնելու և ավարտված ծրագրերի մասին հետագա հաշվետվությունները ներկայացնելու գործառույթներն իրականացնել «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով.

2) բանակցելով միջազգային վարկատու և դոնոր կազմակերպությունների հետ՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ծրագրերի համաձայնագրերում ու պայմանագրերում կատարել ենթավարկային համաձայնագրերին և ծրագրերի հետագա իրականացմանն առնչվող անհրաժեշտ փոփոխություններ՝ բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի 11-րդ կետի։

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման նպատակով 93,142,729,889.9 դրամ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետում նշված ենթավարկային համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության հանդեպ առկա վարկային պարտքի մարումն ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 1

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 191-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ԵՎ «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» ԵՎ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների միջԵՎ կնքված ենթավարկային համաձայնագրերով իրականացված ԵՎ իրականացվող շարունակական ծրագրերի

NN ը/կ

Վարկառուն

Արտաքին պարտքի և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագիրը

Վարկի աղբյուրը

Արժույթը

Վարկի գումարի չափը

Ենթավարկային պայմանագրի կնքման ամսաթիվը և համարը

Ենթավարկի մարման ժամկետը

Վարկի հիմնական գումարի մնացորդը՝
2016 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

1.

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

 «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ (ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, II փուլ)

Գերմանիա (KfW)

EUR

12,600,000.0

01.12.2010 թ. ենթավարկային պայմանագիր

30.06.2015 թ. 30.12.2024 թ.

4,953,908,396.2

2.

«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

 «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ (ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, II փուլ)

Գերմանիա (KfW)

EUR

17,400,000.0

01.12.2010 թ. ենթավարկային պայմանագիր

30.06.2015 թ. 30.12.2024 թ.

6,541,382,312.9

3.

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ

Գերմանիա (KfW)

EUR

4,318,919.0

09.06.2016 թ. ենթավարկային համաձայնագիր

30.06.2019 թ. 30.12.2028 թ.

54,929,147.5

4.

«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ

Գերմանիա (KfW)

EUR

11,221,622.0

09.06.2016 թ. ենթավարկային համաձայնագիր

30.06.2019 թ. 30.12.2028 թ.

117,737,518.9

5.

«Նոր Ակունք» ՓԲԸ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ

Գերմանիա (KfW)

EUR

3,648,649.0

09.06.2016 թ. ենթավարկային համաձայնագիր

30.06.2019 թ. 30.12.2028 թ.

53,734,697.1

6.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ

Գերմանիա (KfW)

EUR

10,810,811.0

09.06.2016 թ. ենթավարկային համաձայնագիր

30.06.2019 թ. 30.12.2028 թ.

102,628,592.0

7.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)

ԱԶԲ

SDR

25,886,001.0

07.09.2012 թ. ենթավարկային համաձայնագիր

01.08.2020 թ. 01.02.2045 թ.

16,625,977,069.1

8.

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

 «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ (ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, I փուլ)

Գերմանիա (KfW)

EUR

6,836,192.8

02.08.2005 թ. ենթավարկային պայմանագիր

30.06.2015 թ. 30.12.2044 թ.

3,060,135,351.5

9.

«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ (ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, I փուլ)

Գերմանիա (KfW)

EUR

8,700,608.9

02.08.2005 թ. ենթավարկային պայմանագիր

30.06.2015 թ. 30.12.2044 թ.

3,848,833,929.2

10.

«Նոր Ակունք» ՓԲԸ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման I ծրագրի I փուլ - ՀՀ Արմավիրի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք

Գերմանիա (KfW)

EUR

12,782,297.0

28.02.2002 թ. ենթավարկային պայմանագիր և 10.08.2004 թ. փոփոխություն

30.06.2011 թ. 30.12.2041 թ.

5,832,810,433.9

11.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Սևանա լճի բնապահպանական ծրագիր
(I մասնաբաժին)

ՎԶԵԲ

EUR

5,000,000.0

10.07.2008 թ. ենթավարկային պայմանագիր

16.04.2012 թ.
16.04.2022 թ.

1,323,923,039.8

12.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Սևանա լճի բնապահպանական ծրագիր
(II մասնաբաժին)

ՎԶԵԲ

EUR

2,000,000.0

10.07.2008 թ. ենթավարկային պայմանագիր

16.04.2012 թ. 16.04.2022 թ.

567,257,263.8

13.

 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Համայնքային ջրամատակարարման ծրագիր

ՎԶՄԲ

ԱՄՆ-ի դոլար

15,000,000.0

22.06.2012 թ. ենթավարկային համաձայնագիր

01.08.2022 թ. 01.02.2037 թ.

7,225,426,970.9

14.

 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր

ԶՄԸ

SDR

15,400,000.0

05.10.2004 թ. ենթավարկային համաձայնագիր

01.08.2014 թ. 01.02.2044 թ.

10,409,993,454.4

15.

 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր

ԱԶԲ

SDR

23,498,000.0

10.06.2008 թ. ենթավարկային համաձայնագիր

01.02.2016 թ. 01.08.2039 թ.

16,842,412,119.8

16.

 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

ԶՄԸ

SDR

12,800,000.0

23.03.2009 թ. ենթավարկային համաձայնագիր

01.02.2019 թ. 01.08.2028 թ.

9,616,643,756.1

17.

 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր

ՎԶԵԲ

EUR

6,500,000.0

20.07.2012 թ. ենթավարկային պայմանագիր

16.10.2014 թ. 16.04.2026 թ.

2,635,695,836.7

18.

 «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր

ԵՆԲ

EUR

6,500,000.0

17.12.2013 թ. ենթավարկային պայմանագիր

16.04.2021 թ. 16.10.2038 թ.

3,329,300,000.0

 Ընդամենը

93,142,729,889.9

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 191-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ԵՎ դրամաշնորհային միջոցներով իրականացվող շարունակական եվ իրականացված ծրագրերի

NN
ը/կ

Վարկի աղբյուրը

Արտաքին պարտքի և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագիրը

Ֆինանսավորման տեսակը

Պայմանագրերի ստորագրման ամսաթիվը

Արժույթը

Գումարը

Չմասհանված գումարի մնացորդն առ 31.12.2016 թ.

1

2

3

4

5

6

7

8

1.

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր

վարկ

19.07.2013 թ.

USD

7,000,000.0

3,547,098.2

2.

Եվրոպական ներդրումային բանկ

Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր

վարկ

27.06.2014 թ.

USD

7,000,000.0

4,000,000.0

3.

Եվրամիություն/ՀՆԾ

Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր

դրամաշնորհ

6.08.2014 թ.

EUR

5,500,000.0

2,750,000.0

4.

Ասիական զարգացման բանկ

Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)

վարկ

3.05.2012 թ.

SDR

25,886,000.0

249,200.7

5.

Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագիր

վարկ

11.12.2008 թ.

EUR

24,400,000.0

1,962,997.4

6.

Գերմանիայի KfW բանկ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի II փուլ - ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք

վարկ

4.05.2010 թ.

EUR

30,000,000.0

1,324,166.6

7.

Գերմանիայի KfW բանկ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ - ՀՀ Լոռու, Շիրակի և Արմավիրի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք

վարկ

27.12.2013 թ.

EUR

30,000,000.0

28,118,556.4

8.

Եվրոպական ներդրումային բանկ

Ջրային հատվածի համայնքային ենթակառուցվածքների ծրագիր

վարկ

27.06.2014 թ.

EUR

25,500,000.0

25,500,000.0

9.

Գերմանիայի KfW բանկ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ

դրամաշնորհ

27.12. 2013 թ.

EUR

2,500,000.0

715,914.9

10.

Եվրամիություն/ՀՆԾ

Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի III փուլ

դրամաշնորհ

14.05.2014 թ.

EUR

15,000,000.0

12,285,365.5

11.

Համաշխարհային բանկ

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր

վարկ

15.04.2005 թ.

SDR

13,000,000.0

-

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան